Հայաստանում անցկացվում է Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 16-րդ նիստը

03/09/2018 schedule22:47

Սեպտեմբերի 3-4-ը Հայաստանում անցկացվում է Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի հերթական 16-րդ նիստը: Այս տարի միջպետական խորհրդի նախագահությունը Տաջիկստանի Հանրապետությունից անցնում է Հայաստանի Հանրապետությանը: Նիստում ամփոփվելու է 2017-2018թթ. ընթացքում միջպետական խորհրդի կողմից կատարված աշխատանքները:

ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջպետական խորհրդի նիստերի նպատակն է ԱՊՀ մասնակից պետություններում կարգավորել շահագործվող արտադրական վտանգով օբյեկտներում անվտանգության ապահովման օրենսդրական դաշտը, իրականացնել մեկ միասնական քաղաքականություն, համատեղ մշակել և սահմանել միջազգային նորմերին համապատասխան անվտանգության պահանջները, ներդնել նոր լավագույն տեխնոլոգիաներ, կիրառել կանխարգելիչ միջոցառումներ՝ տեխնածին վթարները, արտադրական դժբախտ դեպքերը և պատահարները նվազեցնելու, սահամանափակելու նպատակով:

Միջպետական խորհրդի 16-րդ նիստում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ողջունեց նիստի մասնակից Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղըրղըստանի և Հայաստանի Հանրապետությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությանը և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Նա հույս հայտնեց, որ էլ ավելի կբարձրանա ԱՊՀ պետությունների միջև փոխադարձ վստահությունը, կամրապնդվի ժողովուրդների միջև տարիների ընթացքում ձեռք բերված բարեկամությունը:

Նշենք, որ Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհուրդն իր նիստերը անցկացնում է տարին մեկ անգամ: Խորհրդի նախագահ է ընտրվում հերթական նիստ անցկացնող ԱՊՀ անդամ պետության արդյունաբերական անվտանգության ոլորտի պետական մարմնի ղեկավարը: ՀՀ-ի կողմից միջպետական խորհրդի անդամ է ընտրվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վարդան Գևորգյանը:
ՀՀ արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի անդամը նախագահելու է խորհրդի 2019 թ. գործունեությունը, իսկ հերթական՝ 17-րդ նիստը անցկացնելու լիազորությունը փոխանցվելու է ՌԴ-ին 2020 թ.-ին:

Տպել
764 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում