Տավուշում գործարար համաժողով է. մասնակցում է վարչապետը, ՌԴ-ից ժամանած ու տեղացի գործարարներ

Իջևանում մեկնարակել է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին մասնակցում են ծնունդով տավուշցի գործարարներ նաև արտասահմանից։

Tert.am-ի փոխանցմամբ, վարչապետն ընդգծեց, որ տնտեսության զարգացման կարևորագույն դրույթն այն է, որ տնտեսական զարագացում տեղի կունենա այն պարագայում, եթե կառավարությունը և գործարար միջավայրը կարողանան գործընկերային հարաբերություններ հաստատել։ Նա շեշտեց, որ Նոր Հայաստանում ամենաբարձր  գնահատվող մարդիկ պետք է լինեն արդյունք ստեղծող մարդիկ։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարզ առ մարզ անցնելով՝ այպիսի համաժողովներ են անցկացնելու, որպեսզի տեղացի, արտասահմանցի գործարաններին ներգարվեն տնտեսության զարգացման մեջ, հարկեր գեներացնեն, ազդեն գիտության, անվտանգության ապահովման, զարգացման վրա։

«Տեղյակ եմ, որ ներկաների մի մասն այստեղ է եկել ՌԴ-ից, հիշեցնեմ՝գիշերն եմ վերադարձել Մոսկվայից, պետք է արձանագրել, որ շատ կարևոր, շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարող եմ միարժեքորեն ասել, որ այս այցի և բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են մի նոր, ես կասեի աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Կարող եմ արձանագրել, որ իմ և ՌԴ նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, և կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ։ Այդ փոխվստահության մթնոլորտը առավել նպասատավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկների տնտեսական կապերը զարգանան»,-շեշտեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկու երկրների հարաբերությունների մակարդակը  թույլ կտա, որպեսզի մեր հայրենակիցները երկու երկրներում արդյունավետ բիզնես  գործունեություն ծավալեն, իսկ կառավարությունը կապահովի համապատասխան պայմաններ, օրենսդրական դաշտ, կապահովի օրինականությունը։

Նիկոլ Փաշինյանը գործարաններին հորդորեց էլ ավելի հարստանալ և հարստացնել  երկիրը, մեր ժողովրդին։

Հիշեցնենք, որ համաժողովը մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ, ՓՄՁԶԱԿ-ի աջակցությամբ։

Տպել
2702 դիտում

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 17:50-ին

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Հարթաշեն-Տաշիրը՝ փակ

Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և հանձնարարական տվել Էկոնոմիկայի փոխնախարարին

Խոսքի ազատության ու պետական շահերի նուրբ սահմանագիծը

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հոսփիթլ Մենեջմենթ» ծրագրի մասնակիցների հետ

Կառավարությունն ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար

ՀՀ եւ ԱՀ միջխորհրդարանական հատուկ նիստում Բաքվի հայկական ջարդերը դատապարտող համատեղ հայտարարություն է ընդունվել

ՀՀ գլխավոր դատախազությունը կապահովի Գեորգի Կուտոյանի մահվան բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը

ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետ կապված

«Մամուլի շենքի»-ի հրդեհը մարված է. տարհանվել է 50 քաղաքացի

Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները

«Դալմա Գարդեն մոլ»-ը հունվարի 19-ից կվերսկսի աշխատանքը

Բալային համակարգի ներդրումից հետո որոշ քաղաքացիներ բիզնես են սկսել. 1 բալն արժե 50-65 հազար դրամ, զեղչեր էլ չկան

Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան