Մեզ համար մրցակից են միայն ավագանու մաս կազմելու իրական հավակնորդները. Արմեն Հովհաննիսյան

Հիմա մենք ուղղակիորեն հնարավորություն ունենք կառավարել քաղաքը եւ տեղ զբաղեցնել ավագանիում, որպեսզի այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք եւ տեսել ենք տարիներ շարունակ, կարողանան լուծում ունենալ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երեւանի հանրություն» դաշինքի ավագանու թեկնածու Արմեն Հովհաննիսյանը:

«Երեւանի հանրություն»-ը սկզբում եղել է քաղաքացիական նախաձեռնություն, ապա Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին նախաձեռնությանն են միացել «Գաղափարակից լիբերալների ալյանս-ԳԱԼԱ» կուսակցությունը», Հայաստանի Կանաչների սոցիալ-էկոլոգիական կուսակցությունը, եւ նախաձեռնությունը վերափոխվել է «Երեւանի հանրություն» դաշինքի:

Դաշինքի ավագանու թեկնածու Արմեն Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց՝ այս ընտրություններին մասնակցելը ոչ թե ուղղակի ինչ-որ ընտրության մասնակցել է, ինչպես սովորաբար անում են քաղաքական կուսակցությունները, այլ դաշինքն ունի կոնկրետ նպատակ՝ Երեւանը բարեխիղճ կառավարելը. «Մեր մասնակցելը կապ ունի կոնկրետ ավագանու ընտրությունների հետ, այսինքն՝ ոչ թե ընդհանրապես որեւէ ընտրության մասնակցելու գաղափար կար, դա հատուկ է քաղաքական կուսակցություններին, այլ հենց Երեւանի ավագանու ընտրությունների մասին է խոսքը: Մենք դիմեցինք քաղաքական կուսակցություններին, բանակցություններ ունեցանք, եւ դրանց արդյունքում հիմա ունենք երկու կուսակցություն, որոնք համաձայն են անկուսակցական մարդկանց տանել ցուցակի վերին մաս»,- մեր զրույցում ասաց Արմեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենց նախընտրական ցուցակում թեկնածուների մի մասը անկուսակցական է, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ ու հասարակական կազմակերպություններ եւ տարբեր փորձառություններ ունեն:

Մեր այն հարցին, թե մայրաքաղաքի ո՞ր խնդիրն է հատկապես առաջնահերթ լուծում պահանջում, Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրենց դաշինքի համար ամենակարեւորը քաղաքի կառավարումն է, որը տարիներ շարունակ նորմալ չի իրականացվել նախկին կառավարիչների կողմից.

«Շատ կարեւոր է քաղաքի կառավարումը: Առանց այն էլ քաղաքի նախորդ կառավարման թիմերի օրոք այն իդեալական չէր: Քաղաքի կարեւոր խնդիրները շատ են՝ աղբահանություն, տրանսպորտ եւ այլն: Շատ կարեւոր են բոլոր այն ոլորտները, որոնք կենսական նշանակություն ունեն, պետք է աշխատեն անթերի՝ գոյություն ունեցող համակարգի շրջանում: Մենք շատ խորը բարեփոխումների կարիք ունենք, որոնք կապված են կանաչ գոտիների վերակառուցման, տրանսպորտի աշխատանքի, աղբահանության հետ: Իսկ կառավարումը պետք է լինի բացարձակապես թափանցիկ ու հանրությանը մոտ»,- մեր զրույցում ասաց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ հանրության մասնակցությունը որոշ որոշումների կայացման մեջ ուղղակի անհրաժեշտ է:

Ապա՝ հավելեց. «Օրենքը թույլ է տալիս տեղական հանրաքվեների նախաձեռնումը: Փոփոխություններ են պետք նաեւ առողջապահության ոլորտում: Քանի որ պոլիկլինիկաները գտնվում են Երեւան քաղաքի վերահսկողության տակ, պետք է ուշադրություն դարձվի ընտանեկան բժշկի ինստիտուտին: Իսկ դա տարբեր հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցներից է: Բոլոր ոլորտները, նույնիսկ Զվարթնոց օդանավակայանի հետ կապված ծրագիր է պետք»:

Վերջինս նաեւ ասաց, որ իրենք մի շարք միջոցառումներ ենք նախատեսում՝ կապված հայրենասիրական դաստիարակությունից մինչեւ անվտանգության ապահովման, զինվորական ծառայության աջակցության հետ:

Ինչ վերաբերում է տրանսպորտի հետ կապված խնդիրներին ու դրանց լուծումներին՝ Հովհաննիսյանն ասաց, որ առաջին հերթին պետք է երթուղիների գիտական վերահաշվարկ արվի, պարզվի, թե ինչպես են դրանք կազմվել.

«Մասնավոր անձանց շահեր կան այստեղ, քաղաքը կարիք չունի, որ վարորդները առավոտից գիշեր մի ծայրից մյուսը գնան, հարյուր դրամ հավաքեն: Պետք է վերահաշվարկ արվի բոլոր կողմերից, ինչը քաղաքը կբեռնաթափի խցանումներից ու տրանսպորտի այլ խնդիրներից: Նոր ավտոբուսներ են պետք, որոնք միանգամից շատ մարդ կարող են տեղափոխել: Պետք է այնպիսի հաշվարկ անել, որպեսզի մետրոն է՛լ ավելի արդյունավետ ու շատ օգտագործվի: Կան միջոցառումներ, եւ մենք ունենք մասնագետներ, որոնց կողմից դրանք կարող են իրականացվել: Մեր ցուցակի մասնագետները քարոզարշավի ընթացքում կմասնակցեն բանավեճերին եւ այդ բոլոր գործողությունները կներկայացնեն»,- ասաց ավագանու թեկնածուն:

«Երեւանի հանրություն» դաշինքն իր համար մրցակից է համարում միայն այն քաղաքական ուժերին, որոնք իսկապես նպատակադրվել են, որ իրենց առաջին համարը դառնա Երեւանի քաղաքապետ: «Այսինքն՝ ոչ թե մասնակցում են ինչ-ինչ հաշվարկներով, քաղաքական, կուսակցական կամ այլն, այլ ունեն կոնկրետ ու լուրջ նպատակ: Մեզ համար մրցակից են միայն ավագանու մաս կազմելու իրական հավակնորդները»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենց թեկնածուի՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի՝ քաղաքապետ ընտրվելու հավանականությունը բարձր են գնահատում:  

«Երեւանի հանրություն» դաշինքի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը

Ինչ վերաբերում է ավագանիում հայտնվելու համար այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելուն, «Երեւանի հանրություն» դաշինքի ավագանու թեկնածու Արմեն Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ իրենք չեն բացառում կոալիցիան այն ուժի հետ, որը մերժում է կառավարման հին ու կոռուպցիոն համակարգը: 

Տպել
1210 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում