Չեղավ, չէ՞. Թորոսյանը Սահմանադրության հայրը չէ

11/07/2018 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 9-ի համարում

- Պարոն Պետրոսյան, նախօրեին Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով։ Սակայն խորհրդարանում բողոքներ կան, որ անգամ սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները տեղյակ չեն, թե ի՞նչ է ուղարկվել Վենետիկ։ 

- Ես ինքս աշխատանքային խմբի անդամ եմ ու որեւէ տեղեկություն չունեմ, թե  Վենետիկի հանձնաժողովում քննարկվելուց եւ Հայաստան վերադառնալուց հետո ի՞նչ փոփոխություններ են կատարվել նախագծի վրա։ Նախագիծն արդեն ուղարկվել Է Վենետիկ, եւ խորհրդարանն, ըստ էության, վերջնական տեքստի մասին որեւէ պատկերացում չունի։ Դժբախտաբար շարունակվում է նույն վերաբերմունքը, որն ինձ մղում է մտածելու, որ Սահմանադրությունը ձախողելու նպատակ կա։ Եթե անգամ հեղինակներն ու աշխատանքային խմբի անդամները, որոնք Սահմանադրությունը  պատրաստի վիճակում տվել են Տիգրան Թորոսյանին, տեղյակ չեն փոփոխություններին, սա նշանակում է, որ Վենետիկից վերադառնալուց հետո նորից սկսվելու են փոփոխություններն ու վեճերը, որոնք էլ բացասաբար են անդրադառնալու Սահմանադրության քարոզչության եւ հանրաքվեի կազմակերպման վրա։

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ միտում է հետապնդում նախագիծը թաքուն պահելու Թորոսյանի համառությունը։ Ոմանց գնահատմամբ, Տիգրան Թորոսյանը պարզապես  ցանկանում է սեփականաշնորհել Սահմանադրությունը։

- Ես համակարծիք եմ այդ գնահատականներին։ Տիգրան Թորոսյանը երեւի ուզում է  ցույց տալ, որ ինքն է այդ Սահմանադրության հեղինակն ու ինքն է ողջ գործընթացի պատասխանատուն՝ չհասկանալով, որ այսօրվա տեքստում հարյուրավոր սխալներ կան, որոնք  ճշգրտելու, միջազգային կոնվենցիաներին համապատասխանեցնելու, ներսահմանադրային հակասությունները վերացնելու կարիք ունեն։ Ես հրավիրել էի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնագետներին եւ նրանց հետ միասին վեր ենք հանել բոլոր այդ հակասությունները, որպեսզի գրագետ  տեքստ ուղարկվեր Վենետիկ։ Սակայն ամեն ինչ Թորոսյանի կողմից գաղտնի է պահվել, եւ պարզապես հնարավոր չեղավ մասնակցել լրամշակման գործընթացին։ Իմ տպավորությամբ այս Սահմանադրությունը տեր չունի եւ այնքան թերի է, որ իրավաբանական համալսարանի մասնագետները ծիծաղում են այդ նախագծի վրա։ Իսկ կազուսները նախագծում բազմաթիվ են, որոնք եթե չշտկվեն՝ մենք լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնելու։

- Իսկ միգուցե Տիգրան Թորոսյանը պատմության մեջ ուզում է մնալ որպես հաջորդ Սահմանադրության հա՞յր։

- Ըստ ամենայնի՝ այդպես էլ կա։  Ինչպես նախորդ Սահմանադրությունը մենք գրեցինք հինգ հոգանոց աշխատանքային խմբով եւ հիմա ինչ-որ մարդիկ հորջորջվում են որպես Սահմանադրության հայրեր, այնպես էլ երեւի որոշ ժամանակ անց կասեն, որ Սահմանադրությունը գրել կամ մշակել է Տիգրան Թորոսյանը, որն այնքանով կապ ունի ողջ այս գործընթացի հետ, որ մասնակցել է նիստերին եւ արել է իր առաջարկներն ու դիտողությունները։ Մինչդեռ բոլոր մասնագիտական խնդիրները լուծվել են աշխատանքային խմբի կողմից։ 

- Պարոն Պետրոսյան, կարո՞ղ եք նշել նախագծում առկա մի քանի հակասություն։

- Իհարկե։ Սահմանադրության նախագծում գրված է, որ կալանավորման եւ խափանման մյուս միջոցների հարցը լուծում է դատարանը։ Մինչդեռ, մյուս միջոցների հարցը դատարանը չի լուծում։ Գրված է, որ մարդուն կարելի է ազատությունից զրկել պարտավորությունները չկատարելու համար։ Մինչդեռ,  խոսքը ոչ թե պարտավորությունների, այլ պարտականությունների մասին է։ Քանզի պարտավորությունները չկատարելու համար միայն Հին Հռոմում էին մարդուն զրկում ազատությունից։ Ի դեպ, նույն հոդվածի վերջին մասում գրված է, որ զուտ քաղաքացիաիրավական պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար չի կարելի մարդուն կալանավորել։ Այսինքն, հոդվածի առաջին մասը կոպիտ հակասության մեջ է հոդվածի երկրորդ մասի հետ։  Նախագծում գրված է, որ եթե խորհրդարանը երկու անգամ չի հաստատում կառավարության գործունեության ծրագիրը, նախագահը, խորհրդակցելով վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ, լուծարում է ԱԺ-ն։ Մինչդեռ, այդ պահին արդեն վարչապետ գոյություն չունի,  որովհետեւ խոսքը վերաբերում է հենց կառավարության ձեւավորմանը։ Եւ նման կարգի կազուսները բազմաթիվ են։  Եթե այդ բացթողումները չվերացվեն, Սահմանադրությունը չի կարող իրավական լուրջ փաստաթուղթ հանդիսանալ։  

- Փորձե՞լ եք մասնագետների հետ կատարած ձեր աշխատանքը ներկայացնել Տիգրան Թորոսյանին։

- Դա հնարավոր չի եղել, որովհետեւ եթե նա անգամ նիստ է անում եւ ինչ-որ մարդ է հրավիրում՝ այդ ամենը գաղտնի է պահում։

- Իսկ միգուցե Թորոսյանի հույժ գաղտնապահությունը համաձայնեցվա՞ծ է բարձրագույն իշխանության հետ։

- Չեմ կարծում, որ նման բան լինի։ Իշխանությունները կարեւոր քաղաքական հարցերում միայն կարող են որոշակի ցուցումներ տալ։ Բայց իրավական ճիշտ ձեւակերպումների հարցում երկրի ղեկավարությունը չի ասի՝ նախագիծը տվեք էլեկտրիկներին, որ  Սահմանադրությունը ձեւակերպեն այնպես, ինչպես իրենք են ուզում։

- Իսկ ինչո՞ւ պատգամավորները չեն բողոքում ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի աշխատաոճի դեմ։

- Արդեն հասունացել է այդ պահը, եւ շուտով այդ հարցը խորհրդարանում բարձրացվելու է։ Այդ աշխատաոճն անընդունելի է։ Ամեն ինչ սեփականաշնորհելու Թորոսյանի մարտավարության արդյունքում տուժելու է Սահմանադրությունն, ու վտանգվելու է հանրաքվեի անցկացումը։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1009 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց