Comedy Club-ը նկարահանումներ կանի Երեւանում. տոմսերը արժեն 15-150 հազար դրամ

Comedy Club-ը նկարահանումներ կունենա Երեւանում: Հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամի իր էջում անդրադարձել է ռուսական մամուլում հայտնված լուրին, որ Հայաստանում անց է կացվելու Comedy Club փառատոնը: Նա բոլորին հրավիրել է ներկա գտնվելու:

«Comedy Club-ը իմ հարազատ Երեւանում սեպտեմբերի 15-ին ու 16-ին: ТНТ-ով եթեր կհեռարձակվի հոկտեմբերին: Եկեք... կամ ժամանեք: Սպասում ենք բոլորին»,- գրել է Մարտիրոսյանը:

Comedy Club փառատոնը բազմազան աշխարհագրություն ունի: Նախկինում դրա անդամները նման ձեւաչափով հանդես են եկել Յուրմալայում, Սոիչում՝ «Ֆորմուլա 1»-ի Գրան պրի փուլերից մեկի ընթացքում, սակայն առաջին անգամ է, որ հերթական թողարկումները նկարահանելու են Հայաստանում: Գարիկ Մարտիրոսյանը նշել է, որ իրենք Երեւան են գալիս, քանի որ աշնանը մայրաքաղաքը տոնում է 2800-ամյակը:

«Աշնանը Երեւանը տոնում է 2800-ամյակը: Դա անհավանական քաղաք է՝ մեծ հոգով ու հարուստ պատմությամբ, եւ մենք ուրախ ենք, որ նրա տոնի մասն ենք կազմելու: Comedy Club-ի փառատոնները լայն աշխարհագրություն ունեն, սակայն այս աշնանը առաջին անգամ է, որ ТНТ-ի համար թողարկումներ ենք նկարահանելու Հայաստանում: Ինչպես ավանդաբար, հյուրերի թվում կլինեն բազմաթիվ աստղեր, դուք էլ եկեք »,- Մարտիրոսյանի խոսքերն են փոխանցում ռուսական լրատվամիջոցները:

Սա առաջին անգամը չէ, որ Comedy Club-ը գալիս է Հայաստան: 2016 թ. օգոստոսին դրա անդամները ելույթ էին ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն ժամանակ նրանք հաղորդման թողարկում չեն նկարահանել:

Այս անգամ Comedy Club-ը նույնպես կներկայանա Մարզահամերգային համալիրում: Տոմսերն արդեն վաճառքում են: Եթե 2016 թ. կային նաեւ 5 եւ 10 հազար դրամանոց տոմսեր, ապա հիմա դրանց գինը սկսվում է 15000 դրամից: Տոմսերն արժեն 15000, 20000, 25000, 30000, 40000, 45000, 50000, 75000, 100000, 125000, 150000 դրամ: Կարելի է ձեռք բերել toms.am, tomsarkgh.am կայքերում:

Տպել
2403 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են