Արգելել ՀՀ-ում բուքմեյքերների գործունեությունը. Ֆարմանյանը նոր օրինագիծ կներկայացնի

27/08/2018 schedule11:25

ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ աշնանային նստաշրջանում երկու օրենսդրական նախաձեռնություն է դնելու շրջանառության մեջ։ Այս մասին Ֆարմանյանը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

«1. Օրենքով արգելել ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը (և՛ ինտերնետ և՛ գրասենյակային տարբերակները, թե՛ տեղական թե՛ միջազգային), իսկ ապօրինի գործունեության կազմակերպումը դիտել որպես ծանր քրեական հանցագործություն։ Օրենքով արգելելուց բացի ցանկացած լուծում կամ կարգավորում ինքնախաբեություն է։

2. Օրենքով սահմանել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր ՀՀ-ում կունենան ծառայողական մեքենաներ (Անվտանգության խորհրդի անդամներ +): Օրենքով սահմանել, որ ստեղծվում է միասնական ավտոպարկ (պետությունը կարող է նախընտրել outsourcing-ը ևս որպես տարբերակ), մշակվում է հատուկ ծրագիր, որի միջոցով կառավարության կողմից սահմանված պետական պաշտոնյաները (ավելի ընդլայնված ցանկ, քան այսօր անհատական ծառայողական մեքենաներ ունեցողներն են) պատվիրում են մեքենա։ Համակարգն ավտոմատ հաստատում է պատվերը, առանց բյուրոկրատական միջամտության։

Պատվերի հեղինակ պետական պաշտոնյայի, պատվերի ուղղության, նպատակի և պատվերի տևողության մասին տեղեկությունները պահպանվում են այդ ծրագրի կայքում, որը լինում է բաց, հրապարակային և թափանցիկ, լրագրողների դիտակետում։ Այս կոնցեպտը, վստահաբար, կլուծի տասնամյակներ շարունակ չարչրկված «պադավատների» թեման, կբերի բյուջետային միջոցների մեծ խնայողության»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների հասույթը 2018 թվականի հունիսին կազմել է 27.1 մլրդ դրամ։

2017 թվականի հունիսի համեմատ այդ ցուցանիշն աճել է 59.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցից։ Բուքմեքերների շրջանառության կտրուկ աճը, ըստ ամենայնի, պայմանավորված է հունիսի կեսին մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ, որի ընթացքում մեծ ծավալով խաղադրույքներ են կատարվել։

Կիսամյակի կտրվածքով՝ բուքմեքերների և վիճակախաղերի ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 125 մլրդ դրամ, ինչը 44%-ով ավելի է 2017 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից։

Տպել
2369 դիտում

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին

ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում հարգել բուհական ինքնավարության սկզբունքը եւ ակադեմիական ազատությունները

Պետբյուջեից կուսակցություններին հատկացվող ֆինանասավորումը ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի պահանջն է

Արթուր Ալեքսանյանը հավաքականի հետ է. մարզվում է ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ

Ucom-ը կապահովի ինտերնետի անվտանգ օգտագործումը դպրոցներում

Սպանության փորձ Դիլիջանում․ կրակել են 32 անգամ, կասկածյալներին հայտնաբերել են (տեսանյութ)

Ես ձերբակալվողի նմա՞ն եմ․ իրենց երազներն են․ Դավիթ Սանասարյան

Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

20 տարի անց թարմացվեց Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խոհանոցային գույքը

Լիդիանի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի

Օձուն գյուղի սկզբնամասում տնակ է այրվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատուհանի ճաղավանդակից կալանավորի կախվելու դեպքով հարուցվել է քրգործ

Երկարօրյա խմբեր գործում են 39 մանկապարտեզից միայն 13-ում. ո՞րն է պատճառը

Համոզված եմ, որ Հայաստանը շատ արագ տեմպերով ոտք կգցի Շվեյցարիայի նման երկրների հետ․ Աննա Հակոբյան

«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը վերանայման կարիք ունի. Բաթոյան

Հայտարարություն մրցույթի մասին

Քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է

Հավաքականի բոլոր առաջատարները կմասնակցեն ՀՀ մարմնամարզության առաջնությանը