Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրեւ ազգ. Գարեգին Բ-ն՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտան»-ում

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստան» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Մայր աթոռի մամուլի ծառայությունից:

Մի քանի տարի նախապատրաստվող այս եզակի ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 140 ցուցանմուշներ, որոնք տրամադրվել են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռների թանգարաններից, Հայաստանի պատմության թանգարանից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից, ինչպես նաեւ Սփյուռքում գործող տարբեր թանգարաններից եւ մասնավոր հավաքածուներից: Ցուցադրված սրբությունների եւ արվեստի գործերի մեծ մասը դարերի ընթացքում ստեղծվել եւ պահպանվել է Հայոց Եկեղեցու կողմից։

Պաշտոնական ընդունելության ընթացքում Նորին Սրբությունն առանձնազրույց ունեցավ թանգարանի ղեկավարության եւ «Հայաստա՛ն» ցուցահանդեսի հիմնական համադրող դոկտ. Հելեն Էվանսի հետ, որոնց փոխանցեց իր գնահատանքը հիանալի ցուցահանդեսի կազմակերպման համար։ Գարեգին Բ Կաթողիկոսն իր շնորհակալական խոսքն ասաց նաեւ ցուցահանդեսին աջակցություն բերած բարերար հայորդիներին եւ ազգային-եկեղեցական հաստատությունների ներկայացուցիչներին:

Կազմակերպիչների խոսքով, ցուցահանդեսը մասունքարանների, մանրանկարներով զարդարուն ձեռագրերի, եզակի գործվածքների, խաչքարերի, արժեքավոր եկեղեցական զգեստների եւ հնատիպ գրքերի միջոցով ներկայացնում է, թե ինչպե՛ս են հայերը զարգացրել իրենց քրիստոնեական ինքնությունը, որը դարեր շարունակ շաղկապել է աշխարհասփյուռ հայ համայնքներին:

Բացման արարողությանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու պատգամը բերեց միջոցառման մասնակիցներին` մասնավորապես նշելով.

«...Այստեղ ցուցադրված մշակութային նմուշները եւ քրիստոնեական մասունքները, հիրավի, բնական ընկալում են ձեւավորելու այն մասին, թե դարերի ընթացքում ի՛նչ արժեքներ է ստեղծել քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին ժողովուրդը եւ ի՛նչն է առավել շատ կարեւորել ու փայփայել:

…Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրեւ ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները եւ հավատքը։ Մեր կրոնը, մեր Ազգային Եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունն այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից։

Եվ այսօր այստեղ ենք. ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր մշակութային ժառանգության հարստությունը Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին»։

Ելույթի ավարտին Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը փոխանցեց Հայաստանի բոլոր բարեկամներին, իսկ ցուցահանդեսի գլխավոր համադրող դոկտ. Հելեն Էվանսին, ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի հոգեւոր դասը առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆինդիկյանի, Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, հայ ազգային բարերարներ, Նյու Յորքի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսը հնարավոր է դարձել «Հակոբ Գեւորգյան հիմնադրամի» աջակցությամբ։ Հավելյալ աջակցություն են տրամադրել Նյու Յորքի Քարնեգի կորպորացիան, Միշել Դավիդ-Վեյլ հիմնադրամը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Գյորգի ընտանիքի հիմնադրամը, Հրայր եւ Աննա Հովնանյաններ հիմնադրամը, Կարագյոզյան հիմնադրամը, Նազար եւ Արտեմիս Նազարյանների ընտանիքը, Արվեստների Ռեդդոք հիմնադրամը, Քուլհաջյան ընտանիքը եւ Փարոս հիմնադրամը, Ասո Օ. Թավիթյանը եւ Արվեստների ազգային հիմնադրամը։

«Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ասո Օ. Թավիթյանի հրավերով հյուրընկալվեցին պաշտոնական ընթրիքի, որին մասնակցում էին նաեւ Նյու Յորքի այլ խոշոր համայնքների կրոնական առաջնորդները, որոնց թվում Կաթոլիկ Եկեղեցու կարդինալ Թիմոթի Դոլանը եւ ԱՄՆ-ի Հույն Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Դեմիտրիոս արքեպիսկոպոսը։

Տպել
1916 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)