Ընդունելություն ՀՀ ԱԳ նախարարի և ՖՄԿ Գլխավոր քարտուղարի անունից

29/09/2018 schedule16:01

Սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի ունեցավ ընդունելություն Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի անունից, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարը, Մադագասկարի ԱԳ նախարար Էլոի Մաքսիմ Դովոն և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը:

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, կազմակերպվելիք հարակից միջոցառումները՝ վերահաստատելով այս կարևոր միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու Հայաստանի իշխանությունների հանձնառությունը:

«Նախ և առաջ կցանկանայի վերահաստատել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է արժանանալ ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների  ղեկավարների վստահությանը՝ Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը կազմակերպելու հարցում ։

Մեծ հպարտություն եմ զգում մեր երկրի համար, որն աշխահում իր «թավշյա հեղափոխության» ժամանակ հռչակ ձեռք բերելով՝ նոր լույսի տակ հանդես կգա հյուրընկալելով այս կարևոր միջազգային հանդիպումը՝ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների համաժողովը։

Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, քաղաքացիական շարժման ուժը, վերջինիս ժողովրդական ու ժողովրդավարական բնույթը, հայ երիտասարդների ու կանանց զանգվածային մասնակցությունն այս շարժմանն  ի ցույց դրեցին քաղաքացիական հասարակության ողջ կարևորությունը և բացահայտ կերպով ցուցադրեցին, որ հանդուրժողականության, ժողովրդավարության և խաղաղության արժեքները խարիսխ են գցել մեր երկրում։ Դրանք արժեքներ են, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն մեծ ընտանիքի մյուս անդամների հետ։

Այս գագաթաժողովի հաջողությունը երաշխավորելու համար, Հայաստանը, հայ հասարակությունը, ամբողջ երկիրը գործի են դրել իրենց ուժն ու եռանդը։

Արդեն տևական ժամանակ է, ինչ ձևավորվել է Վարչապետի նախագահությամբ գործող և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու միջկառավարական հանձնաժողովը։ Կամակերպչական հարցերով զբաղվող հատուկ կոմիտե է ստեղծվել նաև ՀՀ արտաքին գործերի գերատեսչությունում, որը սերտորեն համագործակցում է ՖՄԿ համակարգող կոմիտեի հետ։  

Մենք լիահույս ենք, որ գագաթաժողովի արդյունքները կարդարացնեն գագաթաժողովի հիմնական՝  «Ապրել միասին» թեման։ Մենք համոզմունք ունենք, որ մեզ բոլորիս բնորոշ մարդասիրական արժեքներով «Միասին ապրելը» կարող է նպաստել մեր հասարակությունների միասնականության ամրապնդմանն ու ֆրանկոֆոն տարածությանը բերել խաղաղություն և բարգավաճում: «Միասին ապրել» գաղափարի իրագործումը Ֆրանկոֆոնիայում նշանակում է նաև ֆրանսերեն լեզվի և բազմազանության նկատմամբ հարգանքի խթանում։

Մենք նաև  շարունակում ենք սերտորեն աշխատել ՖՄԿ քարտուղարության և Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների հետ ֆրանկոֆոնիայի հիմնարար՝ «Միասին ապրելու ֆրանկոֆոն կոչ» անունը կրող փաստաթուղթի մշակման շուրջ, որը հնարավորություն կտա միասին իրագործելու այն սկզբունքներն ու արժեքները, որոնք իր մեջ ներառում է «Ապրել միասին» գաղափարը։

Ինչ վերաբերում է Գագաթաժողովի անցկացմանը, մենք նաև ակնկալում ենք  քաջալերել անմիջական շփումները և փոխանակումները պետությունների ու կառավարությունների ղեկավարների միջև, հատկապես դռնփակ նսիտերի և երկկողմ հանդիպումների ժամանակ, որոնք կազմակերպվելու են Գագաթաժողովի շրջանակներում։

Մենք նաև ցանկանում ենք, որ այս հանդիպումը դառնա համակեցության և համախմբման մի մեծ պահ, որն իր արտահայտումը կգտնի ժողովրդական միջոցառումների տեսքով։ Դրանցից ամենանշանավորը համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանկոֆոն արտիստների մասնակցությամբ գալա համերգն է, որը տեղի կունենա  հոկտեմբերի 11-ին, Գագաթաժողովի առաջին օրվա ավարտին և կնախորդի պետական ընթրիքին։

Գագաթաժողովի շրջանակներում կարևոր միջոցառումներից մեկը «Ֆրանկոֆոնիայի ավանն» է, որտեղ տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի բազմազանությունն արժևորող մշակութային միջոցառումներ, իրենց երկրի գրավչությունները ներկայացնելու համար ֆրանկոֆոն ընտանիքի անդամներին տրամադրված տաղավարների միջոցով։

Վերջիվերջո, մենք ցանկանում էինք, որ տնտեսական հարթությունը նույնպես ներկայացված լինի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում։ Այս համատեքստում, մենք նախատեսում ենք անցկացնել երկու նպատակ ունեցող ֆորում․ մի կողմից մենք նախատեսում ենք ստեղծել թվային տեխնոլոգիաների հարցերով նախարարների ցանց, մյուս կողմից տնտեսության դերակատարների միջև շփումների խթանմանը միտված թեմատիկ քննարկումներ կազմակերպել, որոնց նպատակն է վերհանել ժամանակակից տնտեսական իրողությունների մարտահրավերների պայմաններում զարգացման հեռանկարներն ու խոչընդոտները։

Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստվում ենք համագործակցել Ֆրանկոֆոնիայի անդամ բոլոր երկրների հետ Երևանյան գագաթաժողովը աննախադեպ հաջողության, Ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ կյանքի և ֆրանկոֆոն համերաշխության  բացառիկ ժամանակաշրջանի վերածելու համար։

Մենք  կանենք նաև ամեն հնարավորը, որպեսզի Երևանի գագաթաժողովը հնարավորություն տա մեր հյուրերին բացահայտելու մեր նոր, բայց նաև մի քանի հազարամյա Հայաստանը, իր 2800-ամյա մայրաքաղաքով և ֆրանկոֆոն տարածության հարուստ մշակութային բազմազանության մեջ իր բացառիկ մշակութային ժառանգությամբ։

Այսպիսով, ձեզ ասում եմ կհանդիպենք Հայաստանում։ Նոր, բայց միևնույն ժամանակ հազարամյա Հայաստանը ձեզ է սպասում»։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կարճատև առանձնազրույցները Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի և ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ:  

Տպել
2128 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց