Գիշատիչներին դարձրել եք կատու, ինչպե՞ս եք արել. քաղաքացու հարցը՝ վարչապետ Փաշինյանին

Գորիսի բնակիչները եւս տարատեսակ հարցերով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ասաց, որ դրանք ընդունում է ի գիտություն, եւ կզբաղվի այդ հարցերով:

Քաղաքացիներից մեկը Փաշինյանին հարց ուղղեց.

«Թավշյա հեղափոխությունը հեղաշրջում արեց մարդկանց հոգիներում եւ գիտակցության մեջ: Ես ուզում եմ Ձեզ հարցնել՝ բացի մարդկային այդ մեծ ցնցող երեւույթներից, կարծում եմ նաեւ հեղաշրջում եք արել կենսաբանական ոլորտում, որովհետեւ խոշոր կենդանիների, ընձառյուծների, գիշատիչների դարձրել եք կատու: Խնդրում եմ բացատրել՝ ինչպե՞ս է Ձեզ հաջողվել»:

Փաշինյանն ասաց, որ այս հարցը հռետորական է.

«Ես խոսում էի այն մասին, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան: Եւ եթե ուզում եք իմանալ՝ ինչպես է ստացվել, ինչպես է մեզ հաջողվել հանել նրան, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, շատ պարզ ձեւով՝ կառավարությունը ունի ժողովրդի աջակցությունը: Որովհետեւ ես, որպես վարչապետ, որեւէ մեկից կախվածություն չունեմ, եւ իմ միակ կախվածությունը ժողովրդից է: Եւ այնքան, ինչքան դուք կանգնած եք կառավարության ու իմ կողքին, Հայաստանում կառուցման, զարգացման, օրինականության պրոցեսները շարունակվելու են: Որ պահին ես զգամ՝ չունեմ ձեր աջակցությունը, մի րոպե ավելի չեմ մնա վարչապետի աշխատասենյակում եւ կարգավիճակով: Իմ խնդրը ձեզ ծառայելն է, եւ ձեր խնդիրը ինձ օգնելն է, որպեսզի ես ծառայեմ արդյունավետ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2933 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ