Արսեն Թորոսյանը այցելել է Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել է մարզպետարանի ենթակայությամբ գործող Վաղարշապատի հիվանդանոց, Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի բժշկական կենտրոններ, «Արաբկիր բժշկական համալիր» Արմավիրի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն, ապա նաև՝ Բաղրամյանի տարածաշրջանի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն:

Նախարարը շրջել է բժշկական հաստատություններում, ծանոթացել շենքային պայմաններին, առանձին բաժանմունքների գործունեությանն ու տեխնիկապես հագեցվածությանը, զրուցել բուժհաստատությունների պատասխանատուների և աշխատակիցների հետ, քննարկել աշխատանքային բնույթի մի շարք հարցեր: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Արմավիրի մարզ կատարած այցն ամփոփվել է մարզպետարանում հրավիրված խորհրդակցությամբ, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, բժշկական հաստատությունների և ամբուլատորիաների տնօրենները:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը մասնավորապես նշել է, որ առողջապահության ոլորտում առաջնահերթություն է համարում առողջության պահպանումը, կանխարգելումը, ապա նոր բուժումը: Անդրադառնալով ոլորտում առկա ընթացիկ ֆինանսական խնդիրների լուծմանը՝ Արսեն Թորոսյանը կարևորել է համայնքում գործող բուժհաստատություններին համայնքային բյուջեից համապատասխան գումար հատկացնելը: Նա նաև անդրադարձել է ոլորտի ապաքաղաքականացմանը՝ նշելով, որ իր կողմից համակարգի աշխատակիցների նկատմամբ քաղաքական գործընթացներում ակտիվություն դրսևորելուն ուղղված որևէ ճնշում չի լինելու:

Այնուհետև նախարարը պատասխանել է բժիշկներին հուզող հարցերին՝ տալով դրանց համապատասխան պարզաբանումներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին ճանաչողական այցով մարզի բուժհաստատություններում լինելու և ինը շտապ օգնության մեքենա առաջիկայում տրամադրելու համար: Անդրադառնալով առողջապահության ոլորտին՝ մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է, որ այն իր համար թիրախային է և գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Համակարգում հաջողությունների հասնելու առումով էլ նա կարևորել է օրենքի շրջանակում, բաց և թափանցիկ գործելաոճով աշխատելու հանգամանքը:

Տպել
3123 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց