Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վարում է աղքատության խորացմա՞ն, թե՞ աղքատության հաղթահարման քաղաքականություն

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր հայտարարեց, թե նախատեսվում է, որ պետական բյուջեի եկամուտները լինելու են 1 տրիլիոն 399 միլիարդ դրամի չափ, ինչը հնարավորություն է տալու իրականացնել 1 տրիլիոն 642 միլիարդ դրամի ծախսեր։ Հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշեց, որ ծախսերի կառուցվածքում շատ բան չի փոխվել, մեծ տեսակարար կշիռ ունեն սոցիալական ծախսերը։ «Բնականաբար, ծանրակշիռ տեղ ունեն նաեւ պաշտպանական բնագավառի ծախսերը։ Ավելացել է նաեւ կապիտալ ծախսերի կշիռը»,- ասաց նա:

Ջանջուղազյանի խոսքով՝ ակնկալվում է, որ կապիտալ ներդրումներով ստեղծվելու են նոր եկամուտներ գեներացնող ակտիվներ: Անդրադառնալով տնտեսագետների գնահատականներին, ովքեր բյուջեն համարում են զգուշավոր, ասաց, որ լավ է, եթե այդպես են համարում: «Ենթադրվում է, որ բյուջեն պետք է լինի հավասարակշռված եւ չպետք է արկածախնդրություն լինի»:

2019 թվականի պետական բյուջեով աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների բարձրացում չի նախատեսվում՝ բացառությամբ այն, որ նվազագույն թոշակի չափը դառնում է 25 հազար ՀՀ դրամ: 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները չեն բարձրացվում, ստացվում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ աղքատության խորացման քաղաքականություն: «Հայկական ժամանակ»-ը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ այս համատեքստում չի նշանակու՞մ, որ կառավարությունը շարունակում է աղքատության խորացման քաղաքականությունը:

«Եթե աշխատավարձի եւ նպաստի չհիմնավորված բարձրացում տեղի ունենա, դա կխորացնի աղքատությունը, քանի որ իր հետ կտանի նրանց, ովքեր աշխատում եւ արդյունք են ստեղծում: Սխալ եմ համարում պարտք վերցնել եւ բարձրացնել նպաստները: Դեռ հարց է, թե մենք արդյո՞ք պետք է համակերպվենք, որ առողջ, աշխատունակ մարդը պետք է նպաստ ստանա եւ աշխատելու մոտիվացիա չունենա»,- ասաց նա:

Կենսաթոշակների առումով նա ասաց, որ քսան միլիարդ դրամով ավելացում կա, բայց դժվարացավ ասել, թե կառուցվածքը ինչպես կբաշխվի: «Պարտք ենք վերցնելու, բայց վերցրած պարտքը ինչ-որ չափով է ռիսկ պարունակում, այսինքն՝ դա մեր վիճակը վատացնելո՞ւ է, թե՞ լավացնելու է: Երբ նշվում է, թե պարտք ենք վերցնում, դա նշանակում է՝ վատացնելու է, բայց եթե այն մեր հարաբերական ցուցանիշը լավացնում է, ուրեմն ստացվում է, որ այդ պարտք վերցնելը ոչ թե վատթարացնող գործողություն է, այլ լավացնող»,- ասաց նա:

Նրա խոսքով, 2019 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 4,9 տոկոս իրական տնտեսական աճ. «Երբեմն եղել են հրապարակումներ, որ 2019-ի համար նախատեսվում էր 5,3 տոկոս, իսկ հիմա դարձել է 4,9 տոկոս, այսինքն՝ վիճակը վատացել է: Սակայն ես կցանկանայի հաշվի առնել, որ այդ 5,3 տոկոս աճը կանխատեսվել էր այն հաշվարկով, որ այս տարի տնտեսական աճը լինելու 4,5 տոկոս: Բայց հիմա փոխվել է կանխատեսումը 2018-ի համար՝ դառնալով 6,5 տոկոս: Այսինքն, ստացվում է, որ նախկինում կանխատեսված 5,3 տոկոս տնտեսական աճն ավելի փոքր է, քան հիմա կանխատեսվող 4,9 տոկոսը: Փոխվել է բազան, որի վրա հաշվարկվում է 4,9 տոկոս աճը»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ 2019-ի համար պետբյուջեի եկամուտները նախատեսվում է 1,399 տրլն դրամ, իսկ ծախսերը՝ 1,642 տրլն դրամ. «Ծախսերի մեջ տեսակարար կշիռ ունեն սոցիալական բնույթի, սոցիալ-մշակութային ոլորտի ծախսերը, պաշտպանական ծախսերը:

Պարտքը կայունացվելու է եւ ավելի ցածր մակարդակ է ունենալու, քան կանխատեսվում էր 2018-ին: Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 50,4 տոկոս»,-ընդգծեց Ջանջուղազյանը:

Հարցին, թե ինչպես կբնորոշի եկող տարվա բյուջեն, նա արձագանքեց. «Սա մեր երազանքների բյուջեն չէ: Արդյո՞ք մեր երազանքն այն է, որ ապրենք մի երկրում, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4600 դոլար, իհարկե՝ ոչ: Մենք ավելի հավակնություններ ունենք: Արդյո՞ք կարծում ենք, որ եղած ՀՆԱ բաշխման համակարգը լավագույնն է, իհարկե՝ ոչ»:

Նախարարը կարեւորեց տնտեսական մոդելի ընտրությունը եւ կառուցվածքային բարեփոխումները. «Հաջորդը հարկային համակարգն է, որը պետք է լինի արդար եւ արդյունավետ»: Նա նշեց, որ առողջապահության, կրթության ոլորտներին տրամադրվող միջոցների առումով 2019 թվականի բյուջեում էական բան չի փոխվել, համամասնությունները հիմնականում պահպանվել են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5699 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին