Որևէ մեկի մտքով չանցնի «փայ մտնել», «նալոգներ դնել», կաշառք վերցնել, պրոբլեմներ ստեղծել․ Փաշինյանը՝ Ագարակում

Շատերը հարցնում են, թե Հայաստանում ինչ է վերջին հինգ ամսվա մեջ փոխվել. նրանք, ովքեր ուզում են տեսնել, կտեսնեն, որ ՀՀ-ում փոխվել է ամենակարևոր բանը՝ տրամադրությունը, փոխվել են մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը և ինքնավստահությունը:

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի տոնին նվիրված միջոցառմանն իր ելույթն այսպես սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր է արձանագրելը, թե ինչ է մեր ժողովրդի համար ամենակարևորը: Մեր ժողովրդի համար ամենակարևորն իր ինքնասիրությունն ու հպարտությունն է: Եվ մեր ժողովրդի համար կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ արձանագրի, որ ինքը հավասար է բոլորի հետ, և որևէ մեկը չկա իրենից առավել կամ իրենից պակաս: Եվ այսօր ՀՀ-ում չկա մի քաղաքացի՝ սկսած վարչապետից, վերջացրած որևէ քաղաքացով, որ կարող է ասել, որ ունի առավելություն, հայտնում է Tert.am-ը:

Մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և բոլորս ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում հաստատված է իրական քաղաքացիական եղբայրություն, հարազատություն, և մենք իրար ընկալում ենք որպես մեկ ընտանիք, մեկ միություն, մեկ ազգ»,- ասաց նա:

Նշենք, որ վարչապետը Արագածոտնի մարզ իր ուղևորությունը սկսել է Ագարակ համայնքից, որտեղ նա մասնավորապես եղավ Սանկտ Պետերբուրգի հայազգի գործարարներից մեկի՝ Հրաչյա Պողոսյանի հիմնած նոր կարի արտադրամասի բացմանը։ Հետո նա մասնակցեց համայնքի հրապարակում «Արարատ 73»-ի պատվին հուշաքարի բացմանը:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 45 տարի է անցել «Արարատ 73-ի» հաղթանակից, սակայն մինչ օրս ակումբի ֆուտբոլիստներին բոլորն են հիշում: «Ինչու՞: Որովհետև Արարատն իր հաղթանակներով նոր ուժ է տվել մեր ժողովրդի հպարտությանը»,- նշեց նա:

Վարչապետը նաև մատնանշեց, որ երեկ էլ իրենք մասնակցել են լեգենդար Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը:  «Մենք շեշտում ենք, թե ինչու ենք նրան սիրում, որովհետև նա հայ ժողովրդի ինքնասիրությունն ու հպարտությունը բարձրացրել է մի նոր մակարդակի վրա: Մենք այս օրն առանձնահատուկ օր ենք համարում, որովհետև իրար աչքերի մեջ նայում ենք հպարտությամբ, սիրով և պարզ ճակատով, որովհետև մենք ազնիվ ենք իրար նկատմամբ և շարունակելու ենք ազնիվ լինել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև հիշատակեց, որ ամիսներ առաջ Սանկտ Պետերբուգում հայ համայնքի գործարարների հետ հանդիպմանը նա ծանոթացել էր Հրաչյա Պողոսյանի հետ, ով հետո խոստացավ, որ եթե հավասար պայմաններ ստեղծվեն գործարարների համար՝ ներդրումներ կանի Ագարակ համայնքում: 

«Մեր ամենակարևոր գործընկերներն են նրանք, ովքեր կարող են ոչ միայն բարեգործություն անել, այլ նաև հնարավորություն ստեղծել, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարողանա իր ամենամեծ ընդունակությունը՝ աշխատելու, արարելու, սեփական քրտինքով իր հացը ստեղծելու հնարավորությունը իրացնի»,- ասաց նա:

Վարչապետը հույս հայտնեց, որ Հրաչյա Պողոսյանի՝ Ագարակում հիմնած կարի արտադրամասը կմեծանա և նոր արտադրամասեր կստեղծի:

«Ուզում եմ երաշխավորել և հավաստիացնել, որ նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի «փայ մտնել», «նալոգներ դնել», կաշառք վերցնել, պրոբլեմներ ստեղծել: Եվ մենք բոլոր գործարարներին, բարերարներին ասում ենք՝ խոնարհվում ենք ձեր առաջ, ձեր կատարած բոլոր բարեգործությունների, նվիրատվությունների համար, որոնք իսկապես կարևոր են Հայաստանի համար: Բայց մենք բոլորիդ կոչ ենք անում  գալ Հայաստան, ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել, որովհետև ՀՀ-ը այսուհետ մի տեղ չէ, որտեղ կարելի է փող ծախսել: Հայաստանը մի տեղ է, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել և դրա հնարավորությունը տալ ուրիշներին: Այնպես որ, ՀՀ-ը սպասում է ձեզ»,- ասաց նա՝ հավելելով, որ շուտով Սանկտ Պետերբուրգի իր հանդիպումից ևս մի արդյունք կլինի․ գործարարներից մեկը շուտով Սևանում կբացի շաքարի գործարան:

«Մեր ուղերձը սա է, որ Հայաստանի ժողովուրդը աշխատող է, ինքը ձեռք պարզող ժողովուրդ չէ, ինքը ձեռք մեկնող ժողովուրդ է, ինքը օգնություն մուրացող ժողովուրդ չէ, ինքը օգնություն առաջարկող ժողովուրդ է»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև նկատեց, որ պետք է ապահովեն գյուղատնտեսության զարգացումը, օգնեն գյուղացուն այդ հարցում: «Մեր կառավարությունը, ես ինքս պետք է հող դառնանք մեր ժողովրդի ոտքի տակ, որպեսզի նրանք, հենվելով մեզ,  ոտքի կանգնեն, բարձրանան, զարգանան և հզորանան: Մեր ժողովուրդը մարդկության առաջամարտիկ ժողովուրդներից մեկն է, որովհետև կարողացել է անել մի բան, քաղաքական մի այնպիսի հեղափոխություն, որը նախկինում երբեք չի արձանագրվել մարդկության պատմության մեջ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանին Ագարակում հանձնեցին նաև տիեզերքում ամիսներ շարունակ մնացած Հայաստանի եռագույնը:

Տպել
3821 դիտում

Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը. Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով