Կբարեկարգվի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը. Սուրեն Պապիկյան

Համայնքներում վարչական եւ իրավական վերահսկողության շրջանակներում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել, որոնք պարունակել են անգամ քրեական ասպեկտներ: Այս հարցերով մենք դիմել ենք գլխավոր դատախազին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով համայնքային խնդիրներին:

Նախարարությունն այս կոնտեքստում առաջնային է համարում այն, որ արտերկրում ապրող պոտենցիալ ներդրողն իմանա համայնքներում առկա հնարավորությունների մասին: Սրա համար նախարարությունը նախաձեռնել է ստեղծել ներդրումների օնլայն հարթակ.

«Կարեւորում ենք համայնքների ունեցած ռեսուրսների եւ մասնավորապես հողերի, դրանց աճուրդի ներկայացնելը եւ մասնակցությունն ավելի ընդգրկուն ֆորմատով հանրային դարձնելը: Այս կոնտեքստում փորձում ենք մշակել հարթակ, որ համայնքները ներկայացնեն օտարման ենթակա գույքը, հողերը, իսկ արտասահմանում գտնվողների համար պարզ լինեն համայնքի հնարավորությունները»,- ասաց նախարարը:

Սուրեն Պապիկյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ վարչապետի հրամանով Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ձևավորված աշխատանքային խումբը տարբեր համայնքների բնակիչների կողմից մայիս-սեպտեմբեր ամիսներին ստացել է 1500 դիմում, որոնց 30 տոկոսն արդեն լուծվել է: Նախարարի խոսքով՝ դիմումները վերաբերել են տարբեր ոլորտների: Նա նաեւ ասաց, որ իր նախարար նշանակվելուց ի վեր այցեր է կատարել արդեն հինգ մարզեր, հատկապես ուշադրություն է դարձրել խոշորացված կամ խոշորացվող համայնքներին: Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ բացի ներհայաստանյան այցերից, պաշտոնական այցով մեկնել է նաեւ Ռուսաստան, իսկ արդեն նոյեմբերին մասնակցելու է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ նստաշրջանին:

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը՝ Պապիկյանն ասաց, որ ինքն անձամբ դրական է տրամադրված այս հարցի վերաբերյալ, սակայն խոշորացումը պարտադրանք չպիտի լինի: Նախարարի խոսքով՝ նախկին իշխանությունների օրոք համայնքները խոշորացվել են զուտ քաղաքական նպատակահարմարության համար. «Բայց դրանք պետք է բխեն միայն համայնքի շահերից ու բնակիչների ցանկությունից, իսկ դա համայնքի բնակիչների կամարտահայտման, հանրաքվեների միջոցով է լինելու: Հիմա մենք մինչ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կսպասենք, բայց բնակիչների հետ խոշորացման հարցերի շուրջ հանդիպումներ արդեն կան»,- ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:

Տարածքային զարգացման նախարարն ասաց, որ նախարարությունը հայտ է ներկայացրել տրանսպորտի եւ կապի նախարարությանը՝ միջպետական ու համայնքային ճանապարհների բարեկարգման համար գումարներ հատկացնելու վերաբերյալ: Պապիկյանը նշեց, որ կբարեկարգվի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը: Նրա խոսքով՝ ծրագիրն իրականություն է դառնալու շնորհիվ Մովսես գյուղի ռուսաստանաբնակ երկու բնակիչների 200 հազար դոլար ներդրման. «Այս պահին միջոցները թույլ չեն տալիս, որ նախարարությունը համաֆինանսավորի այդ ծրագիրը, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցների հայրենանվեր քայլը իրականություն դառնա»,- ասաց Պապիկյանը: Նա նաեւ նշեց, որ Տավուշում հիմնվելու է մարզում նմանը չունեցող անասնապահական ֆերմա, նաև տեքստիլ արտադրություն:

Նախարարն անդրադարձավ նաեւ Սեւանից ջրառ կատարելու հարցին: Նա ասաց, որ վարչապետի հանձնարարականով ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է այս խնդրով. «Մարզպետարանները եւս ստեղծել են հատուկ հանձնաժողովներ: Այս պահին Սեւանից բաց է թողնվել 26 միլիոն խորանարդ մետր ջուր: Սրա վերաբերյալ մեր կողմից համապատասխան զեկուցումներ են ուղղվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ: Պարզել ենք, որ կան չարաշահումներ ջրառի հատվածում, կան ապօրինի խողովակներ, որ սպասարկում են բազմաթիվ հողատերերի, եւ այլն, դրա համար վճարում են ավելի ցածր սակագին՝ չգրանցված հողատարածքների համար»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ այդ մարդկանց համար Սեւանը շարունակում է հանդիսանալ անսպառ պաշար, ինչի հաշվին նրանք գեներացրել են գումարներ:

Տպել
2108 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց