«Թուֆենկյան» հիմնադրամը կշարունակի բարեգործական ծրագրեր իրականացնել Արցախում

22/08/2018 schedule23:33

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ պետնախարարը բարձր է գնահատել «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը՝ նշելով, որ ըստ ուղղությունների՝ դրանք բոլորն էլ պահանջված են, և կառավարությունն այսուհետ ևս պատրաստ է շարունակել համագործակցությունը։ Նրա խոսքով՝ չնայած տնտեսության զարգացման բարձր տեմպերին՝ այնուամենայնիվ, սոցիալ-տնտեսական ոլորտներում խնդիրները շատ են և բարեգործական ծրագրերն այդ հարցերի լուծման գործում մեծ նպաստ են բերում։ Հյուրերի խնդրանքով՝ Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է նաև գործադիր իշխանության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները և վերջին ամիսներին արձանագրված բարձր ցուցանիշները։

Շնորհակալություն հայտնելով պետնախարարին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանը նշել է, որ անցած 15 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակելու են նոր թափ ստանալ։ Նրա խոսքով՝ վերաբնակեցման, գյուղատնտեսության զարգացման և առաջնահերթ այլ ուղղություններում իրականացվող ծրագրերի նպատակը ուժեղ և զարգացած Արցախի տեսլականն է, և այդ հարցում իրենք շարունակելու են գործադրել են բոլոր ջանքերը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ծրագրերի ընդլայնման անհրաժեշտության և կոնկրետ ուղղություններում նոր ծրագրեր իրականացնելու շուրջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը և Արցախի ծրագրերի կառավարիչ Էդվին Գրիգորյանը։

Տպել
950 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում