Շիրակի մարզում հետախուզման աշխատանքներում դեռևս թերացումներ են արձանագրվում.

ՀՀ գլխավոր դատախազությունում 2017թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին աննախադեպ ծավալով ուսումնասիրվել էր 2000-2016թթ. քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության վիճակը, որի արդյունքներով ի հայտ բերվեցին և նախաքննության ու հետաքննության մարմինների ներկայացւոցիչների հետ քննարկվեցին ինչպես ոլորտի իրավակարգավորումների հետ կապված խնդիրները, այնպես էլ այն թերացումներն ու խախտումները, որոնք պայմանավորված էին իրավասու պաշտոնատար անձանց կողմից դրսևորված անբարեխիղճ, անհետևողական աշխատանքով:

Արդյունքներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության հատկապես տարածքային ստորաբաժանումներին հանձնարարել էր կոնկրետ մեխանիզմներով խստացնել հսկողությունը դատախազների վարույթում գտնվող քրեական գործերով փնտրվող անձաց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննության և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից տարվող աշխատանքների նկատմամբ: Խնդիր էր դրվել յուրաքանչյուր կիսամյակ ձեռնարկել դատախազական ներգործության միջոցներ՝ քննությունից խուսափող բոլոր անձանց հայտնաբերմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, արդյունավետությունը ստուգելու նպատակով:  

ՀՀ գլխավոր դատախազի և դատախազության կոլեգիայի կողմից դրված այս խիստ պահանջներից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ կատարված աշխատանքների վիճակը, հետախուզվող անձանց վերաբերյալ կազմված համապատասխան հետախուզական գործերը:

2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Շիրակի մարզի տարածքում, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերի շրջանակում, հետախուզում հայտարարվել է 20 անձի նկատմամբ:

Այդ գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ չնայած պրակտիկայի նկատելի բարելավմանը, այնուամենայնիվ դեռևս շարունակական բնույթ են կրում անհրաժեշտ ընթացակարգերի ապահովման հետ կապված խախտումներն ու թերացումները:

Մասնավորապես, չնայած օպերատիվ-հետախուզություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները կատարում են սահմանված ժամկետներում նախաքննական մարմնին հետախուզական գործ կազմելու մասին գրավոր կարգով տեղեկացնելու պարտականությունները, սակայն դրանցում հաճախ չեն ներկայացվում հետախուզվող անձին վերաբերող՝ հետախուզման գործընթացի արդյունավետության տեսանկյունից էական նշանակություն ունեցող, պարտադիր գրանցման ենթակա տվյալներ:

Քիչ չեն դեպքերը, երբ հետախուզման գործերում առկա է ընդամենը հետախուզվող անձի բնակության վայր այցելելու և հարազատի հետ հարցազրույց ունենալու վերաբերյալ ընդամենը մեկ արձանագրություն, այն էլ, որպես կանոն, կատարված հետախուզական գործ կազմելու վերաբերյալ որոշում կայացնելու հաջորդ օրը: դեռևս արձանագրվում են դեպքեր, երբ համապատասխան աշխատակիցների կողմից չեն իրականացվում հետախուզվողի գտնվելու վայրը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումները:

Օրինակ հետախուզական մեկ գործի ուսումնասիրման ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված  «Սեկտ» տվյալներից պարզվել է, որ չնայած հետախուզվող անձը ՀՀ սահմանը չի հատել, սակայն այդ պայմաններում Ոստիկանության համապատասխան աշխատակիցները գործուն և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար:

Առանձին դեպքերում հետախուզական գործի փաստաթղթերում բացակայում է քրեական գործ հարուցելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը: Որոշ դեպքերում ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկվող հետախուզական-վիճակագրական քարտերը լրացվում են բացթողումներով, ինչը խնդիրներ է ստեղծում հատկապես հետախուզական աշխատանքների նկատմամբ  հսկողություն իրականացնելու առումով:

Հատկանշական է, որ նմանատիպ թերություններ հայտնաբերվել են նաև 2017թ. երկրորդ կիսամյակի ընթացքում հայտարարված հետախուզվող անձանց հետախուզական գործերի ուսումնասիրությամբ: Այդ կապակցությամբ դեռևս 2018թ. փետրվարին Շիրակի մարզի դատախազի կողմից գրությամբ հանձնարարվել է վերացնել դրանք և դրանց կրկնությունը բացառելու ուղղությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկել:

Ելնելով այս իրողություններից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ քայլեր ձեռնարկելու ինչպես նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու, այնպես էլ հետախուզական գործերում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ:

Առաջիկայում գլխավոր դատախազությունում կքննարկվեն հետախուզվող անձանց հայտնաբերելու գործընթացի բարելավման ուղղությամբ ամբողջ հանրապետության կտրվածքով կատարված աշխատանքների արդյունքները:

Տպել
2016 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն