Դիլիջանում կայացել է Դիմակայունության մարզային ֆորումը

16/07/2018 schedule23:15

Հուլիսի 16-ին Դիլիջանում կայացավ Դիմակայունության մարզային ֆորումը: Այն նախաձեռնել էին «ՕքսԵՋեն» հիմնադրամը եւ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ:

Ֆորումը համախմբել էր ՀՀ Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի եւ Կոտայքի մարզային իշխանությունների եւ Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում գործունեություն ծավալող կառույցների ավելի քան 60 ներկայացուցիչների:

Ֆորումի նպատակն էր ներկայացնել վերջին տարիների ընթացքում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) լավագույն փորձն ու հաջողված օրինակները՝ համայնքային, ազգային եւ գլոբալ մակարդակներում, ինչպես նաեւ այդ փորձը մարզերում կրկնօրինակելու, ներդնելու հնարավոր ուղիները, մեխանիզմներն ու մարզային իշխանությունների, ԱՌՆ մարզային թիմերի եւ ՏԻՄ-երի դերակատարությունն այդ գործընթացներում:

Ֆորումին բացման խոսքով հանդես եկավ «ՕքսԵՋեն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մարգարիտա Հակոբյանը: Իր ելույթում նա նշեց, որ անհրաժեշտ է ազգային նորանշանակ իշխանությունների հետ քննարկել համայնքների դիմակայունության բարձրացման, աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հիմնահարցերը եւ ընդգծեց, որ իրենց ծրագրերը հաջողության են հասել բոլոր գործընկերների՝ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու եւ Կոտայքի մարզային իշխանությունների, համայնքների ղեկավարների եւ ԱՌՆ ոլորտի այլ գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ:

Ֆորումի ընթացքում քննարկվեցին համայնքների դիմակայունության, երեխաների եւ աղետների ռիսկի նվազեցման հիմնահարցերը, մասնավորապես, դպրոցների համալիր անվտանգության խնդիրը, ուսումնական հաստատություններում ներառականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ԱՌՆ պլանավորումը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների ուղղորդմամբ: Խոսվեց նաեւ արտակարգ իրավիճակների ժամանակ կանանց եւ տղամարդկանց կարիքների առանձնահատկությունների մասին:

Նշենք, որ ֆորումը կազմակերպվել է «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` «ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (ԴԻՊԵԿՈ) ֆինանսական աջակցությամբ։

Նախատեսվում է անցկացնել եւս մեկ նմանատիպ ֆորում՝ երկրի հարավային մարզերի գործընկերների համար:

Տպել
2120 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց