Հակոբ Արշակյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

04/10/2018 schedule20:13

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել:

Հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1985թ. ապրիլի 16, ք. Երեւան 

Կրթություն 

2005 - 2009 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր եւ ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):

2009 - 2011 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր եւ ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա): 

Աշխատանքային գործունեություն 

2008-2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:

2010-2012 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):

2012-2017 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը եւ ԱՊՀ-ն, Արաբական երկրները եւ Աֆրիկան): 

2018 թ. հունվար-մայիս - «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 

Այլ տվյալներ

2003-2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 

2014թ.- «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում: 

Կուսակցական պատկանելություն

2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Տպել
3543 դիտում

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել