Կապանի օդանավակայանի վերագործարկումը ձգձգվում է

Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին նախատեսված էր վերագործարկել Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը 5 միլիոն եվրո արժողությամբ Լ-410 ինքնաթիռ էր գնել, որը պետք է շահագործման համար հանձներ Կապանի օդանավակայանին: Կապանի օդանավակայանի վերականգնման եւ շինարարական աշխատանքների համար ըստ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի՝ ծախսվել էր ավելի քան 2 միլիոն դոլար: Գումարը ներդրել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ «Սյունիք» զարգացման եւ ներդրման հիմնադրամը: 

Արդեն հոկտեմբեր ամիսն է, սակայն Կապանի օդանավակայանի վերագործարկման մասին ոչ մի խոսք չկա: Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ նախապես սահմանված ժամկետներում օդանավակայանը չի վերագործարկվել: «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ տնօրեն Կարեն Վարդանյանը մեր զրույցում ասաց, որ շինարարությունը չի ավարտվել եւ միայն դրա համար է ձգձգվում:

Դիտարկմանը, թե նախատեսված էր հունիս-հուլիս ամիսներին արդեն վերագործարկել օդանավակայանը, Վարդանյանը արձագանքեց. «Դե շինարարության հետ կապված հարցեր են առաջանում»: Թե ե՞րբ կավարտվեն այդ շինարարական աշխատանքները եւ երբ կվերագործարկվի օդանավակայանը Վարդանյանը չկարողացավ ստույգ ժամկետ նշել:

Կապանի համայնքապետի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը մեր զրույցում ասաց, որ համայնքապետարանն այստեղ միայն շինթույլտվություն է տվել, մնացած հարցերի հետ կապ չունեն: Հարցին, թե արհեստականորեն ձգձգվո՞ւմ է շինարարությունը, Ղահրամանյանը պատասխանեց. «Շինարարությունը հիմա այնտեղ կատարվում է»:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով այս ծրագրի նախաձեռնողն էր եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, մարզպետի լիազորությունները դադարեցնելուց հետո հունիսի 8-ին հրաժեշտի ուղերձ էր հղել: Այդ ուղերձում անդրադառնալով օդանավակայանի թեմային Հակոբյանը ասել էր.

«Կցանկանայի առանձնացնել Կապանի օդանավակայանի վերագործարկումը, որն ավարտական փուլում է: Աներկբա է, որ օդանավակայանի վերագործարկումը բացառիկ հնարավորություններ է նոր ներդրումների ներգրավման եւ զբոսաշրջության զարգացման համար: Հուսով եմ՝ մարզի նոր ղեկավարությունը հաջողությամբ ավարտին կհասցնի այս ռազմավարական ծրագիրը»:

Տպել
2733 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել