Թավշյա հեղափոխության ընթացքում տուժած քաղաքացին դեռ քայլել չի կարողանում

Թավշյա հեղափոխության ընթացքում, ավելի հստակ՝ ապրիլի 16-ին,  մարմնական վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանը ստիպված է մինչեւ դեկտեմբեր կրել ոտքին ամրացված մետաղական կոնստրուկցիան:

Դեպքը տեղի է ունեցել  Երեւանի Բաղրամյան պողոտայում, որտեղ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ: Զավեն Գրիգորյանը բազմաթիվ տուժողների շարքում էր: Խոսելով այդ օրը տեղի ունեցածի մասին՝ նա պատմում է. «Ոստիկանների կողմից սկսեցին ձայնային նռնակներ նետել, որոնցից չորսը, ինչպես հետագայում պարզվեց, ձեռքով էին նետված: Մեկն ընկավ մեր դիմաց, հրեցինք, մի քիչ այն կողմում պայթեց: Մյուսը չհասցրեցինք, պայթեց անմիջապես ոտքերիս տակ: Ալիքից ոտքս կոտրվել եւ այրվել է: Ձախ ոտքի գրեթե 60 տոկոս այրվածք ունեմ: Մարմնի 11 տոկոս. էպիկրիզով այդպես է ձեւակերպված: Մեկ ամիս անցկացրեցի հիվանդանոցում, վիրահատության ենթարկվեցի: Բաց կոտրվածք էր, երկու ոսկորս կոտրվել-փշրվել են, մի մասը՝ ոսկորի հեռացվել է: Հիմա ապարատ է դրված, որը մինչեւ դեկտեմբեր մնալու է»:

Այժմ մեր զրուցակցի համար քայլելը լուրջ խնդիր է: Նա տեղաշարժվում է քայլակի միջոցով: Դրա հետեւանքով նաեւ անաշխատունակ է դարձել՝ հարկադրված դադարեցնելով շինարարական իր կազմակերպության գործունեությունը: «Աշխատում էի Թբիլիսիում, ունեի շինարարարական փոքր ընկերություն, վերականգնում էինք հին շենքերը: Այնպես ստացվեց, որ արդեն չեմ կարող այս ոտքով աշխատել: Փակել եմ ընկերությունս, հրաժարվել եմ պատվերներիցս, վերադարձել եմ Երեւան: Նախկինում, նույնիսկ երբ որ քիմիա եմ ստացել, ի վիճակի եմ եղել գնալ, ղեկավարել շինարարությունը, բայց կոտրվածքի դեպքում քայլակներով շինարարական հրապարակ դուրս գալը համարյա թե անհնարին է»,- ասաց մասնագիտությամբ շինարար Զավեն Գրիգորյանը:

Ապրիլին նա Վրաստանից Հայաստան էր ժամանել՝ հեղափոխությանը մասնակցելու նպատակով: «Այո, ես միշտ էլ մասնակցել եմ, երբ որ «Սասնա ծռերի» ժամանակ Նիկոլը կանչեց, այսինքն՝ երբ որ ասաց, որ ինքը պետք է լինի հրապարակում, բաց ձեռքերի հեղափոխություն ենք անելու, ես Թբիլիսիից անմիջապես եկա, բայց ցավոք ոչինչ այդ ժամանակ չստացվեց: Միշտ հետեւել եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, փորձել եմ մասնակցել: Նույնիսկ Րաֆֆիի ժամանակ՝ վերջին նախագահական ընտրություններից հետո, երբ ժողովուրդը նորից հավաքվել էր Բաղրամյան պողոտայում, ես Մոսկվայում էի աշխատում, ինքնաթիռի տոմս գնեցի եւ եկա, հասա: Այն էլ պարզվեց, որ ինքը գնացել է աղոթելու»,- վերհիշեց Զավեն Գրիգորյանը:

Թավշա հեղափոխությանը նախորդած քայլարշավին էլ նա ցանկություն է ունեցել մասնակցել, բայց հիվանդությունը թույլ չի տվել. «Ես բացի կոտրվածքից, լեյկեմիա հիվանդություն ունեմ, չէի կարող միանալ քայլարշավին: Կնոջս հետ որոշեցինք ամսի 13-ին վերադառնալ Երեւան ու միացանք արդեն ընդվզման գործողություններին»:

Ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացին նյութական ու բարոյական վնասի փոխհատուցում է ակնկալում: Բայց դրանից բացի կարեւոր է համարում նաեւ հասնել այն բանին, որ մեր երկրում ձայնային նռնակներ այլեւս չկիրառվեն:  

«Նախեւառաջ ակնկալում եմ, որ այդ նռնակներն արգելվեն մեկընդմիշտ, պատիժ կրի նա, ով հրաման է տվել դա ձեռքով գցել: Հրաման կատարողը մեղք չունի, նա երդում է տվել, կատարում է իր գործառույթը: Ով է տվել հրաման, ինչու է ձեռքով նետվել նռնակը, որը պետք է կրակեին: Այսինքն ՝ մինչեւ գետնին ընկնելը երեք մետր բարձրության վրա պետք է պայթեր՝ ձայնային շոկ ստեղծելով: Այնինչ դա պարզապես ձեռքով նետված է եղել, որը ոստիկանությունը չի հերքել, օգտագործվել է «Զարյա» տեսակի նռնակ»,- ասաց մեր զրուցակիցը: Նա նաեւ հավելեց, որ այդ նռնակների թիրախը այժմ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր:  

«Դա Նիկոլին էր ուղղված: Անմիջապես իր հետեւում էինք կանգնած: Թիրախավորել էին Նիկոլին: Բարեբախտաբար, իր հետ բան չեղավ»,- գոհունակություն հայտնեց Զավեն Գրիգորյանը:

Փաստաբան Տիգրան Եգորյանը մանրամասնեց, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում ապրիլի 13-16-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի, այդ թվում՝ հատուկ միջոցների կիրառման հետեւանքով Զավեն Գրիգորյանին մարմնական վնասվածքներ պատճառելու կապակցությամբ: Քրեական գործն, ըստ փաստաբանի, ընդլայնված է: Հարուցված է մի շարք հոդվածներով: «Դրա մեջ մտնում են ինչպես զանգվածային անկարգությունների հետ կապված գործեր, լրագրողների դեմ կատարված ոտնձգություններ, այնպես էլ հատուկ միջոցների կիրառման հետեւանքով պատճառված մարմնական վնասվածքների դեպքերը: Դրա համար հոդվածները մի քիչ շատ են, բայց դրանք բոլորը վերաբերելի չեն Զավեն Գրիգորյանի դեպքին»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Նշված քրեական գործով առայժմ նախաքննություն է իրականացվում: «Այս փուլում պետք է պարզվեն կատարողները՝ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանները, այդ մասին հրահանգ տված ոստիկանական պաշտոնյաները եւ համապատասխանաբար առաջադրվեն մեղադրանքներ»,- պարզաբանեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է փոխհատուցման պահանջին, այն դեռեւս ձեւակերպվում է: «Բնականաբար, Զավեն Գրիգորյանը պետք է ստանա փոխհատուցում, ընդ որում դա պետք է լինի ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնասի: Բավականին երկար ժամանակ Զավեն Գրիգորյանն անգործունակ է դարձել, եւ դրանով պայմանավորված՝ կենսական կարիքները հոգալուն ուղղված ծախսերը, որոնք նա վաստակում էր իր աշխատանքով, չի կարողանում վաստակել, եւ դեռ բավական երկար ժամանակ իր աշխատանքը չի կարողանալու կատարել: Բացի այդ, այս ամբողջ ընթացքում իր հոգեբանական վիճակի, կրած տառապանքների եւ այդ սթրեսերի հետ կապված պետք է ստանա նաեւ բարոյական վնասի փոխհատուցում»,- արձանագրեց փաստաբան Եգորյանը: Վնասի փոխհատուցողը կլինի ոստիկանությունը, թե պետական որեւէ այլ մարմին, նա կարեւոր չի համարում՝ ընդգծելով, որ ամեն դեպքում դրանք լինելու են բյուջետային միջոցներից: «Մենք կարծում ենք, որ սա ոչ թե մասնավոր անձի, այլ պետությանն ուղղված պահանջ պետք է լինի: Հետեւաբար մեծ նշանակություն չունի՝ ոստիկանության բյուջեի՞ց կհատուցվի, թե՞ կառավարության որեւէ որոշամբ»,- եզրափակեց նա:

Տպել
3874 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը