Կոշտ, արագ եւ ոչ այնքան ստանդարտ քայլերին սպասելիս. խմբագրական

ՀՀ քննչական կոմիտեի՝ անցած շաբաթվա վերջին տարածած հաղորդագրությունը, որը վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված երեւույթներին, չարժանացավ լայն հանրության համարժեք արձագանքին: Եվ այդտեղ արտառոց ոչինչ չկա: Հանքարդյունաբերության ոլորտը հանրության ընկալումների տեսանկյունից մի տեսակ հեռու, մարդկանց հետ անմիջական կապ չունեցող մի ոլորտ է, որտեղ կատարվողը ուղղակի կապ չունի մեզ հետ: Ընկալումների տեսանկյունից, օրինակ, նախկին գեներալի տանը զինվորների համար նախատեսված «տուշոնկան» ավելի մոտ է թվում մեր «մաշկին», քան հեռավոր սարերում արդյունահանվող հանքաքարի հետ կապված ինչ-որ պատմություն:

Իրականում մեր պետությանը հասցված ֆինանսական վնասի առումով հանքարդյունաբերությունում տեղի ունեցած բառացի թալանի հետ ոչինչ չի կարող համեմատվել: Եթե այլ ոլորտներում, պատկերավոր ասած, պետությունից եւ հետեւաբար հանրությունից թալանածը կարելի է հաշվել տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դոլարներով, ապա հանքարդյունաբերության ոլորտում այդ ծավալը պետք է հաշվել միլիարդներով: Դա՝ դեռ միայն ուղղակի ֆինանսական վնասը, որի մեջ չի մտնում բնությանը հասցված վնասը:

Տարիներ շարունակ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մտածել են ոչ թե բնությանը նվազագույն վնասներ հասցնելով առավելագույն բյուջետային մուտքեր ստանալու մասին, այլ մտածել են, թե ինչպես անեն, որ հնարավորինս շատ փող «վաստակեն» իրենց անձնական բյուջեի համար: Ու, պետք է խոստովանել, որ ստեղծվել են բազմաքայլ սխեմաներ այդ փողը «վաստակելու»:

Այդ սխեմաների սկիզբը լիցենզավորումների փուլն էր: Ամենաբարձր պաշտոնյաների ամենամերձավոր, նրանց ամենաշատ ծառայությունները մատուցած անձինք ստանում էին այս կամ այն հանքը շահագործելու լիցենզիա: Ստանում էին չնչին գներով՝ կոպեկներով: Այդ լիցենզիան ստանալուց հետո սկսում էին փնտրել գնորդի: Ու գտնում էին: Չնչին կոպեկներով ձեռք բերված լիցենզիան վաճառում էին գնորդին մի քանի միլիոն դոլարով: Գնորդը նաեւ պետք է միլիոնավոր դոլարների կաշառքներ տար, որպեսզի «դաբրո» ստանար հանքի շահագործումը իրականացնելու համար: Դրանից բացի, հանքի շահագործողը ստիպված էր նաեւ որպես փայատեր վերցնել բարձրաստիճան պաշտոնյայի ասած մի որեւէ ընկերություն, որը, բնականաբար, գրանցված է օֆշորում մի ինչ որ «... limited» անվան տակ:

Հետո արդեն գալիս էր ներդրումների փուլը: Այստեղ, բնականաբար, ներկայացվում էին ուռճացված ծավալներ, որը թույլ էր տալիս հետագայում՝ արտադրանքը իրացնելուց հետո, դրանց մի զգալի մասը ծախսագրել ու խուսափել հարկերից:

Դրանից հետ արդեն հանքաքարը կամ խտանյութը վաճառելու փուլն էր: Այս առումով էլ կառուցվում էին «հետաքրքրիր» սխեմաներ: Հայաստանում արդյունահանված հանքաքարի գնորդները սովորաբար օֆշորային ինչ-որ ընկերություններ են: Վերջինս հանքաքարը գնում էր ցածր գնով, ապա վերավաճառում վերջնական գնորդին շատ ավելի բարձր գնով: Ստացվում էր, որ հանքը շահագործող ընկերության հասույթը քիչ է, ուստի նաեւ եկամուտն էլ է ցածր, շահույթն էլ, ու դրան համապատասխան ցածր հարկեր պետք է վճարվեն: Հիմնական շահույթը առաջանում էր օֆշորում, որտեղ շահութահարկի շատ ավելի ցածր դրույքաչափեր են գոյանում: Դե հասկանալի է, որ օֆշորում գրանցված հանք շահագործող եւ հանքաքարը վերավաճառող ընկերությունները սերտորեն փոխկապակցված են, եթե չասենք՝ դրանք իրականում նույն անձինք են:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ չկան անուններ եւ այլ մանրամասներ: «... Պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքարդյունաբերությամբ եւ երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց եւ կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին։ Ընդ որում, 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության: Նախնական տվյալներով՝ Հայաստանում գրանցված ընկերությունների եւ ակտիվների սեփականությունը եւ դրանց տնօրինումը իրականացվում է միեւնույն կենտրոնից....»,- մասնավորապես գրված էր ՔԿ հաղորդագրության մեջ: Այսքանն էլ թերեւս բավարար է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առկա «օֆշորայնացման» մասշտաբները պատկերացնելու համար:

Դժվար է ասել, թե որքանով եւ ինչ ժամկետներում է հնարավոր մեր հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցածը ամբողջությամբ բացահայտնել: Բայց ակնհայտ է, որ անհրաժեշտ են կոշտ, արագ եւ ոչ այնքան ստանդարտ քայլեր այս ոլորտը մաքրելու ու մեր երկրին հասցված վնասը հնարավորինս վերականգնելու համար:

Տպել
6501 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)