Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ն պետք է առգրավի ուժային կառույցներում եղած ամբողջ տեղեկատվությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դեռ չի շտապում հայտարարել՝ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանն արդեն հարցաքննվե՞լ է, թե՝ ոչ:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Քոչարյանին հարցաքննելու մասին մեր հարցին ի պատասխան ասաց, որ հարցաքննված անձանց վերաբերյալ որեւէ տեղեկություն չեն կարող տրամադրել: Մեր տեղեկություններով, Մարտի 1-ի գործն ըստ էության վերաբացելուց հետո  գործը քննող քննիչները տարբեր անձանց արդեն իսկ հրավիրել են հարցաքննության: Սակայն մեզ չհաջողվեց պարզել, թե այդ անձանց մեջ Ռոբերտ Քոչարյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը մտնո՞ւմ են, թե՝ ոչ:

Մի քանի օր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի սպանությունների ամբողջական բացահայտման նպատակով դիմել էր հանրությանը՝ աջակցության եւ ակտիվ ներգրավվածության համար: Մեր հարցին ի պատասխան ՀՔԾ-ից ասացին, որ Մարտի 1-ի գործով բազմաթիվ զանգեր են ստացվում ՀՔԾ տարբեր քաղաքացիներից, ովքեր ցանկություն են հայտնել աջակցել քննությանը:

Մինչ այս գործն ըստ էության վերաբացելը ՀՔԾ-ն գործին էր կցել «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը: Երեկ մեր զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքն ու Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը հանդիպել են ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանի հետ:

- Պարոն Քոչարյան, Փաստահավաք խմբի զեկույցը՝ բանակի ներգրավածության վերաբերյալ, գործին կցելուց հետո ձեզ դիմե՞լ են, տեղյա՞կ եք՝ այդ մասով քննությունն ինչ փուլում է:

- Ես եւ տիկին Սաֆարյանը հանդիպում ենք ունեցել ՀՔԾ նորանշանակ պետի հետ: Ընդհանուր զրույց ենք ունեցել, ես իմ կարծիքն եմ ասել, որ քննչական խումբը լավ կանի Մարտի 1-բացահայտումը իրականացնի մեր վերջին զեկույցի ուսումնասիրություններից, բանակի մասնակցության հարցից, այդ կերպ նաեւ հնարավորություն կտա բացահայտել ուժային ամբողջ խճանկարը: Եղել է կարճ զրույց, դրանով մեր հանդիպումն ավարտվել է:

- ՀՔԾ պե՞տն էր ձեզ դիմել հանդիպելու առաջարկով, թե՝ դուք:

- ՀՔԾ պետի տեղակալը դիմել էր Սեդա Սաֆարյանին եւ առաջարկել, որպեսզի տիկին Սաֆարյանը գնա ՀՔԾ եւ որոշակի բացատրություն տա: Մենք չհասկացանք, թե ինչ է նշանակում՝ Փաստահավաք խմբի անդամը գնա եւ բացատրություն տա: Երբ որ ինձ զանգահարեցին, ես ասացի, որ ոչ թե պետք է մեզ այդպիսի առաջարկով դիմել, այլ՝ խորհրդակցելու: Իրենք հասկացան, որ լավ չէին մտածել՝ ինչ քայլեր պետք է անեին եւ զանգահարեցին մեզ, հետ հանդիպում խնդրեցին: Մենք գնացինք հանդիպման, ոչ թե բացատրություն տալու: Կարծում եմ, իրենք հասկացան, որ Փաստաավաք խմբի անդամները, ովքեր աշխատանք են տարել տասը տարի շարունակ, իրենց տվել են հիմնավոր նյութեր, որոնք ժամանակին քննչական խմբի կողմից անտեսված են եղել եւ դրանցով նոր պետք է իրականացնեն որոշակի բացահայտումներ: Ես ասացի, որ իրենք առաջին հերթին պետք է դիմեին իրավապահ մարմիններին՝ ոստիկանություն, ԱԱԾ, պաշտպանության նախարարություն: Բանակի 0038 հրամանով ներգրավված բոլոր զինվորականները պետք է բնականաբար բացատրություններ տան, այդ հրամանի նախ գոյության մասին անհերքելի ապացուցյներ ունի Փաստահավաք խումբը: Ամբողջ ծավալով քննությունն ի հայտ կբերի, որ բանակը, խախտելով Սահմանադրությունը, օգտագործվել է ներքաղաքական զարգացումների մեջ:

- Դրանից հետո տեղյա՞կ եք՝ այդ մասով ռեալ գործողություններ ՀՔԾ-ի կողմից արվե՞լ են:

- Տեղյակ չեմ, իրենք բնականաբար, իրենց պլանավորած քայլերի շրջանակներում պետք է իրականացնեն քննչական գործողություններ եւ կարծում եմ՝ հետագայում եթե արդյունքներ լինեն, մենք, հասարակությունը կիմանանք եւ հնարավորություն կունենանք գնահատելու էֆեկտիվությունը:

- Պարոն Քոչարյան, 10 տարի անց այս գործով առաջընթաց տեսնո՞ւմ եք, ինչպես հայտնի է՝ սույն գոծով արդեն իսկ պետք է հարցաքննվի Ռոբերտ Քոչարյանը...:

- Եթե վերցնենք միայն նպատակը, որ Քոչարյանը պետք է հարցաքննվի, ես կարծում եմ, որ դրանով մենք որեւէ առաջընթաց չենք արձանագրի: Պետք է հարցաքննվեն շատ-շատ պաշտոնյաներ, նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանը. այդ հարցաքննության արդյունքում պետք է ապացուցվեն այն փաստերը, որոնք մենք ներկայացրել ենք եւ արդեն գտնվում են քննչական խմբի ձեռքում, ուսումնասիրում են եւ պետք է գործողությունն անեն: Ես ենթադրում եմ, որ քննության արդյունքում այդ փաստերը երբ որ կարձանագրվեն որպես եղած իրողություն, ապա քննչական խումբը Քոչարյանին եւ մյուս պաշտոնայներին, որոնք օրենքը խախտած կլինեն, մեղադրանք կառաջադրեն: Միայն հարցաքննեն կամ խուզարկեն տները, հետո դուրս գան... պետք է անեն շատ հիմնավոր, ոչ թե հասարակությանը ինչ-որ բան ցույց տալու համար: Բանակի ներգրավվածության վերաբերյալ բոլորը պետք է հարցաքննվեն՝ Միքայել Հարությունյանը, գլխավոր շտաբի պետը, ծառայությունների պետերը, սկսած այն ժամանակվա նախարարի բոլոր տեղակալաներից: Կարծում եմ, այսօրվա նախարարները շահագրգռված են ամբողջ տեղեկատվությունը ամբողջ ծավալով ներկայացնելու քննչական խմբին՝ ե՛ւ պաշտպանության նախարարը, ե՛ւ այսօրվա ոստիկանապետը ե՛ւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը: Հսկայական տեղեկատվություն գտնվում է իրենց կառույցների ներսում, եթե քննչական խումբը կարողացավ իրացնել նրանց մոտ եղած այդ տեղեկատվությունը, մենք կունենանք շատ լուրջ առաջընթաց, իսկ եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով այդ տեղեկատվությունը թերի ներկայացվի կամ չներկայացվի, կամ քննությունը որակյալ չիրականացվի, ես կարծում եմ, որ մենք կապրենք հերթական հիասթափությունը, որը ես չէի ուզենա, որ լիներ: ...Աշխատանքի հսկայական ծավալ կա եւ արդեն պետք է վերանայեն այն ժամանակվա քրեական գործի տրամաբանությունը, որովհետեւ այդ քրեական գործը կառուցված էր այնպես, իբր ցուցարարները զենք-զինամթերք են հավաքել եւ պետք է իրականացնեն ապօրինի գործողություններ: Ես կարծում եմ, որ պետք է վերանայվի այդ ձեւակերպումը: ...Այդ սարքովի մասը պետք է հերքվի անմիջապես... Այսօր քննչական խումբը պետք է գնա բացահայտումների, թե ո՞ւմ հրամաններով այս ամենը տեղի ունեցավ, իսկ որ հրամանները գոնե բանակի մասով միայն մեկ մարդ կարող էր տալ, դա ակնհայտ է նաեւ մեր զեկույցից. Ռոբերտ Քոչարյանի հրամանով փետրվարի 23-ին խորհրդակցության արդյունքում Միքայել Հարությունյանի անմիջական բաց թողած 0038 հրամանի արդյունքում բանակը ներգրավվեց ներքաղաքական զարգացումների մեջ: Բոլորը ոչ միայն պետք է հարցաքննվեն, այլ ամեն մեկն իր թույլ տված սխալի համար պատասխանատվություն պետք է կրի:

- ՀՔԾ-ն օրեր առաջ դիմեց քաղաքացիներին՝ արժեքավոր տեղեկատվություն փոխանցելու խնդրանքով: Սա կարո՞ղ է օգնել գործին:

- ՀՔԾ-ն ամեն տարի էլ դիմել է քաղաքացիներին. նա պետք է առգրավի ուժային կառույցներում եղած ամբողջ տեղեկատվությունը եւ դրա հիման վրա իրականցնի քննություն:

- Կարծում եք՝ այդ տեղեկատվությունները ուժային կառույցներում պահպանվե՞լ են:

- Եթե պահպանված չլինեն, ուրեմն, բոլոր ղեկավարները պետք է պատասխան տան, թե ո՞ւմ հրամանով են «կորցրել», դա լուրջ խնդիր կլինի: 

Տպել
4777 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)