Կառավարությունը շարունակո՞ւմ է թշնամական քաղաքականությունը. սպաները սպառնում են արտագաղթով

20 տարի զինվորական ծառայություն իրականացրած սպաները բարձրաձայնում են, որ իրենց բնակարաններ չեն հատկացվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասացին կառավարության շենքի դիմաց բողոքող սպաները:

«Մենք պայմանագրով մեր պարտականությունը կատարել ենք պետության առաջ, բայց պետությունն այսօր իր պարտավորությունները չի կատարում: Մենք բնակարանային խնդիր ունենք, բայց պետությունը ոչ մի կերպ այդ հարցին պատասխան չի տալիս: Հերթագրվել ենք բնակարանների համար, բայց բնակարանները չկան: Մեզ ոչ ոք հստակ պատասխան չի տալիս, ասում են՝ կլինի մեխանիզմ, կմտածենք՝ ոնց լուծենք այդ հարցերը»,- ասացին նրանք:

Ըստ նրանց՝ կառավարությունը իրենց անորոշ պատասխաններ է տվել:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ դեռ պատգամավոր էր, հայտարարել էր, որ սպաներին առանց բնակարանի թողնելը թշնամական քաղաքականություն է»,- նշեցին սպաները:

Սպաներն ասում են, որ ուզում են հասկանալ՝ այս կառավարությունը շարունակո՞ւմ է այդ թշնամական քաղաքականությունը, թե՞ ոչ:

«Սպաներից շատերը արդեն լքել են Հայաստանը, մենք էլ կլքենք, եթե բնակարանային խնդիրները չլուծվեն: Սպաներն իրենց ընտանիքներով մոտ 4000 հոգի են: Այսինքն՝ եւս 4000 մարդ պոտենցիալ արտագաղթողներ են»,- հայտարարեցին նրանք:

Սպաները ցանկանում են իրենց խնդիրը քննարկել երկրի ղեկավարի հետ:

Տպել
5452 դիտում

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին

Ջրի գին. ավելի էժան, քան գիտես

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին

Ընդունում եւ հանձնում. նավից պարահանդես

Երկու աթոռ. պայքարը ավելի է թեժանում

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի մասնակիցները նոր ներդրողների են սպասում

Լավ չի, երբ սեփական պարտությունը համարում եք պետությանն ու ժողովրդինը, երբ դուք եք զրկվել ամեն ամիս ծրարով փող ստանալուց

Գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ