Քիսինջերը կայցելի Հայաստան. վտանգավոր բարեկամությո՞ւն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 1-ից աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում նա մասնակցեց Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությանը, որին ներկա էին անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։ Մրցանակաբաշխությանը ՀՀ նախագահին է շնորհվել ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակը:

Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Ռոս Փերոթն իր ողջյունի խոսքում ընդգծել է, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ է ընտրվել փոփոխությունների շրջանում:

«Այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանն ապրում է փոփոխությունների շրջան, Սարգսյանին վստահվեց կայունության հաստատումն ու իր երկրի համար նոր տեսլականի առաջարկումը, որը վստահ ենք՝ կտանի դեպի ավելի ժողովրդավար ու բարգավաճ ապագա», - ասել է Փերոթը:

Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Սարգսյանն իր ելույթում խոսել է 21-րդ դարի մասին եւ նշել, որ այն «հետազոտությունների զարգացման, նոր տեխնոլոգիաների դար է»: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է: Նրա խոսքով՝ «մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ»:

«Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ՝ 21-րդ դարի ազգ: Շատ չեն այսպիսի ազգերը, սակայն ես հավատացած եմ, որ փոքր պետություն ունեցող, բայց համաշխարհային ազգերը, որոնք ունեն համաշխարհային փոխկապակցվածություն, կարող են համախմբվել ու կառուցել իրենց երկիրը: Հենց դա է ապագան», - նշել է նախագահը:

Նյու Յորքում նախագահը նաեւ մի շարք հանդիպումներ է ունեցել: Հոկտեմբերի 3-ին նա հանդիպել է Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ, հաջորդ օրվա ընթացքում հանդիպումներ ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի եւ Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահ Ռիչարդ Հաասի հետ: Դեսպան Իշինգերը հրավիրել է նախագահ Սարգսյանին՝ ելույթ ունենալու Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում։

Սակայն, ամենաուշագրավ հանդիպումը տեղի ունեցավ ամերիկացի հայտնի պետական գործիչ, նախկինում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական եւ ԱՄՆ պետքարտուղար, 1973 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերի հետ:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ նրանք մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության եւ միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, մասնավորապես, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Սարգսյանը Քիսինջերին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, Քիսինջերն էլ սիրով ընդունել է հրավերը։

Տեղեկատվության մեջ հատուկ նշվում է նաեւ, որ Արմեն Սարգսյանն ու Հենրի Քիսինջերը վաղեմի բարեկամներ են եւ «մշտապես օգտագործում են հանդիպումների առիթները՝ քննարկելու միջազգային, այդ թվում՝ տարածաշրջանային տարբեր խնդիրներ՝ դրանց անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերում»:

Վստահաբար կարելի է պնդել, որ այցը, երբ էլ այն կայանա, բացասական արձագանք է առաջացնելու դաշնակից Ռուսաստանի փորձագիտական որոշ շրջանակներում: Բանն այն է, որ Քիսինջերի նկատմամբ վերաբերմունքն այնտեղ, մեղմ ասած, հակասական է: Պատճառը Քիսինջերի արտահայտած մի քանի մտքերն են, որոնցում ԽՍՀՄ-ը կամ Ռուսաստանը՝ որպես ԱՄՆ բնական մրցակից, եթե չասենք հակառակորդ, պետք է անկում ապրի եւ ինտեգրվի «արեւմտյան քաղաքակրթությանը»:

Իր ամենահայտնի՝ «Դիվանագիտություն» աշխատության մեջ Քիսինջերը նշել էր, որ իր համար քաոսն ու քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում ավելի նախընտրելի են, քան «միասնական, հզոր, կենտրոնացված պետության վերստեղծման միտումները»:

Այդ ամենի հետ մեկտեղ Քիսինջերը հանդես է գալիս որպես Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կողմնակից: Հաճախ նա հակադրվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության ճարտարապետներից մյուսի՝ հանգուցյալ Զբիգնեւ Բժեզինսկու արտահայտած մտքերին: Այդուհանդերձ, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը տասնամյակներ շարունակ նախագծում էին հենց այս երկու անձինք: Սակայն, եթե լեհական արմատներով Բժեզինսկին ագրեսիվ էր տրամադրված ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի հանդեպ ու իր պատմական հայրենիքի գլխավոր սպառնալիքն էր համարում հզոր Կրեմլը, ապա Քիսինջերին ավելի շատ անհանգստացնում էր Իրանի հզորացումը:

Վերոնշյալ շրջանակների կողմից Քիսինջերի անձի նկատմամբ բացասական վերաբերմունքի վրա չի ազդել նաեւ այն փաստը, որ նա հանդիսանում է ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ 1970-ականներին սկսված «լիցքաթափման» (разрядка) հեղինակը: 2007 թ. Քիսինջերն ու ռուս պետական գործիչ Եվգենի Պրիմակովը նախաձեռնեցին ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների «վերբեռնումը» (перезагрузка), ինչը, սակայն, եւս դրական ազդեցություն չունեցավ Քիսինջերի իմիջի վրա: Այն, որ նա պարբերաբար հանդիպումներ է ունենում ռուս պետական գործիչների, իսկ 2017 թ. նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նույնպես վստահություն չի ներշնչում «միասնական, հզոր, կենտրոնացված պետության» ջատագովներին:

Ինչեւէ, Քիսինջերի հնարավոր այցը Հայաստան ինքնին մեծ աղմուկի առիթ չէ անգամ փորձագիտական վերոնշյալ շրջանակների համար: Նրանց, թերեւս, ավելի շատ կհետաքրքրեն ՀՀ նախագահի եւ նախկին պետքարտուղարի բարեկամական հարաբերությունները: Սպասելի է, որ, հիմնվելով դրա վրա, նրանք փորձելու են հերթական անգամ բարձրացնել «Հայաստանի արեւմտականացման» թեզը, որի արդիականությունը, կարծես թե, կորել էր: Ամեն դեպքում, այդ թեզի «վերակենդանացման» փորձերն իրենց մեջ վտանգ չեն պարունակում հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից: Քիսինջերի այցը, առավել եւս ՀՀ բաձրաստիճան պաշտոնյաների հետ հնարավոր հանդիպումները կարող են առաջացնել Իրանի ղեկավարության տարակուսանքը, ինչն էլ, սակայն, կախված է Քիսինջերի՝ հայ պաշտոնյաների հետ խոսակցությունների բովանդակությունից:

Տպել
6604 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից