Թուրքիան լծվել է հակաօդային պաշտպանության սեփական համակարգերի արտադրությանը (լուսանկարներ)

28/06/2018 schedule22:32

Թուրքիան բազմակողմանի աշխատանքներ է տանում հակաօդային պաշտպանության իր զինանոցը հարստացնելու և կատարելագործելու ուղղությամբ։ Թուրքական առաջատար «ASELSAN», «ROKETSAN» ռազմարդյունաբերական ընկերությունները Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության հետ համագործակցությամբ  ջանք չեն խնայում տեղական հնարավորություններով նախագծված և մշակված զինատեսակների սերիական արտադրություն ապահովելու համար։ 

Այս ոլորտում Թուրքիայի նպատակն է հնարավորինս օգտագործել սեփական ներուժն ու հակաօդային պաշտպանության ոլորտում որքան հնարավոր է շատ տեղական նախագծեր կյանքի կոչել, հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը։ Մյուս կողմից, Թուրքիան մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի աշխատանքային ենթախմբերի և միջպետական ռազմարդյունաբերական համագործակցությանն ուղղված նախագծերին՝ այդպիսով ծանոթանալով և հետևելով ՀՕՊ համակարգերի մշակման ու արտադրության ոլորտում միջազգային ասպարեզում կիրառվող մեթոդներին։

Մասնավորապես շարունակվում են «Hisar» նախագծի աշխատանքները, որով նախատեսված է ՀՕՊ համակարգերի արտադրություն ինչպես տեղական կարիքների համար, այնպես էլ արտահանման նպատակով։ Այս ՀՕՊ համակարգերի («Hisar -A» / 15 կիլոմետր և «Hisar –О» / 25 կիլոմետր)  առաջին փորձարկումներն արդեն հաջողությամբ իրականացվել են։ Նախատեսվում է, որ «Hisar-A»-ն շահագործման կհանձնվի 2020թ․, իսկ «Hisar-O»-ն՝ 2021թ․։«Göktüğ» նախագծի շրջանակներում մշակվում են օդ-օդ տեսակի հրթիռներ։ Իսկ առաջիկայում ավարտին կհասցվեն «Korkut» նախագծի շրջանակներում մշակված համակարգերի՝ ծովային պլատֆորմներին ինտեգրմանն ուղղված փորձարկումները։ «Korkut» համակարգերն արդեն իսկ սկսել են համալրել Թուրքիայի ռազմածովային ուժերի զինանոցը։ Արդեն հաջողությամբ փորձարկված «Korkut-D» նախատիպը առանց օպերատորի մասնակցության ընդունակ է կրակի տակ առնել և ոչնչացնել ծովի մակերույթով մեծ արագությամբ մոտեցող թիրախը։

Որպես հեռահար ՀՕՊ համակարգեր՝ Թուրքիան շարունակում է հույսեր կապել  Ռուսաստանից ստանալիք S-400 հրթիռային համակարգերի հետ, իսկ առավել երկարաժամկետ ծրագրերում նախատեսում է նաև արտադրել սեփական հեռահար ՀՕՊ համակարգերը։

Տպել
1080 դիտում

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին