Վտանգավոր դպրոցներ. 46 այդպիսի հաստատություն կհիմնանորոգվի կամ դրանց փոխարեն կկառուցվեն նորերը

Երեւանի Մովսես Գորգիսյանի անվան N158 հիմնական դպրոցն ունի երրորդ աստիճանի վթարայնություն, իսկ սեյսմիկ խոցելիությունն ամենաբարձրն է: Գնահատականը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ինն է:

Ու հաշվի առնելով այդ իրողությունը՝ N158 դպրոցում հատկապես են հոգ տանում, որ աշակերտները տեղյակ լինեն աղետի դեպքում անհրաժեշտ վարքի կանոններին, իմանան՝ այդ ժամանակ ինչ պետք է անել եւ ինչը չի կարելի: «Մենք ունենք հատուկ ծրագիր. դասղեկի ժամերին երեխաների հետ պարտադիր խոսում ենք արտակարգ իրավիճակների մասին: Այդ թեմաները ռազմագիտության դասընթացի մեջ էլ ընդգրկված են: Հինգ զանգը նշանակում է տագնապ: Եթե հինգ զանգը իրար հետեւից հնչում է, ուսուցիչները գիտեն, որ պետք է տարհանեն աշակերտներին: Անկախ նրանից երկրաշարժ է, հրդեհ է, ինչ-որ է, նույն կարգով պետք է լքենք տարածքը: Բայց հատկապես այն բանից հետո, երբ եկան, ուսումնասիրեցին եւ եզրակացություն տվեցին, որ դպրոցը սեյսմակայուն չէ, մենք դասղեկի ժամերին անընդհատ խոսում ենք արտակարգ իրավիճակների մասին՝ երեխաները իրենց ինչպես պետք է պահեն»,- ասաց Երեւանի ամենասեյսմավտանգ դպրոցներից մեկի տնօրեն Արեւ Գյուլումյանը:«Երկրաշարժի ժամանակ խուճապի չենք մատնվում, կանգնում ենք հիմնական պատերի մոտ՝ պատերին հենված կամ պատսպարվում սեղանների տակ՝ դասարաններում լինելու դեպքում: Աստիճաններից չենք օգտվում, եթե հեռու ենք գտնվում մուտքից: Առաջին հարկից կարող ենք պատուհաններով էլ փախչել, երկրորդ հարկից վտանգավոր է»,- երկրաշարժի դեպքում իր անելիքները թվարկեց 9-րդ «բ» դասարանի աշակերտ Նարեկ Օսեյանը՝ մանրամասելով, թե որոնք են հիմնական պատերը: «Հիմնական պատերն այն պատերն են, որի վրա դպրոցը հիմնված է: Ամենահաստ պատը հիմնական պատ է համարվում, ամենաաամուրը»,- ասաց նա, իսկ դասընկերը կատակով ավելացրեց. «Մենք ենք մեր դասարանի հիմնական պատը»:«Պետք է լսել ուսուցիչների հրահանգները, քանի որ այդ ժամանակ շատ կարեւոր է դա, որովհետեւ մենք կարող ենք խուճապի մատնվել, շատերը կարող են լինել, որ այդ պահին չհասկանան՝ ինչպես պետք է վարվել, դրա համար պետք է լսել ուսուցչի հրահանգները եւ ուշադիր լինել՝ նման դեպքերից խուսափելու համար»,- իր իմացածը փոխանցեց նույն դասարանի աշակերտուհի Սյուզաննա Մինասյանը:«Կմտնեմ սեղանի տակ: Աստիճաններով չեմ իջնի, վտանգավոր է»,- թեման շարունակելով ասաց 7-րդ «ա» դասարանի աշակերտ Գրիգոր Այվազյանը՝ հավելելով, որ ընդամենը 20 օր է, ինչ սովորում է այս դպրոցում եւ բնական աղետներից պաշտպանվելու վերաբերյալ դասընթացներ դեռ չեն կազմակերպվել:

Սեյսմավտանգ դպրոցները մեծ թիվ են կազմում

Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պատվերով ուսումնասիրություններ է իրականացրել հանրապետության բոլոր՝ ավելի քան 1300 դպրոցներում: Նախ ուսումնասիրվել է այդ հաստատությունների վերաբերյալ առկա տվյալների բազան, դրանց վերլուծության արդյունքում առանձնացվել ռիսկային 132 դպրոցը, ապա ընտրվել 60 ամենառիսկայինները, որոնք էլ ենթարկվել են համակողմանի հետազոտման: Այդ ամենառիսկային դպրոցները գտնվում են հանրապետության տարբեր հատվածներում եւ ունեն վթարայնության երկրորդ եւ երրորդ աստիճան:

Նաեւ այս ուսումնասիրությունների արդյունքները հաշվի առնելով Հայաստանի կառավարությունը, Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատությունների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է 46 դպրոց կառուցել կամ վերակառուցել: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գեւորգյանը նկատեց, որ վերակառուցելն էլ գրեթե համարժեք է լինելու նոր դպրոց կառուցելուն, որովհետեւ շատ դեպքերում հնից պահպանվելու է միայն մեկ-երկու պատը, այն էլ՝ որովհետեւ պատմամշակութային արժեք են ներկայացնում: Նա արձանագրեց, որ սեյսմիկ անվտանգության անհրաժեշտություն ունեցող հանրակրթական հաստությունների թիվը շատ ավելի մեծ է, քան ծրագրով ընձեռված հնարավորություններն են:«Ծրագրի բյուջեն 107 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 88.5 միլիոնը վարկ է, մնացած 18.5 միլիոնը պետության համաֆինանսավորման գումարն է: Ասեմ, որ ընդհանուր գումարից 4.9 միլիոն դոլարը տրամադրվել է բանկին՝ վարկի սպասարկման համար»,- տեղեկացրեց փոխնախարար Դավիթ Գեւորգյանը:

Դեռ նախորդ կառավարության օրոք որոշակիացվել են այն 20 դպրոցները, որոնք վերոնշյալ ծրագրի շրջանակներում կվերակառուցվեն կամ որոնց փոխարեն կկառուցվեն նորերը: Դրանցից 14-ը գտնվում են Երեւանում, որոնց թվում, սակայն, Գորգիսյանի անվան համար 158-ն ընդգրկված չէ: Մնացած դպրոցները գտնվում են մարզերում՝ Գավառում, Կապանում, Նոր Խարբերդում, Եղեգնաձորում, Վանաձորում եւ Ստեփանավանում: Առաջինը կնորացվի Վանաձորի թիվ 7 դպրոցը: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել հաջորդ տարի: Ամբողջ ծրագրի իրագործման ժամկետները, սակայն, արդեն իսկ խախտված են: Ի սկզբանե որոշվել էր, որ այն պետք է մեկնարկի 2015-ին եւ ավարտվի 2020-ին: Նոր կառավարության ներկայացուցիչ Դավիթ Գեւորգյանը նշեց, որ Ասիական զարգացման բանկի հետ փորձում են այդ ժամկետը երկարաձգել մինչեւ 2023 թվականը:

Ինչ վերաբերում է սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկվելիք մյուս 26 դպրոցներին, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ դրանք ընտրվելու են համակողմանի քննության եւ տարբեր չափարոշիչներով առաջնորդվելու արդյունքում: Նախարարի տեղակալը նաեւ ավելացրեց. «Ծրագրի իմաստը միայն սեյսմիկ տեսանկյունից անվտանգ դպրոցների շինարարությունը չէ: Այսինքն՝ նոր կառուցվող դպրոցը միայն դպրոց չի լինելու: Նաեւ լինելու է ապաստարան: Աստված մի արասցե, եթե լինի ինչ-որ արտակարգ իրավիճակ, համայնքի բնակչությունը, որպես ապաստարան, օգտագործելու է դպրոցի տարածքը»:

Տպել
7019 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց