Ոստիկանության պետը ներկայացրեց ՀԿԱ վարչության նորանշանակ պետին (տեսանյութ)

Հուլիսի 10-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Այվազյանին:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, ստորաբաժանման նորանշանակ ղեկավարը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնը:

Ոստիկանության պետը խոսեց հասարակական կարգի ապահովման վարչության աշխատանքի, արտաքին ծառայության որակի բարձրացման մասին: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ հենց արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններից է կարծիք կազմվում ոստիկանության մասին, ուստի պետք է լինել կարգապահ ու կոկիկ:

Եվս մեկ անգամ կարևորվեց այս տարի հանրապետությունում անցկացվելիք արարողակարգային մեծ միջոցառումների՝ Երևանի 2800-ամյակի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի պատշաճ անցկացումը:

Խորհրդակցությանը քննարկվեցին հասարակական կարգի պահպանությանը վերաբերող այլ հարցեր, տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Տպել
5075 դիտում

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա

Վիրահայոց թեմը հրավիրում է հարիսա ուտելու

Դովեղ գյուղում այրվել է խոտածածկ տարածք եւ խաղողի այգի

Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը. վարչապետը հրապարակել է «Մյունխենյան սկզբունքներ»-ը

Ինչո՞ւ քաղաքական ուժերը խուսափեցին «Ոչ»-ի պատասխանատվությունից

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդի են հոսպիտալացրել

ՀՀ տարածքում շարունակվում են փակ և դժվարանցանելի մնալ ավտոճանապարհներ

Արագածոտնում 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան հիվանդանոցում է

ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին

Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 000 դոլարի ոսկյա զարդեր և խոշոր գումար

Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի էր ունեցել քարաթափում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Առաջիկա օրերին կտաքանա 5-7 աստիճանով, որոշ շրջաններում ձյուն կտեղա

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Բանակն ու օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը