Ոտնահարում եք մեր իրավունքները, թեժ քննարկում կառավարությունում՝ ԸՕ-ի շուրջ

Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր հանդիպեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ եւ լսեց նրանց մոտեցումը՝ Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված: Նրանց առաջարկվեց երկու տարբերակ: Առաջին տարբերակն այն է, որ Ընտրական օրենսգրքով քվոտավորված լինի ազգային փոքրամասնությունների տեղը: Այս դեպքում պետք է քննարկվի՝ ամրագրվի՞, թե որ ազգային փոքրամասնությունը, թե՞ գրվի պարզապես ազգային փոքրամասնություն:

Երկրորդ տարբերակն այն է, որ կուսակցությունները նույնպես ունենան երկրորդ ցուցակ՝ ազգային փոքրամասնությունների ցուցակ՝ ազգային փոքրամասնությունների՝ եզդիներ, քրդեր, ռուսներ եւ ասորիներ, բայց տեղերի բաշխումը տեղի ունենա ոչ թե այնպես, ինչպես գործող Ընտրական օրենսգրքով է սահմանված, այլ՝ օրինակ, ԱԺ-ի եզդիական տեղի համար ընտրված կհամարվի այն կուսակցության եզդի թեկնածուն, որը եզդիներով առավելապես բնակեցված ընտրատեղամասերում կհաղթի:

Իոաննիսյանն ասաց, որ տեխնիկապես հնարավոր է իրագործել եւ այս տարբերակներն են, որ բավարարում են Սահմանադրության պահանջներին, որովհետեւ այլ տարբերակները չեն համընկնում:  

«Այն, ինչ դուք եք առաջարկում, սահմանադրական խախտում է, մեր իրավունքների ոտնահարում»,- ասաց ասորական  ֆեդերացիայի նախագահ Մելինա Գասպարյանը:

Ըստ նրա, եթե համամասնական երկրորդ ցուցակ է լինելու, պետք է լինի բաց ցուցակ, որ ժողովուրդը հասկանա՝ ով է իր ներկայացուցիչը: Ու երկրորդ ցուցակով պարտադիր դա պետք է լինի անկուսակցական, որովհետեւ կուսակցականը կարող է ընտրվել առաջին մասով՝ կուսակցությունով:

Հանձնաժողովի քարտուղարը պատասխանեց, որ եթե ընտրվի այն մոդելը, որ կուսակցությունների համամասնական ցուցակով պետք է լինեն ազգային փոքրամասնությունները, կուսակցությունները կշահագրգռվեն, որ թեկնածուն հայտնի լինի, որ ձայն ստանան, եթե անհայտ մեկին ցուցակում ընդգրկեն, ցուցակը մրցակցային չի լինի:

Մելինա Գասպարյանն առաջարկեց, որ բացի հիմնական ցուցակից, ազգային փոքրամասնությունները իրենց համար քվեաթերթիկ ունենան, որով կքվեարկեն միայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ըստ նրա, ՀՀ քաղաքացիները կարող են ընտրատեղամասում իրավունք ունենալ ընտրել մի կուսակցություն եւ ազգային փոքրամասնություններից մեկին: 

Մելինե Գասպարյանն առաջարկեց կամ հանձնաժողովում ընդգրկել ազգային փոքրամասնություններին, կամ առընթեր ստեղծել հանձնաժողով, որը կազմված կլինի շահագրգիռ կողմերից: Ի պատասխան Դանիել Իոաննիսյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքի շահագրգիռ կողմը բոլորն են:

«ԸՕ-ն շփումը բազմաթիվ ուղղություններով է՝ ՏԻՄ, ազգային փոքրամասնություններ, հաշմանդամություն ունեցող մարդիկ և այլ: Այդ ուղղություններով քննարկումների ժամանակ հրավիրվում են շահագրգիռ կազմակերպությունները, իսկ հանձնաժողովն ավելի շատ ամփոփողի դեր ունի»,- նշեց նա:

Հանձնաժողովի քարտուղարը շեշտեց, թե հանդիպումների քանակ ամրագրված չէ, քանի որ հանդիպումներն ինքնանպատակ չեն: Նրա խոսքով՝ նպատակն է, որ գտնեն այնպիսի տարբերակ, որը հնարավորինս կբավարարի ազգային փոքրամասնություններին:

«Եթե անհրաժեշտություն լինի, որ քննարկումները շատ լինեն, որ վերջնական լուծում գտնենք, ապա հանդիպումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև վերջնական տարբերակ չգտնվի»,- եզրափակեց Դանիել Իոաննիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3618 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել