Նախարարն ընդունել է Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

09/10/2018 schedule18:14
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։
 
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, դեսպանը շնորհավորեց նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,ապա անդրադարձավ երկու երկրների միջեւ արդեն առկա համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես Լոնդոնում կայացած բրիտանական մի շարք կազմակերպությունների եւ ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերությունների եւ գործարար կառույցների ներկայացուցիչների հանդիպումները։
 
Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, կարեւորեց երկու երկրների միջեւ  գործակցությունն առավել ակտիվացնելու եւ ընդլայնելու անհրաժեշտությունը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ գործակցության մի շարք հնարավորություններ։ Կարեւորվեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հերթական համաժողովում մեր երկրի ներկայացված լինելու անհրաժեշտությունը։ 
 
Անդրադարձ եղավ նաեւ տեխնոլոգիական բուհերի  հետ համատեղ կրթական եւ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու հեռանկարներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են 5G-ն եւ կիսահաղորդչային տեխնոլոգիաները։
 
Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ նախարարությունը բաց է համագործակցության համար եւ պատրաստակամ է առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա գործունեության հետ կապված ծրագրերը։
Տպել
765 դիտում

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Սուրեն Պապիկյանը Դաժու Յանգի հետ քննարկել է տեխնիկական համագործակցության հեռանկարները

Սամվել Թոփալյանն առաջադրվել է կանադական կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում

Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ

Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին

Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական. որոշում

Ալիևն ու Զասը հանդիպել են. ի՞նչ քննարկելու հարցեր կարող են լինել ՀԱՊԿ-ի ապագա գլխավոր քարտուղարի ու Բաքվի միջեւ

Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական չի տա. ասում են ՀՖՖ-ից

Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ. ԱԱԾ

Օսիպյանն առանձնահատուկ գոհունակություն է հայտնել ոստիկանության զորքերի նկատմամբ. վերջին խորհրդակցությունը (տեսանյութ)

Վայոց ձորի մարզպետը դատական հայց է ներկայացրել իրավապաշտպանի դեմ

Բակո Սահակյանը ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն է հրավիրել

9 տարի է՝ Էմմիյանը փորձում է 600-800 հազար եվրո արժողությամբ գույքը գրեթե անվճար բերել Երեւան, իսկ ՀՀ-ում ձգձգում են

Վրաստանը և Ուկրաինան իրենց ասոցացնում են Բաքվի հակաժողովրդավարական վարչակարգի հետ. Արցախի ԱԳՆ