Հատուցումը միլիարդների է. «Լիդիան Արմենիա» ընկերության իրավական խորհրդատու

Մի քանի օր է արդեն Ջերմուկում «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերության ծրագիրը դադարեցված է, քանի որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույցեր են իրականացնում ընկերության դեմ: «Հայկական Ժամանակ»-ը մի շարք կարեւոր հարցերի պատասխան ստացավ ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանից եւ իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանից:

- Պարոն Մելքումյան, բնապահպանական առումով ձեր փաստարկներն են ավելի հզո՞ր, թե հակառակ կողմի:

- Ես առավել քան վստահ եմ, որ մեր կողմի փաստարկները առավել քան ճիշտ են եւ իրականությունից բխող, քանի որ մենք չունենք հակառակը ապացուցող մյուս կողմից բերած որեւիցե փաստարկ: Դա ընդամենը էմոցիոնալ հողի վրա արված հայտարարություններ են, բայց կոնկրետ ասում եմ՝ չկա առարկայական որեւիցե փաստաթուղթ, որը հերքում է մեր կողմից բնապահպանությանը առնչվող բոլոր փաստաթղթերը:

- Չե՞ք կարծում, որ Ամուլսարի ոսկու հանքի շահոգործումը դադարեցնելու դեպքում Հայաստանի վարկը ավելի կբարձրանա, որպես բնության պահպանությունը կարեւորող երկիր:

- Ընկերությունը որեւիցե ձեւով բնապահպանությունը արատավորելու կամ փչացնելու միտում չունի: Այսօր ուղղակի ձեզ մոտ թյուր կարծիք է ձեւավորվել, որովհետեւ անհիմն եւ սին արտահայտություններում ասվում է, որ այս ընկերության կողմից իրականացված գործունեության հետեւանքով Ջերմուկը կտուժի, փոշին կգա կնստի եւ այլն: Չկա նման բան, մենք կողմ ենք, որ այդ հայտարարությունները անող անձինք գան երկխոսության, որպեսզի հասկանան, որ իրականում այդպես չէ:

- Տարեկան որքա՞ն արտահանում պետք է լիներ եւ մոտավորապես որքա՞ն հարկ պետք է վճարեր պետբյուջե ընկերությունը:

- Մոտ 50-ից 60 մլն դոլարի հարկի մասին է խոսքը, արտահանման հետ կապված այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ ճշգրտված չեն իմ տվյալները:

- Ո՞ր բորսայում է գրանցված ընկերությունը:

- Ընկերության բաժնետերը` «Lydian international corporation»-ը, գրանցված է Տորոնտոյի բորսայում:

- Մենք ուսումնասիրել ենք Տորոնտոյի բորսան, ըստ այնտեղի տվյալների՝ ընկերության բաժնետոմսերն արժեզրկվել են գրեթե 70 տոկոսով:

- Դուք ասում եք 3-4 տարվա ժամանակահատվածի մասին, այլ ոչ թե երկու ամսվա: Բայց դա ոչ թե ընկերության հետ է կապված, այլ ոսկու գնի, այսինքն ընդհանուր շուկայում ոսկու գնի իջեցման հետեւանքն է, այլ ոչ թե ընկերության որոշակի գործողության կամ անգործության:

- Եթե կառավարությունը այս պահին որոշի դադարեցնել հանքի աշխատանքները, ընկերությունը որքա՞ն փոխհատուցում է պահանջելու:

- Եթե կառավարությունը ընդունի, որ չպետք է շահագործվի, ապա նման որոշում կայացնելու համար կառավարությունը պետք է ունենա բավարար փաստեր` անհերքելի եւ անվիճելի փաստեր: Եթե ընդունենք, որ 400 միլիոն դոլարից ավել ուղղակի ներդրում է կատարվել վերջին երկու տարվա ընթացքում դա նշանակում է հատուցման հարցը միլիարդների չափով է:

Որոշ հարցերի շուրջ էլ մանրամասնեց ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը:

- «Լիդիան» ընկերությունը վարկ ունի՞ հայաստանյան բանկերում:

- «Ամերիա» բանկում ունի:

- Ի՞նչ է գրավադրված վարկի դիմաց:

- Դրա պատասխանը հիմա չունեմ, կա գրավադրված բան, բայց ինչն է՝ հստակ չեմ կարող ասել:

- Տարօրինակ չե՞ք համարում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ մինչեւ հիմա ցույցեր չեն եղել, այն դեպքում, որ այն չափերով ավելի մեծ եւ գործող հանք է: Նրանք ավելի լավ տեխնոլոգիանե՞ր են ապահովում, թե այլ խնդիր կա:

-  Այո, շատ տարօրինակ եմ համարում, իսկ ինչո՞ւ, այդ հարցի պատասխանը, ցավոք սրտի, չունեմ, հաճույքով կհրապարակեի:

- Կարծում եք, որ ձեր փաստարկներն ավելի հզո՞ր են բնապահպանական առումով, քան ակցիա իրականացնողներինը:

- Մի քանի մակարդակ ավելի հզոր են, որովհետեւ կա կոնկրետ կատարված հետազոտություն: Նրանք պարզապես առանց հետազոտություն իրականացնելու պնդում են: Նորմալ է ունենալ մտահոգություն, նորմալ է պնդել մտահոգության մասին, բայց եթե փորձագետ ես ու մասնագետ, լավ կլինի գոնե գաս եւ ծանոթանաս: Մեր պնդումը ավելի հզոր է, որովհետեւ տակը ֆունդամենտալ գիտելիք կա դրված:

- Դուք, ձեր գործադիր տնօրենը նշում եք, որ սա հրահրված է, ո՞ւր են այդտեղ փաստերը, ո՞վ է հրահրողը:

- Ձեր կարծիքով՝ հրահրված չի՞, դուք եք ինձ հարցը տալիս, թե ինչո՞ւ Քաջարանի դեպքումը չեն բողոքում, մեր դեմ բողոքում են, ձեր հարցը արդեն պնդում է այն, որ ձեզ մոտ այդ հարցն առաջանում է:

Տպել
4989 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել