Ադրբեջանի սպառազինումը չի կարող չանհանգստացնել․ Արտակ Դավթյան

Ադրբեջանի սպառազինումը եւ փորձը՝  ներքաշել հայկական կողմին սպառազինությունների մրցավազքի մեջ, չի կարող չանհանգստացնել ոչ միայն Հայաստանին, այլ ողջ միջազգային հանրությանը, քանի որ այն վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ:

«Միամտություն կլիներ կարծել, թե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերի զինանոցի համալրման մասին տեղեկությունները հայթայթում է Բաքվի կազմակերպած զորահանդեսներից։ Բնականաբար՝ մենք գիտենք ինչ զինատեսակներ ունի հակառակորդը, սպառազինության որ տեսակների վրա է կատարում հիմնական շեշտադրումները, ինչ փորձում է ձեռք բերել եւ այլն։ Իհարկե՝ Ադրբեջանի սպառազինումը եւ փորձը՝  ներքաշել մեզ այդ մրցավազքի մեջ, չի կարող չանհանգստացնել, ընդ որում՝ ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ միջազգային հանրությանը, քանի որ այն վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը, առավել եւս՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության պարագայում, որը հայտնի է իր ռազմատենչ հռետորաբանությամբ։

Վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ունեն բավարար միջոցներ իրենց վրա դրված խնդիրները արդյունավետ իրականացնելու համար։ Ավելին. մենք գործուն քայլեր ենք ձեռնարկում սպառազինության առումով որակական առավելություն ձեռք բերելու ուղղությամբ՝ նաեւ զարկ տալով սեփական ռազմարդյունաբերության զարգացմանը։ Մեր հասարակությունը պարբերաբար առիթներ կունենա համոզվելու դրանում։

Նշված խնդիրը գտնվում է պետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության եւ ամենօրյա վերահսկողության ներքո։ Զորահանդես անցկացնելը եւ մարտական խնդիր կատարելը տարբեր միջոցառումներ են եւ դրա ամենավառ ապացույցն ավելի քան երկու տասնամյակ Բաքվում կայացող «շքեղ» զորահանդեսներն են, դրան զուգահեռ՝ օպերատիվ եւ ռազմավարական պարտությունները»,- նշեց Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք, որ Բավքում տեղի ունեցած վերջին զորահանդեսի ժամանակ ադրբեջանական ռազմական իշխանությունները ցուցադրվեցին նոր զինատեսակներ՝ բելառուսական «Պոլոնեզ» եւ իսրայելական LORA հրթիռային համալիրները, ինչպես նաեւ ամերիկյան Bell 412 ուղղաթիռներ ու թուրքական արտադրության ԱԹՍ-ներ: 

Տպել
4212 դիտում

Խնդրում եմ ազատել ինձ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից. Գայանե Շագոյան

Նիկոլի հետ խոսել եմ Մանվելի մասին, որ հանկարծ էդ մարդը չմեռնի բերդերում, խայտառակ լինենք․ Սեյրան Սարոյան

«Քո գիտությունը դպրոցում». գալիք ուսումնական տարում դպրոցներում կիրագործվի նոր ծրագիր

ԱԱԾ-ն էներգետիկ համակարգի խափանման գործով լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն է տեսել

Ինչքան ճանաչված մարդ կա, պիտի պախարակեն․ սուտ տարածում ա, թե գեներալ Սեյրանին պառկացրին գետնին․ Սեյրան Սարոյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ ներկայացված հայցը վարույթ է ընդունվել

Գյումրու տոնի գլխավոր համերգին Նունե Եսայանն իր մասնակցության համար գումար չի պահանջել. Լիլիթ Թովմասյան

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած. ԱԻՆ

Առաջիկա տարիներին մանկապարտեզ կարող է հաճախել 3-6 տարեկան երեխաների 70%-ը. Արայիկ Հարությունյանը՝ վարչապետին

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Օմարի լեռնանցքում

Դպրոցները կֆինանսավորվեն նոր բանաձեւով, կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ. ԿԳՄՍՆ-ն որոշման նախագիծ է մշակել

Գնդեվազի նախկին գյուղապետն աճուրդով հող է վերցրել եւ մեծ գնով վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին. քրգործ է հարուցել

Թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված քրեական հեղինակությունը բանգլադեշցի Վիրաբիկն է

Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործա՞րք է տեղի ունենեցել. դատախազությունը մամուլում առկա հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ

7-ից 18 տոկոս. Փաշինյանը ներկայացրել է Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի՞ բերի. ամերիկացի վերլուծաբանը փորձում է հակառակը համոզել

Քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել. նա փորձել է ցած նետվել Նոր Հաճնի կամրջից

Հրդեհ Երեւանում. այրվում է սառնարանների պահեստը

Խոշոր հարկատուների առաջին տասնյակի 9 ընկերությունների վճարած հարկերը 2019-ի երկրորդ եռամսյակում աճել են

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ