ՌԴ-ի հետ հարաբերությունները կարեւոր են Մոսկվայից բխող ռիսկերը կանխելու համար. Ղազինյան

Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալվում են որպես տագնապներ, ռիսկեր ու սպառնալիքներ կանխելու տեսանկյունից: Այս մասին Երեւանում հուլիսի 20-ին,  հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներին ու հնարավորություններին նվիրված համաժողովին հայտարարեց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, որի հետ չհամաձայնեցին համաժողովին մասնակից մյուս փորձագետները:

Ղազինյանի խոսքով, Ռուսաստանի հետ հարաբերություններում գերակշռում են ավելի շատ նեգատիվ ընկալումներն ու շեշտադրումները: «Երբ մարդկանց հարցնում ես, պետք են արդյոք հայ-ռուսական հարաբերությունները, կպատասխանեն՝ այո: Երբ հարցնում ես՝ ինչու, մարդիկ սկսում են թվարկել, որ գազը չթանկանա, որ մեր ապրանքներն առանց խնդիրների մուտք գործեն ռուսական շուկա եւ որ, վերջապես, չկորցնենք Ղարաբաղը», - ասաց նա:

Նրա խոսքով, հանրային ընկալումներում Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկվում են որպես նաեւ նախորդ իշխանություններին արտաքին լեգիտիմություն հաղորդող երկիր: «Նախորդ իշխանությունները չունեին լեգիտիմություն երկրում, սակայն երբ ընկալվում էին Ռուսաստանում, այդպես լեգիտիմացվում էին նրանք», - նշում է նա:

Մյուս կողմից նա անդրադարձավ ռուսաստանյան որոշակի փորձագիտական շրջանակներում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը որպես «դավաճանություն» դիտարկելու միտմանը:

«Ռուսաստանում պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է, ոչ թե Ռուսաստանի դեմ ուղղված քայլ: Այս համագործակցությունը պետք է թույլ տա նաեւ զսպել Թուրքիայից բխող սպառնալիքները: Այստեղ, իհարկե, զսպող գործոն է նաեւ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան»,- նշեց նա՝ մյուս կողմից բազայի գործունեության տեսանկյունից քննադատելով Փանիկում տեղի ունեցած միջադեպը:

Նա հույս հայտնեց, որ նոր պայմաններում, երբ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, հնարավորություն է ստեղծվել վերաիմաստավորել հայ-ռուսական հարաբերությունները՝ հասկանալով երկկողմ շահերն ու գտնելով առկա խնդիրների լուծումները:

Ռուսաստանցի վերլուծաբան, «Արտաքին քաղաքականություն» վերլուծական կայքի հիմնադիր եւ «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ծրագրերի գծով տնօրեն Անդրեյ Սուշենցովը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է դիտարկել միջազգային լարված հարաբերությունների համատեքստում: Խոսքը Ռուսաստան-Արեւմուտք, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին է:

«Հայ-ռուսական հարաբերությունները չի կարելի առանձնացնել այս հարթակներում ստեղծված անորոշություններից: Օրինակ, հարց է առաջանում ինչպես կշարունակվեն հարաբերությունները Սիրիայում Ռուսաստան-Իրան-Թուրքիա ստրատեգիական եռանկյունիում», - նշեց նա ու անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին հավելեց, որ դրանք կախված են կոմպլեքս գործոններից, որոնք երկու պետությունները դարձնում են բնական դաշնակիցների:

Մեկնաբանելով հարաբերություններում առկա խնդիրները՝ Սուշենցովը դրանք բնական համարեց դաշնակից պետությունների համար: «Դրանք բնական են, եւ պետք է քննարկել այդ խնդիրները, սակայն իմանալով այդ խնդիրների էությունը եւ խորություն»,- ասաց բանախոսը: Նա նաեւ հիշեցրեց, որ Ռուսաստանում բավականին նորմալ արձագանքեցին Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին իշխանության խաղաղ փոխանցման գործընթացին: «Սա մի փոքր նաեւ զարմանալի էր, քանի որ նման բան շատ քիչ է լինում», - եզրափակեց նա:

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը միանգամից հայտարարեց, որ դատելով Հայաստանի տարածաշրջանային դիրքից եւ առկա սպառնալիքներից, պաշտոնական Երեւանի համար ՆԱՏՕ-ական այլընտրանք գոյություն չունի: «Նախ՝ ՆԱՏՕ-ում է գտնվում Թուրքիան , որը շատ ազդեցիկ անդամ է եւ այն ոչ միայն Հայաստանի հետ ունի խնդիրներ այլեւ պաշտպանում է Ադրբեջանին ԼՂ հակամարտությունում: Ի դեպ, Ադրբեջանն Արեւմուտքի համար դիտարկվում է որպես էներգետիկ այլընտրանք, ուստի սխալ է սպասել, որ ԼՂ հակամարտության հարցում Եվրոպան կլինի Հայաստանի կողմը»,- ասաց նա:

Նա անդրադարձավ նաեւ երկկողմ հարաբերություններում ընկալումների ասիմետրիային եւ այն փորձեց բացատրել Փանիկի միջադեպի կամ Դուգինի հայտարարությունների օրինակներով: «Եթե Ռուսաստանում հարցում անցկացվի Փանիկի միջադեպի մասին, ապա հնարավոր է հասարակության 0,002% տոկոսը դրա մասին լսած լինի, իսկ Հայաստանում այդ թիվը կարող անցնել 90%-ը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում ռուսաստանյան անգամ որոշակի փորձագիտական շրջանակների հայտարարություններն ընկալվում են որպես Կրեմլի դիրքորոշում:

«Դուգինին կամ նման այլ փորձագետների, Ռուսաստանում վերաբերում են որպես մի փոքր ցնդած մարդկանց: Ընդհանրապես պետք է հասկանալ, որ Ռուսաստանի անունից կարող է խոսել երկու մարդ՝ Պուտինը եւ Լավրովը»,- եզրափակեց նա՝ հավելելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար մնում է շատ կարեւոր պետություն:

Տպել
3001 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից