Իտալիայի պատվո հյուպատոսը Գյումրու Ռուսթավելին ինքնագլուխ է քանդում. գլխավոր ճարտարապետ

20/07/2018 schedule20:18

Գյումրու Ռուսթավելի փողոցը երեկվանից է սկսել քանդել Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն: Այն, որ հենց իր հրահանգով է քանդվել փողոցը, հյուպատոսը չի հերքում, ավելին, այսօր տարածք շտապած Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներին անհարգալից ընդունել եւ գոռգոռոցով ճանապարհել է: Այս մասին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Մեղավորը սկսել է հարձակվել, էն էլ բղավելով: Մոնտալտոն քանդել է Ռուսթավելին, էս մարդը չի հասկանա, գիտի, թե Գյումրին իր սեփականությունն է լրիվ: Երկու հատ շենք է ձեռք գցել էն իշխանությունների ժամանակ, հլը հետները կհամագործակցենք, մի հատ էլ մեր վրա գոռում է: Նրա հետ օրենքի սահմաններում աշխատեք, վերջը դրսի հյուպատոս է, ես ինչ ասեմ»,-բարկացած ասաց քաղաքապետը:

Երկու շենք ասելով, Գյումրու քաղաքապետը նկատի ունի Ռուսթավելի փողոցում գտնվող «Վիլլա Կարս» հյուրատունը եւ Գյումրու նախկին Խաշխանա կոչված շենքը, որոնք սեփականության իրավունքով պատկանում են Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մանտալդոյին:

Մոնտալդոն հիմա քանդում է Ռուսթավելի փողոցի մայթին գտնվող նախկին Խաշխանայի տարածքը, որտեղ սեփական բիզնես ունի՝ կերամիկայի արտադրամաս: Անտոնիո Մոնտալդոն մեկնաբանությունից զերծ մնաց, տարածքում մեկը, ով ասաց, թե հյուպատոսի օգնականն է, պատմեց, որ շինարարական թերություն է գտել հյուպատոսը, դրա համար էլ շտկում է: Ըստ օգնականի, շինարարական այդ թերության պատճառվ ջրահեռացման համակարգի խնդիր կա, որը շենքը խոնավացնում է:

Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ Իտալիայի հյուպատոսն այս աշխատանքները սկսել է առանց քաղաքապետարանի հետ համաձայնեցնելու, անգամ տեղյակ չի պահել: Շենքը իրենն է, բայց մայթը՝ ոչ: Հետո էլ, ինչ հիմնավոր պատճառ էլ ունենար Մոնտալդոն, պետք է  քաղաքապետարանին չանտեսեր, իսկ այս պարագայում ստացվում է, որ հյուպատոսն ապօրինաբար է քանդում Ռուսթավելին, ինքնագլուխ:

Անկախ Գյումրու քաղաքապետի զայրույթից եւ ճարտարապետի ուղղորդումից, հյուպատոսի հրահանգով բանվորներն ամբողջ օրը շարունակեցին սկսած գործը: Սրան զուգահեռ Գյումրու քաղաքապետարանը Մոնտալդոյին պարտավորեցրել է հնարավորինս արագ, կարճ ժամկետում, մայթը վերականգնել, բերել նախկին տեսքին:

Հիշեցնենք, որ այս փողոցը հիմնանորոգվել եւ բացվել էր 2017 թվականի օգոստոսի 18-ին՝ Կումայրի պատմական միջուկի զարգացման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ:  

Տպել
4904 դիտում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել