Վարչապետը ՊԵԿ նախագահի հետ քննարկում է ունեցել կառույցի սկանդալային պաշտոնյաների մասին

Նոր կառավարությունում գործում են երեք խումբ ներկայացնող մարդիկ՝ հին, նոր եւ մարդիկ, ովքեր, լինելով հին ժամանակներում աշխատած, նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը։ Նման կարծիք հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կադրային քաղաքականության մասին:

«Սա վերաբերվում է բոլորին, այս իրավիճակը նոր է ե՛ւ հին կադրերի համար, ե՛ւ նոր կադրերի համար, ինչպես նաեւ այն կադրերի համար, ովքեր փոփոխության շրջանում նաեւ կարգավիճակի փոփոխության են ենթարկվել։ Եւ կառավարության, նաեւ իմ վարած քաղաքականության ամենակարեւոր խնդիրը, որ լուծել եմ առաջին փուլում՝ հեղափոխության անցնցում հաղթանակը ֆիքսելն է, իսկ հիմա պետք է հասկանանք, որ տեղի է ունենում ադապտացիայի շրջան, որը վերաբերում է բոլորին»։

Փաշինյանը նշեց, որ բոլոր երեք խմբերը, բառի լավ իմաստով, հարմարվելու են իրավիճակին, լինելու են նաեւ մարդիկ, ովքեր չեն հարմարվի իրավիճակին, եւ դա անխուսափելի է. «Հայաստանում տեղի ունեցածը շարքային փոփոխություն չէ, դա գործելաոճի փոփոխություն է, դա նպատակների փոփոխություն է, դա մեր ազգային եւ պետական ամբիցիաների փոփոխություն է»։

Վարչապետը նշեց, որ առաջիկայում կառավարությունն աշխատելու է կադրային ռեզերվ ձեւավորելու վրա՝ օգտագործելով նաեւ Սփյուռքի ներուժը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված ՊԵԿ կադրային նշանակումները, քանի որ յուրաքանչյուր նոր պաշտոնյայի հետեւում սկանդալների շարք է թաքնված: Մասնավորապես, խոսքը ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի, Կարեն Կարապետյանի մասին է: Վարչապետից հետաքրքրվեցինք՝ ՊԵԿ-ում կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են, քանի որ տպավորություն է ստեղծվել, թե իր ասած կախարդական փայտիկը ՊԵԿ-ի կողքով չի անցել:

«Հայաստանում դժվար է գտնել կադրային նշանակումներ, որոնք նեգատիվ կարծիքներ չեն առաջացնի: Ինչ վերաբերվում է ՊԵԿ նշանակումներին, կառավարությունը ՊԵԿ նախագահ է նշանակել եւ քաղաքականությունը, այդ թվում նաեւ միջին օղակների քաղաքականությունը, վարում է ՊԵԿ նախագահը: Ես չեմ պատրաստվում առանձին դեպքերի հետեւից գնալ, բայց ես չեմ պատրաստվում անարձագանք թողնել այն անհանգստությունները, որոնք մարդիկ ունենում են: Ես այս թեմայով ՊԵԿ նախագահի հետ մի քանի խոսակցություն եմ ունեցել: Հույս ունեմ, որ այդ խոսակցությունը կբերի կոնկրետ արդյունքներ, եթե չի բերի այդ արդյունքները, ապա կհասնի իմ արձագանքելու ժամանակը»,- ասաց նա:

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նման փոփոխություններից հետո որոշ համակարգերի կայունությունն անհրաժեշտություն է: Բերելով ոստիկանության, հարկային եւ մաքսային կառույցների օրինակը՝ Փաշինյանը նշեց, որ այնտեղ հեղափոխական փոփոխություններ չեն արել: Ըստ նրա՝ նման քայլերի չեն դիմել, որպեսզի ապահովեն համակարգերի կայունությունը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կադրային հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց շուտով հասնելու են այդ էջին: «Կադրային հեղափոխություն չի նշանակում, որ գերանդին վերցնելու ենք եւ հնձենք բոլորին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշեց, որ կախարդական փայտիկը հաջողությամբ գործում է:

«Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է, այն իր գործը անում է եւ կանի»,- մասնավորապես, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2843 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից