Սիրո, հանդուրժողականության մթնոլորտում չեմ խոսի. Մելիքյանը՝ ԲԴԽ-ից առավել ձայներ չի ստացել

Շուրջ 80 դատավոր ստորագրահավաք է կազմակերպել դատավորների ընդհանուր ժողով գումարելու համար. պատճառը Բարձրագույն դատական խորհրդի մի քանի որոշումներ են: Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողով գումարելու համար մոտ 50 ստորագրություն է պահանջվում, ուստի չի բացառվում, որ առաջիկայում այդ հարցով դատավորների ընդհանուր ժողով կգումարվի:

Բանն այն է, որ ԲԴԽ-ն շարունակում է դեռեւս նախկին իշխանությունների օրոք որդեգրած տրամաբանությունը՝ դատավորներ նշանակելով խնամի-ծանոթ բարեկամ եղանակով: Նմանատիպ մի որոշում էլ ԲԴԽ-ն կայացրել է հուլիսի 6-ին. այդ օրը Բարձրագույն դատական խորհուրդն իր հերթական նիստում կազմել եւ հաստատել է Վճռաբեկ դատարանում եւ Վերաքննիչ քրեական ու քաղաքացիական դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները։

ՀՀ վերաքննիչ դատարանների թափուր տեղերի համալրման համար կայացած գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի կողմից անհրաժեշտ ձայներ են ստացել 4-ը, որից 3-ը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ, 1-ը՝ քրեական: Քաղաքացիական մասնագիտացմամբ ԲԴԽ կողմից առավել ձայներ ստացած անձինք են Նարեկ Գաբրիելյանը, Կարեն Համբարձումյանը եւ Դավիթ Սերոբյանը: Քրեական մասնագիտացմամբ ԲԴԽ-ի կողմից առավել ձայներ ստացած անձը Լուսինե Հովհաննիսյանն է: Վերջինս գործող դատավոր չէ, ավելին, նա ավելի վաղ երկու անգամ կտրվել էր դատավորների որակավորման գրավոր քննությունից եւ մեկ անգամ չէր հաղթահարել հարցազրույցի փուլը, եւ չէր կարողացել ընդունվել Արդարադատության ակադեմիա։ Բարձրագույն դատական խորհրդում նման արդյունք գրանցելու համար հավանաբար նա ունեցել է ազդեցիկ հովանավոր։ Նշենք, որ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել 36 դիմում, որոնցից 29-ը (22 դատավոր, 7 իրավաբան-գիտնական)` քաղաքացիական մասնագիտացման բաժնում, 7-ը (4 դատավոր, 3 իրավաբան-գիտնական)` քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու նպատակով՝ համապատասխանաբար թափուր 4 եւ 2 տեղերի համար: Մենք պարզեցինք, որ 7 հավակնորդներից մեկը Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն է, որը չի հավաքել ԲԴԽ-ի կողմից բավարար ձայներ:

Սույն թեմայի շուրջ Մելիքյանը երեկ համաձայնեց պատասխանել մեր մի քանի հարցերին:

- Պարոն Մելիքյան, ԲԴԽ որոշումն ինչպե՞ս եք գնահատում, կանխակալ վերաբերմունք ձեզ համար նկատելի՞ էր:

- Հաշվի առնելով այն, որ Հայաստանում հայտարարված է սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ, ես ձեռնպահ կմնամ իմ մասով գնահատականներ տալուց:

 - Գաղտնիք չէ, որ ԲԴԽ-ն շարունակում է ծանոթ-բարեկամ եղանակով առաջնորդվել, արդյո՞ք այս փոփոխությունները ըստ ձեզ դատարան չպետք է հասնեն ու ինչպե՞ս պետք է դա արվի:

- Եթե հարցն ընդհանրական եք տալիս, ապա Բարձրագույն դատական խորհրդի առանձին որոշումներ, մասնավորապես ինձ առնչվող որոշումը, ցավոք, հանրային ոչ միանշանակ ընկալման է ենթարկվել: Այդ դեպքում շատ պարզ մեխանիզմներ կան։ Մասնավորապես մեր հանրությունը պետք է ինքը որոշի, թե արդյոք իրեն հետաքրքրում են դատական իշխանության համալրման հետ կապված հարցերը։ Եթե սա իսկապես հանրային օրակարգում կարեւոր տեղ ունի, ապա հանրությունը կարող է պահանջ ձեւակերպել, որպեսզի իրականացվի քաղաքացիական հասարակության՝ վստահություն վայելող ինստիտուտների կողմից հասարակական վերահսկողություն։ Դրա արդյունքում հանրությունը, անկողմնակալ դիտորդի աչքերով, կկարողանա հավաստիանալ, թե Բարձրագույն դատական խորհրդի խնդրահարույց որոշումները արդյոք համապատասխանում են ողջամտության, վստահության գոնե նվազագույն չափանիշին։ Ժողովրդական լեզվով ասած՝ մեր հանրությունն ինքը պետք է որոշի. արդյոք իրեն պետք է պարզել՝ Բարձրագույն դատական խորհուրդը դաղալություն անում է, թե ոչ։

- Ինչ եք կարծում՝ ԲԴԽ-ն այս կազմով կարո՞ղ է նորմալ կատարել իր գործառույթները, քանի որ մեկ-երկու բացառություններ կան, բայց մյուսները հանրության համար անհայտ մարդիկ են, արդյոք այն չպետք է համալրված լինի հայտնի օբյեկտիվ ու վստահելի անձանցով:

- Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք ընտրվել են օրենքի տառին համապատասխան։ Եվ քանի դեռ մեր հասարակությունը ընդհանրապես, ու իրավաբանական հանրությունը՝ մասնավորապես, պատկերավոր ասած «կարմիր քարտ» ցույց չի տվել Բարձրագույն դատական խորհրդի առանձին անդամներին, Ձեր հարցին կդժվարանամ պատասխանել։

- Պարոն Մելիքյան, այսինքն՝ հասարակությունը պետք է նաեւ պահանջատեր լինի՞:

- Ես այդ համոզմանն եմ: Ինքս դատական իշխանությանը լավ եմ ծանոթ, ես դատական իշխանությունում էլ եմ աշխատել, Արդարադատության ակադեմիայի ռեկտորն էլ եմ եղել մինչեւ Արցախ աշխատանքի տեղափոխվելը։ Ես լավ եմ ծանոթ թե՛ խնդիրներին և թե՛ այն մարդկանց, որոնք ցանկացած պետության դատական իշխանությանը պատիվ կբերեին։ Ես այդ ամենը լավ եմ պատկերացնում: Նաեւ վստահ եմ, որ դատական իշխանության խնդիրները չպետք է դուրս մնան հանրային ուշադրությունից։ Հատկապես այն ժամանակ, երբ հնչում են ահազանգեր, որ հնարավոր է՝ Բարձրագույն դատական խորհրդում կայացվում են անհասկանալի որոշումներ։

Տպել
9146 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին