Երևան
12 °C
Տեւական ժամանակ է` Արցախի ներքաղաքական իրավիճակը, կարծես թե, ավելի հանգիստ է: Պատճառներից մեկը կարելի է համարել ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու: Այս հայտարարությունը որոշ չափով հանգստացրեց Սահակյանի հրաժարականը պահանջողներին: Չնայած դրանից հետո որոշակի խմորումներ եղան եւ Արցախում ստեղծվեցին մի քանի նախաձեռնություններ:
Այդ նախաձեռնություններից են՝ «Լույս Արցախին» եւ «Արցախյան զարթոնք»: Արցախի հասարակությունը, կարծես թե, կասկած չունի, որ 2020 թվականի ընտրություններում նախագահ է դառնալու ԱՀ նախկին պետնախարար, այժմ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը: Սոցցանցերում էլ արդեն խոսվել է, որ Հարությունյանի հրաժարականը պետնախարարի պաշտոնից պայմանավորված էր նրանով, որ 2 տարի անց նախագահ դառնա:
Դրանից զատ արդեն վերջին օրերին հրապարակումներ են եղել, որ արցախյան էլիտան նախնական համաձայնության է եկել հաջորդ նախագահի թեկնածության շուրջ եւ այս դեպքում նույնպես խոսքը Արայիկ Հարությունյանի մասին է: Նշենք նաեւ, որ Արցախի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու միաժամանակ: Արայիկ Հարությունյանի հնարավոր թեկնածության եւ ընդդիմադիր ուժերի հնարավոր քայլերի շուրջ ՀԺ-ն զրուցեց Արցախի մի շարք ուժերի ներկայացուցիչների հետ: Մեր հարցերին պատասխանեց նաեւ Արայիկ Հարությունյանը:
- Պարոն Հարությունյան, մամուլում ակտիվորեն քննարկվում է, որ Արցախյան էլիտան նախնական համաձայնության է եկել ԱՀ հաջորդ նախագահի թեկնածության շուրջ, շոշափվում է հենց ձեր անունը, սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Մամուլում նման քննարկումները ես ավելի շատ կպայմանավորեի նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությամբ, որ 2020թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին ինքը չի առաջադրվելու: Բնականաբար, մեծ հետաքրքրություն է առաջացել, թե ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը: Կարող եմ ընդամենը ասել, որ որեւէ համաձայնություն ոչ միայն չկա, այլեւ վաղ է այդ թեմայով որեւէ քննարկման մասին խոսելը: Այսօր մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Արցախի ներքին եւ արտաքին առաջնահերթ հիմնախնդիրների լուծման վրա: Իսկ որպես առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար՝ ես կարծում եմ, որ ընտրություններում մեր եւ ողջ իշխանությունների առաջնահերթ խնդիրն է՝ ապահովել ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների կազմակերպումը: Թե ով կդառնա հաջորդ նախագահը եւ որ քաղաքական ուժը որքան ձայն կստանա, կորոշի արցախցի ընտրողը:
- Պատրաստվո՞ւմ եք հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվել, ունե՞ք նախագահի պաշտոնի հավակնություններ:
- Քաղաքականության մեջ ինձ համար անընդունելի են վաղաժամ հայտարարությունները: Բնական է, որ իմ գլխավորած կուսակցությունն իր ծանրակշիռ մասնակցությունն է ունենալու թե՛ խորհրդարանական եւ թե՛ նախագահական ընտրություններին: Կգա ժամանակը, եւ մենք քաղաքական որոշում կկայացնենք այդ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ:
- Ինչպե՞ս ստացվեց, որ պետնախարարի պաշտոնից ազատվելուց հետո հայտնվեցինք նախագահականում:
- Ինչպես քանիցս հայտարարել եմ՝ պետնախարարի պաշտոնից հրաժարվել եմ սեփական դիմումի համաձայն, եւ այն որեւէ կերպ պայմանավորված չէր Բակո Սահակյանի հետ ունեցած իմ հարաբերությամբ: Իսկ նոր պաշտոնը ստանձնել եմ Հանրապետության նախագահի առաջարկով՝ հաշվի առնելով մի շարք նախագծեր համակարգելու անհրաժեշտությունը: Եթե անգամ ես չզբաղեցնեի նախագահի խորհրդականի պաշտոնը, իմ ղեկավարած քաղաքական ուժի հետ միասին մինչեւ 2020թ. շարունակելու էինք պաշտպանել նախագահ Սահակյանի որդեգրած քաղաքական եւ տնտեսական կուրսը, քանի որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը դրանում իր նշանակալի ներդրումն ունի:
Այս հարցերի շուրջ զրուցեցինք նաեւ Արցախի ԱԺ միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ: Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Արայիկ Հարությունյանի թեկնածությանը 2020 թվականի նախագահական ընտրություններում, Խանումյանը պատասխանեց. «Արայիկ Հարությունյանը այս պահին Արցախի խորհրդարանում ամենամեծ ներկայացվածություն ունեցող ուժի ղեկավարն է եւ տրամաբանական է, որ նախագահի թեկնածու կարող է դիտարկվել: Ես նրանից բացի՝ նույն իշխանության մեջ էլի եմ մարդիկ տեսնում, ովքեր այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են»:
Հարցին, թե ինքը որպես ընդդիմադիր քաղաքական ուժ տեսնո՞ւմ է Արայիկ Հարությունյանին նախագահի պաշտոնում, Խանումյանը պատասխանեց. «Ոչ, ես տեսնում եմ այլ թեկնածուների եւ մասնավորապես՝ ընդդիմությունից: Այսինքն՝ ընդդիմության կողմից առաջ քաշված թեկնածուներ եմ տեսնում նախագահի պաշտոնում»: Խանումյանի խոսքով՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նույնպես հնարավոր է թեկնածու առաջադրի: Նա նշեց, որ այլ ուժերի եւ նախաձեռնությունների հետ քննարկումներ եւ բանակցություններ են գնում տարբեր հարցերի շուրջ:
Հարցին, թե բացի Արայիկ Հարությունյանից, իշխանությունն ո՞ւմ թեկնածություններն է դիտարկել, Խանումյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ուժային թեւից էլ թեկնածու կլինի` այս պահին իշխանությունում գտնվող` նույն Արշավիր Ղարամյանը, Վիտալի Բալասանյանը»: Խանումյանը ենթադրում է, որ 10-ին մոտ նախագահի թեկնածուներ կլինեն 2020 թվականին եւ հնարավոր է համարում նաեւ, որ երկու փուլով անցնեն ընտրությունները: «Այս կառավարման պայմաններում իշխանական թեկնածուն վարչական ռեսուրսը օգտագործելու անսպառ հնարավորություններ ունի, բայց կարծում եմ՝ մինչեւ 2020 թվականը հասարակությունն ավելի կզարգանա եւ նման բաները կբացառվեն», - եզրափակեց Խանումյանը:
Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը, ով «Լույս Արցախին» նախաձեռնության անդամ է, մեր զրույցում նշեց, որ պատրաստվում են գրանցվել որպես քաղաքական կուսակցություն եւ առաջիկա` լինի արտահերթ, թե խորհրդարանական ընտրություններին, մասնակցելու են: Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեն Արայիկ Հարությունյանի թեկնածության մասին, Բադասյանը պատասխանեց. «Եթե մենք մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին, պարզ է, որ նաեւ նախագահի թեկնածու ենք առաջադրելու, որովհետեւ ներկա իշխանության որեւէ թեկնածուի մենք չենք կարող վստահել»:
Դիտարկմանը, թե նույնը վերաբերվում է նաեւ Արայիկ Հարությունյանի՞ն, Բադասյանը արձագանքեց. «Մենք չգիտենք՝ Արայիկ Հարությունյանը մասնակցելու է, թե` ոչ: Մենք նրա համար ենք պայքարում, որ Բակո Սահակյանը հրաժարական տա, որովհետեւ եթե այսպես շարունակվի, ոչ թե ընտրություն է լինելու, այլ՝ նշանակում: Այդպես նախագահ են նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը»: Բադասյանը, որպես ԱՀ ապագա նախագահ տեսնում է միայն իրենց նախաձեռնության խմբի թեկնածուին, քանի որ տարիներ շարունակ իրենք պայքարել են եւ իշխանությունների թերությունները նշել են: Հարցին՝ արդյո՞ք այդքան մեծ աջակիցների թիվ ունեն, Բադասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո, եւ դա առաջիկա ընտրություններում կտեսնենք: Իսկ եթե միջնորդություններ եւ կոպիտ ընտրակեղծիքներ լինեն, իհարկե, արդար ընտրություններ սպասել անհնարին է»:
«Արցախյան զարթոնք» նախաձեռնության անդամ, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի նախկին տեղակալ եւ ԱՀ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Միքայել Արզումանյանը նշեց, որ չի ցանկանում ոչ մի հարցի վերաբերյալ մեկնաբանություն տալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիմոնը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ. տեսանյութ
Դատապարտում եմ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը․ հորդորում եմ չտրվել սադրանքներին․ Ավանեսյան
Կստեղծվի Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
Պատերազմի եռագլուխ կուսակցության ամենաարնախում անդամի նյարդերը տեղի են տվել, անցել է վիրավորանքների․ Ավանեսյան
Բաց գրազ համբալին. տեսանյութ
Բաց ուղերձ համբալին․ տեսանյութ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված տղամարդու մարմինը
Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել․ ՀՎԿԱԿ
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը
Էջմիածնում 18-ամյա երիտասարդներից մեկը դանակահարել է 15-ամյա տղային, Մանվել Գրիգորյանի թոռը՝ օդ կրակել
Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Նիսսան» և «Գազել» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածները հոսպիտալացվել են
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանին
Իրանական կողմի հետ քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքների ընթացքը
ՌԴ-ում լեզուները բացվել է. ռուսական ռազմաբազան կարող է գողանալ Սամվել Կարապետյանին. Ռոբերտ Ղևոնդյան. տեսանյութ
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
Ուկրաինայի նախագահը նաև գտնվել է Ադրբեջանում, բայց որևէ մտահոգություն չլսեցինք ՌԴ-ից. Մակունց. տեսանյութ
Աջակցում եմ խաղաղությանը, որ բանակում զոհեր չլինեն․ Անդրանիկ Հարությունյանը մասնակցում է ՔՊ քարոզարշավին
Գյումրու կիսաքանդ շինությունների մեջ քաղաքացիները զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն
Համագյուղացուն 50 հազար դրամ ընտրակաշառք տված տղամարդը ձերբակալման պահին փորձել է փախչել․ տեսանյութ
Վարչապետին ուղղված խոսքում ատելություն, թշնամանք քարոզած բլոգերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների և գործադիր թիմի հետ
Օձիքից քաշել է ՀՀ քարտեզը, կինը ընկել, գլխով հարվածել է գետնին․ խուլիգանություն կատարողը ձերբակալվել է
Յունիբանկը՝ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր
Ովքեր և ինչի համար են ձերբակալվել Բրյուսովի համալսարանում․ մանրամասներ
«Ուսանող եմ, 3 օրով եմ եկել, քարոզարշավին մասնակցեմ», «Եկեք մեր տուն կոֆե խմենք»․ քաղաքացիները՝ վարչապետին
Բրյուսովում ձերբակալություններ են. ձերբակալվածների թվում են ամբիոնի վարիչ, դասախոսներ
Իմ ձեռքի աշխատանքն է․ վարչապետին ձեռագործ սրբապատկեր են նվիրել․ տեսանյութ
ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար
Էժան սադրանքներ են, Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիա չի լինելու. Փաշինյան
Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ Փաշինյան
Սպառնալիքներ, կաշառք «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարի կողմից. հրապարակվել են ձայնագրություններ
Հովհաննես Սարգսյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ հայց է ներկայացրել դատարան
102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Փաշինյան
Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ
Արամ Սարգսյանը Հայաստանի անվտանգությունը տեսնում է բանակի հզորացման ճանապարհով
Գյուղերում նոր դպրոցական ավտոբուսներ կներդրվեն․ Անդրեասյան
Դպրոցների տնօրենները պաշտոնից չեն ազատվել, ազատման դիմումներ են գրել, որոնք մակագրված չեն. վարչապետ
«Ձեզ Գարեգին Նժդեհ 2-րդ մականունն են տալու», «հարձակվելու են ձեզ վրա, սենց բան մի ասեք». Փաշինյանը՝ քաղաքացուն
ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT