Շիրակի մարզի Զարիշատ գյուղի առաջին դասարանցիների ծնողները հրաժարվել են գյուղի դպրոցից

06/09/2018 schedule18:40

2018-19թթ. ուսումնական տարում Շիրակի մարզի Զարիշատ, Շաղիկ, Ջրաձոր եւ Կրաշեն գյուղերի դպրոցներն առաջին դասարանցիներ չեն ընդունել: Զարիշատից բացի, մյուս երեք համայնքներում խնդիրը նույնն է՝ 7 տարեկան երեխաներ գյուղերում չկան: Բայց նախորդ տարիներին եղել են:

Արփի խոշորացված համայնքում ներառնված Շաղիկ գյուղի վարչական պատասխանատու Արտակ Բադեյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դեռ նախորդ տարվանից գիտեին, որ 2018 թվականի սեպտեմբերին առաջին դասարանցի չէին ունենալու: Իսկ 2017-ին 3-ն են ունեցել:

Ամասիա խոշորացված համայնքի կազմում գտնվող Ջրաձորում եւս նույն պատկերն է: 3 առաջին դասարանցի 2017-ին, եւ ոչ մեկը` 2018-ին: Բայց Ջրաձորում հուսադրող լուր կա: Վարչական պատասխանատու Գեւորիկ Հովակյանն ասաց` գալիք տարում 3 առաջին դասարանցի կունենան:

Մարմաշեն խոշորացված համայնքի կազմում գտնվող Կրաշենում եւս առաջին դասարան չի բացվել: Նախորդ տարիներին մինչեւ 14 աշակերտ ընդունած դպրոցում այս տարի նորեկներ չկային: Երեք գյուղում ծագած խնդրի հիմնական պատճառները նույնն են՝ 2010 թվականից սկսված արտագաղթ, սոցիալական ծանր կեցություն, որն ուղղակիորեն հանգեցրել է ծնելիության ցուցանիշի նվազմանը:

«Զարիշատի դպրոցն այս տարի առաջին դասարանցիներ չի ընդունել, սակայն այդ տարիքի երեխաներ գյուղում կային»,- մեր զրույցում ասաց վարչական պատասխանատու Ռուբիկ Բադասյանը:

«Մենք 4 երեխա ունեինք, բայց սեպտեմբերին ծնողները չուզեցին նրանց դպրոց բերել: Դե մեր շենքը խարխուլ է, վտանգավոր է, հետո էլ երեխաներն այստեղ հեռանկար չունեն, ոչ մի հետաքրքրություն չկա, շենքն ահավոր վիճակում է: Էլ չասեմ դասերից հետոյի մասին, ոչ միայն առաջին դասարանցիները, այլ ոչ մի դասարանի աշակերտ, բացի դպրոցի դասից գյուղում որեւէ այլ զբաղմունք չունի: Ոչ մի խմբակ չկա»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց  Բադասյանը: 

Զարիշատցի ծնողներն իրենց առաջին դասարանցի երեխաներին տարել են գյուղից բավական հեռու գտնվող հարեւան Ամասիա: Այնտեղ շենքային լավ պայմաններ կան, իսկ դասերից դուրս արտադպրոցական պարապմունքների կարող են մասնակցել, պարի եւ երաժշտության դասերի, ինչպես նաեւ սպորտի հաճախել:

Ռուբիկ Բադասյանն ասաց՝ փոքրիկների հետ ծնողներն էլ են հեռացել Զարիշատից: Ամասիայում, հավանաբար բնակարաններ են վարձակալել, ապրում են: Նախորդ տարի, սակայն այս գյուղի դպրոցն 2 առաջին դասարանցի է ընդունել: Երկուսն էլ տեղում են, այս տարի տեղափոխվել են 3-րդ դասարան:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ ՇՄ կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանի, Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատությամբ առաջին դասարան հաճախած աշակերտների թվի աճ է արձանագրվել: Տվյալներն արդեն հստակ են: 2017 թվականի 3050-ի փոխարեն, մարզում այս տարի 3132 առաջին դասարանցի է դպրոց ընդունվել: Այսինքն՝ թիվն աճել է 82-ով:

Տպել
3509 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել