Գերմանիան պետք է ավելի ակտիվ լինի ՀՀ-ի ժողովրդավարացման գործում․ փորձագետ

06/07/2018 schedule16:27

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը եւ գերմանական Global Perspectives Initiative կազմակերպությունը հուլիսի 4-ին Բեռլինում կազմակերպել էին համատեղ քննարկում-միջոցառում՝ նվիրված հայ-գերմանական հարաբերությունների անցյալին ու ներկային։ Միջոցառմանը հրավիրված էին Գերմանիայի Բունդեսթագի անդամներ, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, գերմանացի մտավորականներ, մշակույթի գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Ինչպես հայտնում են IDeA-ի մամուլի ծառայությունից, միջոցառումը կազմակերպվել էր Բեռլինի Hamburger Bahnhof թանգարանում բացված «Բարեւ Աշխարհ» (Hello World) ցուցահանդեսի՝ Հայաստանին նվիրված թեմայի շրջանակում։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը, ով ողջունելով հյուրերին, ընդգծել է նման քննարկումների կարեւորությունը մշակույթի եւ կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունների զարգացման եւ խորացման համար։

Վերոնիկա Զոնաբենդի խոսքով, «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագիրը, որն իրականացվել է «Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ» ծրագրի շրջանակում` IDeA հիմնադրամի աջակցությամբ եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ, ներկայացնում է հայ եւ գերմանացի մշակույթի գործիչների բազմակողմանի եւ ակտիվ շփումները։ Նրա կարծիքով, ծրագրի արդյունքները նոր շունչ կարող են հաղորդել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ մշակութային շփումների ակտիվացմանը։

«Այսօր մենք ներկա գտնվեցինք շատ բաց եւ խոր քննարկման։ Այն, որ այս միջոցառումը տեղի է ունենում թանգարանում, ցույց է տալիս արվեստի եւ թանգարանների նոր դերը եւ նշանակությունը ժամանակակից աշխարհում։ Նմանատիպ միջոցառումների նպատակն է նոր հորիզոններ բացել եւ կողմերին ծանոթացնել մեր երկրների մշակութային ժառանգությանը։ Մշակույթը լավագույն ուղին է միմյանց ծանոթանալու համար՝ առանց կորցնելու սեփական ինքնությունը։ Ես կարծում եմ, որ այս միջոցառումն օգնեց մեզ ավելի լավ հասկանալ միմյանց եւ շփվել միմյանց հետ»,- ասել է Վերոնիկա Զոնաբենդը։

IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը գերմանացի հյուրերին ներկայացրել է հիմնադրամի այն ծրագրերը, որոնք ուղղված են ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության պահպանմանը։  Դրանցից են «Տաթեւի վերածնունդ», «Դիլիջան արվեստների դիտարան», Շուշիի մզկիթի վերականգնման ծրագրերը։ 

Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը միջոցառման պատվավոր հյուրերից էր։

«Ողջունում եմ այս կարեւոր նախաձեռնությունը, որը հայ-գերմանական ամուր բարեկամական հարաբերությունների հերթական վկայությունն է: Կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին եւ մասնակիցներին, ում շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք այսօր անդրադառնալու հարուստ պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդների միջեւ դինամիկ զարգացող համագործակցությանը», - ասել է Աշոտ Սմբատյանը։

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը եւ Գերմանիայի  Ավետարանական եկեղեցու խորհրդի նախկին նախագահ Վոլֆգանգ Հուբերը հայ-գերմանական հարաբերությունների ներկային ու անցյալին նվիրված քննարկման գլխավոր բանախոսներն էին։

«Կարծում եմ՝ հայ-գերմանական հարաբերություններում շրջադարձային պահ եղավ այն ժամանակ, երբ Գերմանիան ճանաչեց Օսմանյան կայսրության հայերի եւ մյուս քրիստոնյաների հանդեպ կատարված ցեղասպանությունը։ Այդ պահը առանցքային էր մեզ համար՝ սկսելու նոր հարաբերություններ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ։ Երբ մենք նայում ենք այսօրվա Հայաստանին, մենք տեսնում ենք, որ այն ունի ուժեղ քաղաքացիական հասարակություն, որը հիացմունքի է արժանի։ Կարծում եմ Եվրոպան, եւ մասնավորապես՝ Գերմանիան, պետք է ավելի կարեւոր դեր խաղա, որպեսզի Հայաստանը դառնա լիակատար ժողովրդավար երկիր»,- ասել է Ջեմ Օզդեմիրը։

Քննարկումից հետո հյուրերը շրջայց են կատարել Hamburger Bahnhof թանգարանում բացված «Բարեւ Աշխարհ» (Hello World) ցուցահանդեսի Հայաստանին նվիրված մասում, որտեղ ցուցադրված էին «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի արդյունքները, որոնք ներկայացնում են 20-րդ դարում  կրթական եւ մշակութային շփումներն ու փոխանակումները հայերի եւ գերմանացիների միջեւ։ 1960-1970 թթ․-ին Դիլիջանը հայտնի առողջարանային հանգստավայր էր, որտեղ սիրում էին այցելել գերմանացի ճարտարապետները, գրողները, կինոյի գործիչներն ու երաժիշտները։

2017 թ․ դեկտեմբերին UWC Դիլիջան դպրոցում կայացած հատուկ միջոցառման ժամանակ IDeA հիմնադրամը ներկայացրել էր «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի արդյունքները։

Տպել
1500 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց