Նոյեմբերյանի այգիները չորանում են պոչամբարների կեղտաջրերից. բնակիչներն ահազանգում են

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Հաղթանակ գյուղի բնակիչները բողոքում են, որ իրենց այգիների ծառերը չորանում են: Գյուղացիները նշում են, որ խնդիրը կապված է ոռոգման ջրի հետ: Հաղթանակ գյուղի այգիների ոռոգումը կատարվում է Դեբեդ գետից, իսկ գետի ջրի մեջ, գյուղացիների պնդմամբ, լցվում են Ախթալայի հանքի պոչամբարի թունավոր նյութերը:

«Այգիները ջրելու ժամանակահատվածում գետում ջրի երկաթային մասը շատ է լինում, այգիները չորանում են: Մի որոշ ժամանակ առաջ էլ գետի ջուրը լաբորատոր հետազոտությունների համար ստուգեցին, պատասխանների մասին դեռ բան չկա: Ափսոս էլ են էդ ծառերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հաղթանակ համայնքի ղեկավար Վահրամ Շառոյանը: Վերջինս նշեց, որ բնակիչները բազմիցս բողոքել են համապատասխան մարմիններին, բայց հստակ արձագանք դեռեւս չի եղել:

Հաղթանակ գյուղի բնակչուհի Գինեվարդը մեր զրույցում պատմում է, որ գյուղում համարյա բոլոր այգետերերի այգիների ծառերն են չորացել գետի ջրով ջրելուց.

«Ոռոգման ջուրը որակ չունի: Մեր ծառերը լրիվ չորացել են: Մենք ուզում ենք մասնագետ գա, ջուրը տեսնի, տեսնի ինչ վիճակ է: Ոչ թե միայն իմ այգին է, այլ ամբողջ համայնքի ծառերն են չորանում: Նոյեմբերյանի տարածքում էդ հանքի ջուրը, չգիտեմ՝ ինչ ջուր է, լցվում է, մեր այգին էլ դրա պատճառով չորանում է»,- ասում էր Գինեվարդը:

Բնակչուհու ասելով՝ ոռոգման ջրի օգտագործման մեկ ժամը 3600 դրամ է, սեզոնին հազիվ են հասցնում 4-5 անգամ ջրել այգիները, իսկ նորմալ ոռոգելու համար անհրաժեշտ է ամիսը գոնե երկու անգամ ջրել.

«Մեր գյուղացիները շատ մեղք են: Էդքան փողը ոնց պիտի տան: Մենք 7-8 ժամ ջուր ենք անում: Ես ուզում եմ նոր այգի դնեմ, բայց ո՞նց ջրեմ էդ ջահել ծառերը: Գոնե էս գյուղի ջուրը էժանացնեին: Վերեւում հարմար է, էնտեղ ջրի մի քանի պոմպ կա, բայց էս տակի ջուրը գյուղացու համար շատ թանկ է: Չորս-հինգ անգամ ենք ջուր անում, էդ էլ՝ խնայելով: Լավ ջրելու համար ամիսը գոնե երկու անգամ պիտի ջրենք: Ասա՝ ո՞նց անենք»-մտահոգված է Հաղթանակ գյուղի բնակչուհին:

Վերջինս նշեց, որ գյուղում բոլորն էլ համաձայն են, որ գինը թանկ է, ջուրն էլ՝ անորակ:

Արդեն մի քանի ամիս չշահագործվող Թեղուտի հանքի մոտ գտնվում է նաեւ Ախթալայի հանքը: Բնակչուհին պնդում է, որ հանքը պետք է փակեն. «Եթե էնտեղ 800 հոգի աշխատող ունեն, նրանք կրճատվում են, վատ են զգում, բա մենք էլ ամբողջ գյուղով են վատ զգում: Նոյեմբերյանի տարածքը լացելու բան է, ես լացում եմ, նստած լացում եմ: Ես սաղ ամառը ծախս եմ արել, տնկիներ եմ առել, ամբողջ արածս ջուրն է լցվել: Ես էդքանը արել եմ, որ բերք ունենամ: Հիմի նստել լացում եմ: Էդքան տարածությունը թող գան տեսնեն: Գոնե մեր ծախսերը մեղմեն, որ կարողանանք նոր այգի հիմնել: Տարվա մեջ յոթ-ութ անգամ սրսկում անենք, տարվա վերջը եկավ, բոլոր տնկիները միանգամից չորացան: Էդ ո՞նց եղավ, ինչի՞ց եղավ: Էս աղետ է, բնական աղետ է: Մտածում են՝ հանքի աշխատող 800 հոգին սոված ե՞ն մնում, բա չեն մտածու՞մ, որ Նոյեմբերյանի ամբողջ ժողովուրդը սոված է մնում: Ամբողջ տարածքում բոլորը սոված են մնալու: Ծառերը միանգամից չորացան: Գյուղի ամենալավ այգին էլ մի հեկտար չորացավ, հեչ եղավ: Մենակ ես չեմ, բոլորն էն էս օրին: Ժողովուրդը չգիտի՝ ինչ անի: Էդ ջուրը տալիս են՝ սպիտակ, մեջն ինչ ասես՝ կա, էդ կեղտը հերիք է, որ ծառը չորանան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց Հաղթանակ համայնքի բնակիչ Գինեվարդը:

Տավուշի Ջրօգտագործողների միության կոմիտեի տեղամասի պետ Գագիկ Վերանյանը մեր զրույցում ասաց, որ իրենք Դեբետի ջուրը ոռոգման համար բաց են թողնում այն ժամանակ, երբ հանքերի պոչամբարների ջրերն արդեն հնարավորինս բաց թողած են եղել: Սակայն ինքնահոս ջրերի մասին, որոնցում հնարավոր է՝ ծանր մետաղներ լինեն, ինքը հստակ բան ասել չի կարող: Վերանյանի խոսքով՝ համապատասխան մարմինները ժամանակ առ ժամանակ ստուգել են գետի ջուրը եւ եզրակացրել, որ այն մաքուր է՝ պարզաբանելով՝ «եթե մեջը գորտ ու ձուկ է ապրում, ուրեմն հնարավոր չէ, որ ջուրը թունավոր լինի»:

Հաղթանակի համայնքապետը եւս իր խոսքում անդրադառնում է գետի ինքնահոս ջրերին: Շառոյանը նշում է, որ ցերեկը պոմպից եկող ջուրը մաքուր է, եւ հանքի պոչամբարի ջրերն, ըստ էության, բաց են թողնում գիշերը:

Գյուղապետը մեր զրույցում ասաց, որ Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի ղեկավարը ոռոգման ջրի աղտոտված լինելու խնդրով դիմել է բնապահպանության նախարարություն, մասնավորապես՝ Պտղավան, Դեբեդավան եւ Բագրատաշեն համայնքների անունից: Սակայն բնապահպանության նախարարությունից դեռեւս արձագանք չկա:

Բնապահպանության նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին, որ մասնավորապես՝ Հաղթանակ գյուղից խնդրի վերաբերյալ դիմում չեն ստացել: Իսկ համապատասխան մարմինները գետի ջրի աղտոտվածությունը մի քանի ամիսը մեկ ստուգում են:

Հաղթանակ համայնքի ղեկավարը մեր զրույցում ասաց, որ գյուղում այս խնդիրը վերջերս է ծագել, դրա համար համայնքի ղեկավարությունը նոր է դիմելու նախարարություն՝ հույս ունենալով, որ խնդրին լուծում կտրվի:

Տպել
10821 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց