Մեզ համար հիմնական դժվարությունն Արցախ բառ արտասանելն է․ հատուկ ռեպորտաժ՝ Գլենդելի Արցախի փողոցը

Գլենդել քաղաքի կենտրոնական Մերիլենդ պողոտայի մի հատվածը վերջերս վերանվանվեց Արցախի փողոց։ Վիլեն Խաչատրյանը Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպության հետ միասին մի քանի տարի անհրաժեշտ փաստաթղթերն էր պատրաստում, ապացուցում վերանվանման կարեւորությունը:

«Արցախը խորհրդանշում է ազատությունն ու այն ամենն ինչ կապված է հայ ժողովրդի հետ, այդ պատճառով մենք որոշեցինք, որ Գլենդելում, որտեղ բնակվում են մեր հայրենակիցներից շատերը, պետք է լինի Արցախի փողոց»,- պատմում է նա «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը:

Գարնանը Գլենդելի քաղաքապետարանը միաձայն հավանություն էր տվել փողոցի վերանվանմանը: Նախաձեռնություն, որը բոլորին չէր դուր եկել: «Պարզ պատճառներով, դեմ էր Ադրբեջանի ղեկավարությունը, նրանց հյուպատոսությունը նամակներ էր ուղղում»,- նշում է Խաչատրյանը:

Կալիֆորնիայի ղեկավարության հասցեին ուղղված իր նամակում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոս Նասիմ Ագայեվը նշում էր. «Արցախը սխալ անվանում է: Այդպես են կոչում հայերը Լեռնային Ղարաբաղը, որը Ադրբեջանի տարածքն է»:

Հյուպատոսը խնդրել էր դադարեցնել փողոցի վերանվանման գործընթացը: Սակայն ի վերջո Գլենդելում բացվեց Արցախի փողոց: Վերանվանումը սկզբում դուր չէր եկել նաեւ Արցախի փողոցում գտնվող մի շարք բիզնեսների սեփականատերերի՝ հասցեի վերանվանման հետ կապված ծախսերի պատճառով: Ի պատասխան, Գլենդելի քաղաքապետարանը փողոցում գտնվող 130 բիզնես կազմակերպություններից յուրաքանչյուրին 1000-ական դոլար հատկացրեց: Քաղաքային բյուջեից եւս 10 միլիոն դոլար է հատկացվելու նոր փողոցի բարեկարգմանը: Արցախի փողոցը նախատեսվում է Գլենդելի զբոսաշրջության կենտրոնի վերածել:

«Այս փողոցն այցելող մարդիկ արդեն առնվազն կհետաքրքրվեն, թե ինչ է Արցախը, որտեղ է այն գտնվում», - նշում է ԱՄՆ-ում Լեռնայի Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Երգիչ Անդրեն պատմում է. «Ես ծննդով Արցախից եմ, այնտեղ եմ ծնվել, այնտեղ էի պատերազմի տարիներին: Գրեթե ամբողջ ընտանիքս մասնակցել է պատերազմին, որից վերադարձան միայն հայրս եւ պապս: Մարդիկ կյանքը նվիրեցին հայրենիքին եւ այսօր ես հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում»:

Գլենդելի բնակիչներից շատերն էին անհամբեր:

«Ես շատ եմ ուզում, որպեսզի ամենուրեք, ամբողջ Հայաստանում խաղաղ երկինք լինի, քանի որ հայ ժողովուրդը դրան երկար է սպասել»,- ասում է Գլենդելի բնակիչներից մեկը:

«Հայաստանի համար սա շատ կարեւոր օր է, քանզի մենք բոլորս կարոտում ենք մեր հայրենիքը», - ավելացնում է մյուս բնակիչը:

Լոս Անջելեսի ոչ հայազգի բնակիչների կարծիքն այս կապակցությամբ տարբեր է: «Մեզ համար հիմնական դժվարությունն Արցախ բառ արտասանելն է»,- նշում է բնակիչներից մեկը:

«Չեմ հասկանում, ինչու էր անհրաժեշտ վերանվանել փողոցը: Չնայած՝ վատ գաղափար չէ»,- ավելացնում է մյուսը:

«Եթե խոսքը հայկական թաղամասի մասին է՝ ուրեմն թող վերանվանեն, եթե ուզում են: Դա ձեր թաղամասն է, ձեր որոշումն է: Մենք ունենք կորեական թաղամաս, չինական թաղամաս, յուրաքանչյուրն ունի սեփական թաղամաս: Ուրեմն ինչո՞ւ չվերանվանել փողոցները ձեր ցանկությամբ»,- եզրակացնում է երրորդը:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ շուտով Լոս Անջելեսում կբացվի հայկական անվանում կրող եւս մեկ փողոց:

Տպել
635 դիտում

Եթե սննդամթերքի մանրածախ վաճառք իրականացնող խանութում ՀԴՄ տպելու հաճախականությունը ժամը մեկ է՝ կասկածելի է․ Դ․Անանյան

ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան

«ՀՀ քաղաքացու օրը», որ պիտի նշենք, երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում․ ԿԳ նախարար

ՀՀ-ն, Ադրբեջանն ու Արցախը կնքում են փակ համաձայնագիր․ Արցախի հիմնախնդրի կարգավորման Սամվել Բաբայանի պատկերացումները

Նոյեմբերյան-Երևան միկրոավտոբուսները տաքսիների հետ անահավասար պայքարից հետո դադարեցին աշխատել

Դանակով զինված տղամարդը հարձակվել է նախկին զոքանչի վրա, գլուխը հարվածել պատերին, հափշտակել ոսկեղեն ու փախել․ ՔԿ

ԱՄՆ-ն Իրանին հակազդելու ուղիներ է փնտրում․ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Մերձավոր Արևելք

Հայտարարություն մրցույթի մասին

Յուրա Մովսիսյանը կմեկնի հավաքականի հետ, բայց խաղին չի մասնակցի

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Եվրիմաժը 140 հազար եվրո կհատկացնի Ավրորա Մարտիկյանի մասին հայ–գերմանական կինոնախագծին

Ինչպիսին է Եվրո 2020-ի որակավորման փուլի ձեւաչափը

ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում

Քննարկել է վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը․ Միրզոյանի հանդիպումները Գերմանիայում

«Հայինկասացիա»-ի պահոցից 20.000 ԱՄՆ դոլար գողացած անձի ինքնությունը պարզվել է․ ՔԿ

Անձնազոհության համար․ Աննա Հակոբյանը Հաց բերողի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել  ակնթարթորեն առանց PIN- ի

Դատախազությունն ուսումնասիրում է Վահան Շիրխանյանի նամակը, որն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին

ԱՄՆ նախագահի թեկնածուն Հայոց ցեղասպանության հարցում արդարության կոչ է արել (տեսանյութ)

Տարածքների զիջումը ուղիղ ճանապարհ է Արցախի եւ Հայաստանի անվտանգության համակարգի ոչնչացման․ Մայիլյան