Երևան
33 °C
Այսօր ՀԺ-ն ահազանգ է ստացել Երեւանի Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջանների մի քանի բնակիչներից, ովքեր նշում են, որ վերջին օրերին իրենց վարչական շրջանում ջրամատակարարման որակը փոխվել է եւ այժմ նախկին նորմալ ջրի համեմատ ստանում են տհաճ համ ունեցող ջուր:
Մեզ հետ զրույցում «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը հաստատեց, որ կա փոփոխություն եւ պարզաբանեց խնդիրը մանրամասնորեն:
- Պարոն Սարգսյան, Էրեբունի եւ Շենգավիթ համայնքներից ահազանգեր ունենք, որ այնտեղ ջրի որակի փոփոխություն է նկատվել, դա ճի՞շտ է:
- Ամռանը հուլիս-օգոստոս ամիսներին մենք Արարատյան դաշտի խորքային հորերից ջուր ենք մղում Երեւան՝ դեպի Էրեբունի տարածք, Շենգավիթի տարածք, որպեսզի սպառման պիկերով պայմանավորված՝ ջրի անբավարարություն չզգացվի: Կարեւորը՝ մենք ջուր տալիս ենք, բայց քանի որ այդ ջուրը խորքային հորերի ջուր է, նրա բաղադրությունը մի քիչ ուրիշ է: Նրա հանքայնությունը մի քիչ ավելի բարդ է, դա չի կարող իր ազդեցությունը չունենալ: Շոգերի հետ էլ է դա կապված, քանի որ 20 աստիճանի պարագայում զգացվում է ջրի մեջ տարալուծված հանքային մասնիկների համը: Եթե դուք ջուրը ձմռանը ըմպեք, գրեթե տարբերություն չեք զգա լեռնային աղբյուրների ջրից: Այո, պետք է զգան այդ տարբերությունը, բայց դա չի նշանակում, որ ջուրն անորակ է:
70-ական թվականներից մինչեւ 2009-10 թվականները ամբողջ Էրեբունին, ամբողջ Շենգավիթը, ամբողջ Մալաթիա-Սեբաստիան ստացել են այդ արտեզյան աղբյուրների խորքային հորերի ջուրը` Արարատյան դաշտից: Երեւան մտնող ջրերի մոտ 25 տոկոսը Արարատյան դաշտից է ստացվել: Այսինքն, մարդիկ տարին 12 ամիս ստացել են այդ ջուրը:
Երբ մենք «Երեւան ջուր» էինք կոչվում, 2006-ից 2016 թվականներին կարողացանք հասնել նրան, որ լեռնային աղբյուրներից եկած ջուրը այնքան ռացիոնալ օգտագործվի, որ մեծ պոմպակայանները դադարեցրին աշխատելը, դարձան ռեզերվային եւ այն միայն ամռանն էր միացվում` կախված սեզոնից, կախված ամսից:
Եթե մարդիկ ասում են, որ մենք վատ ջուր ենք տալիս, ես ինձ թույլ եմ տալիս հիշեցնել, որ նրանք տասնամյակներ` ողջ տարին են այդ ջուրը ստացել: Իսկ հիմա տարին 10 ամիս ստանում են լեռնային աղբյուրների ջուր, նույն Էրեբունին ստանում է Գառնու ջուր եւ միայն այս երկու ամիսներին է, որ ստիպված ենք այդ ջուրը տալ: Դա ընդհանուր Երեւան մտնող ջրի մի 6-7 տոկոսն է: Ավելի լավ է մարդիկ Գառնու ջուր չստանան, բայց ջուր ստանան, ի վերջո սա երկու ամսվա պատմություն է, քան թե ընդհանրապես ջուր չտանք:
«Երկիր մեդիա»-ն և «Ֆրի նյուզ»-ը տուգանվել են
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ
Ժամը 19։30-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ կորած է համարվում 2 քաղաքացի
Եղվարդում երկհարկանի տուն է այրվել
Խորապես ցավակցում եմ․ Երևանի քաղաքապետի գրառումը՝ ուղղված «Սուրմալուի» ողբերգության զոհերի ընտանիքներին
Կրակոցներ՝ Աշտարակ քաղաքում. հայր ու որդի կասկածվում են նախկին ոստիկանին ծեծի ենթարկելու համար
«Հայաստան» հիմնադրամը բժշկական նշանակության ապրանքներ է տրամադրել ԱԻՆ-ին
«Սուրմալու»-ի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ը լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել. ՇՄՆ
Տեղի ունեցած ողբերգությունը առիթ էր մտածելու մեր կենցաղում հրավառություն օգտագործելու նպատակահարմարության մասին. Ավինյան
«Սուրմալու»-ի շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում. ԱԻՆ խոսնակ
Զորամիավորումում բացվել է Փառքի սրահ
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցություն են հայտնում պայթյունի կապակցությամբ
Եվրոյի եւ ռուբլու փոխարժեքներն աճել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Վնասի նվազեցման լրացուցիչ արդյունավետ լուծումներ ծխողների համար
Շառլ Միշելը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին
Ահազանգողների գործողությունները հակապետական են և հասարակության դեմ ուղղված. Շիրակի մարզպետ
39-ամյա բնակիչը աշխատավայրում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Դդմաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը
ՔԿ-ն հորդորում է «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն
54-ամյա Խաչատուր Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Արցախի «Աշտարակ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել
Մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +39․․․+41 աստիճանի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ չի հայտնաբերվել
Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Քաղաքացիները ծաղիկներ, մոմեր ու խաղալիքներ են տանում պայթյունի վայր
Ջրափրկարարները Սևանա լճում թեքված հեծանվանավակի մեջ գտնվող քաղաքացիներին օգնել են վերադառնալ ափ
Ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենրոնում զոհված քաղաքացիների՝ ԵՄ պատվիրակությունը կիսով չափ իջեցրել է դրոշը
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Ղազախստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ
Տարհանում Գյումրու կայարանում․ պայթուցիկի հերթական ահազանգն է գրանցվել
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը կմեկնեն Ղրղզստան․ վարչապետը որոշում է ստորագրել
Չեղարկվել են «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է (թարմացված)
Անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ. ԱԻ փոխնախարար
Հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում. Տիգրան Ավինյան
ԵԿՄ-ն ցավակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Մետրոպոլիտենում տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում
© 2022 Հայկական ժամանակ