Կվերանայվի հիփոթեքի ծրագիրը. պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Ներդրումային հիմնադրամ

26/06/2018 schedule11:40

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 25-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ եւ տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել։

Ինչպես հայտնում են Արցախի կառավարության մամուլի ծառայությունից, պետական նախարարը, ի պաշտոնե լինելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ողջունել է գերատեսչության աշխատակիցներին՝ բարձր գնահատելով հիմնադրամի գործունեությունն Արցախի տնտեսության զարգացման գործում։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ կառույցը կարեւոր գործառույթ է իրականացնում ինչպես փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, այնպես էլ բնակչության բնակարանային խնդիրների լուծման հարցում: «Մեր երկրում առկա է փոքր ու միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության գործուն համակարգ, որը կոչված է նպաստելու ՓՄՁ սուբյեկտների գործունեությանը եւ զարգացմանը խոչընդոտող տարբեր բնույթի խնդիրների լուծմանը: Դրա շնորհիվ տարեցտարի աճում է հանրապետության համախառն ներքին արդյունքում ոլորտի մասնակցության ցուցանիշը: Այսուհետ եւս կառավարությունը շարունակելու է փոքր ու միջին բիզնեսի համար նպաստավոր գործարար միջավայրի ստեղծման եւ ուղղակի աջակցության քաղաքականությունը՝ կատարելագործելով առկա մեխանիզմները:

Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդրին, ապա պետք է վերանայել հիփոթեքային գործող ծրագրերը եւ ավելի մատչելի պայմաններ ստեղծել մեր քաղաքացիների համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը շահագրգռված է ընդլայնելու հիմնադրամի միջոցով իրականացվող աշխատանքները:

Պետնախարարը հիմնադրամի պատասխանատուներին հանձնարարել է նաեւ գործող բոլոր ծրագրերի վերանայման ու դրանց արդյունավետության բարձրացման նպատակով վերլուծել եւ առաջիկա օրերին առաջարկություններ ներկայացնել։ Նա հորդորել է մեծացնել տեղեկատվաապահովման աշխատանքները, որպեսզի իրականացվող ծրագրերի մասին հանրությունն առավելագույնս տեղեկացված լինի։

Շնորհակալություն հայտնելով պետնախարարին հանդիպման համար՝ Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը նշել է, որ իրենք հետամուտ կլինեն հանձնարականների կատարմանը:

Այնուհետեւ ԱՀ էկոնոմիկայի նախարար Լեւոն Գրիգորյանի եւ ԱՆՀ գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի ուղեկցությամբ պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Արցախում բիզնես միջավայրի բարելավման համար պետական ներդրումներով ստեղծված եւ հիմնադրամի ենթակայության տակ գտնվող «Մետաքս կոմբինատ» ՍՊ ընկերություն: Պետնախարարը շրջայց է կատարել ընկերությանը պատկանող կենտրոնի տարածքում, որն ամբողջությամբ վարձակալված է գորգագործության, թեթեւ արդյունաբերության, սննդի ոլորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների կողմից։ Ավելի քան 450 աշխատատեղ ապահովող ու դեռեւս մի քանի տասնյակ աշխատատեղերի պահանջ ունեցող կենտրոնի ծրագիրը պետնախարարը հաջողված է համարել՝ ընդգծելով կառավարության կողմից նմանօրինակ նոր բիզնես-կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը։

Պետնախարարի հաջորդ այցը եղել է հիմնադրամի ներքո գործող «Արցախֆրուտ» պահածոների գործարան: Ըստ ընկերության տնօրենի՝ հումքի շուրջ 70 տոկոսն ձեռք է բերվում տեղական հողօգտագործողներից, իսկ արտադրության գերակշիռ մասը՝ սպառում արտասահմանյան երկրներում։ Գ. Մարտիրոսյանը հետաքրքրվել է մթերման ծավալներով, արտադրական հնարավորություններով եւ իրացման շուկաներով: Պետնախարարը բարձր է գնահատել «Արցախֆրուտի» աշխատանքը եւ խոստացել, որ կառավարությունը հետայսու եւս ուշադրության կենտրոնում կպահի ընկերության գործունեությունը։

Տպել
1479 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց