Հակակշռել Ադրբեջանին ու Պակիստանին․ զարգացնել կապերը Հնդկաստանի եւ Աֆղանստանի հետ․ կարծիք

Չզարմանաք, բայց Աֆղանստանի հետ մեր հարաբերությունների խորացումը ռազմավարական նշանակություն ունի: Այս կարծիքին է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա հիշեցնում է, որ վերջերս ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հնդկաստանում էր: «Հասկանալի է, որ սա ոչ միայն երկկողմ ռազմական համագործակցություն է, այլ նաեւ ռազմաքաղաքական բալանս Ադրբեջան-Պակիստան տանդեմին` հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան, Հնդկաստան-Պակիստան եւ Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները: Նկատի առնելով Պակիստանի բացահայտ թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ՝ Հնդկաստանի հետ մեր երկխոսությունը ռազմավարական նշանակություն ունի եւ Պակիստանի դեմ մենք բնական դաշնակիցներ ենք»,- գրում է Սարգսյանը Facebook-յան իր էջում:

Հնդկական Զենքի հետազոտման ու մշակման հիմնադրամի (ARDE) տնօրենը հայտարարել էր, որ ՀՀ-ն հետաքրքրված է Pinaka հրթիռահրետանային համակարգով։ Վերջինս 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։ Աղբյուրը հայտնում է, որ հնդիկ ինժեներները համակարգի համար ստեղծել են 80 կմ հեռահարությամբ նոր կառավարվող հրթիռ։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է հնդկական կողմի այն հայտարարությանը, թե  Երեւանի հետաքրքրված է հնդկական արտադրության համազարկային կրակի ռեայտիվ կայաններով:  «ՀՀ ԶՈւ-երի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»,- գրել է նա։

Երեւանի ցանկությունը՝ գնել հնդկական այդ զինատեսակը, տեղի է ունենում այն շրջանում, երբ ռազմավարական մակարդակի են բարձրացել Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները` տնտեսական, քաղաքական ու ռազմական մակարդակներում:

Այս համատեքստում Սարգսյանը կարեւորում է նաեւ Աֆղանստանի հարաբերությունների զարգացումը, որտեղ Հայաստանը միջազգային ուժերի կազմում մասնակցում է խաղաղապահ առաքելությանը։ «Հիմա գանք մեկ այլ գործոնի` Աֆղանստանին: Այստեղ իրավիճակը չի հանգուցալուծվելու, քանի դեռ Պակիստանը հովանավորում ու աջակցում է ահաբեկիչներին: Պակիստանի ու Աֆղանստանի հարաբերությունները քիչ են տարբերվում հայ-ադրբեջանական հարաբերություններից: Չմոռանանք, որ Պակիստանը նաեւ գտնվում է Վաշինգտոնի թիրախի ներքո եւ կարմիր քարտ է ստացել»,- նշում է փորձագետը:

Ստեղծված իրողությունները հաշվի առնելով, նա կարծում է, որ անհրաժեշտ է.

  1. Վերջապես ազգային անվտանգության ռազմավարություն ունենալ եւ Պակիստանին հստակ «թշնամաբար տրամադրված երկիր» կարգավիճակ ֆիքսել:
  2. երկկողմ հարաբերությունները խորացնել Աֆղանստանի հետ,
  3. աշխատել նաեւ միջազգային ատյաններում:
  4. համագործակցել Վաշինգտոնի հետ, որի պատմության ամենաերկարատեւ պատերազմը հենց Աֆղանստանում է: Սրանով նոր օրակարգ կձեւավորենք Վաշինգտոնի հետ` այլընտրանք դառնալով Բաքվի ռազմավարական նշանակությանը, Թրամփի «Աֆղանական ստրատեգիայի» իրագործման ընթացքում:
  5. առավել մեծ ներդրում ունենալ Աֆղանստանի առաքելության մեջ, ինչը լրացուցիչ գործոն է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները օրակարգում:

«Աֆղանստանը Պակիստանի դեմ մեր բնական դաշնակիցն է: Աֆղանցիք դրա մասին մեզ միշտ ասում են: Մեր երկրում էլ կան 2-3 հոգի, ովքեր Քաբուլում լուրջ կապեր ունեն եւ դրանք ձեռք են բերել Վաշինգտոնի միջնորդությամբ:

Իհարկե, կա նաեւ այլ սցենար, օրինակ՝ Պակիստանի հետ հարաբերություններ կարգավորել, իսկ դրա համար պետք է Պեկին գնալ: Սա նույնպես հավանական սցենար է, բայց այս պարագայում մենք գործոն չենք դառնա»,- եզրափակում է Սուրեն Սարգսյանը:

Տպել
1210 դիտում

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

2018-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառվել է 84.8 մլրդ դրամի վնաս

Շոկային պարտությունից հետո «Արսենալը» պետք է փորձի դուրս չմնալ Եվրոպա լիգայից

«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

Ն. Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման իրականացումը

Արմավիրի քաղաքապետարանը սկսում է քաղաքը մեքենաների թափքերից մաքրելու ծրագիր

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կրկին հետաձգվել են

Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվել

Նախարար Հակոբ Արշակյանի այցից հետո Կենտրոնական ավտոկայանում միջադեպ է տեղի ունեցել