ՏԻՄ. Դոն Հենոն եւ յուր սանիկները

12/10/2018 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 8-ի համարում

Վանաձորի քաղաքապետի ընտրությունները, որոնք նախատեսված են հոկտեմբերի 16-ին, անկանխատեսելի ընթացք կարող են ունենալ, քանի որ նախընտրական այս փուլում քաղաքապետի թեկնածուների միջեւ առկա լարվածությունը գնալով ավելի է աճում: Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ համայնքի գործող ղեկավար ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանը, Վանաձորի Ավտոմատիկայի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ, անկուսակցական Գագիկ Հովսեփյանը եւ ոչ մի տեղ չաշխատող ՀԿԿ անդամ Անդրանիկ Ղուկասյանը: Գ.Հովսեփյանի շտաբի պետ Ֆելիքս Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վանաձորի գործող քաղաքապետի նախընտրական քարոզչության ընթացքում պարբերաբար տեղի են ունենում Ընտրական օրենսգրքի խախտումներ, որոնցից մի քանիսի վերաբերյալ իրենք նաեւ դիմումներ են ներկայացրել Վանաձոր քաղաքապետի ընտրությունները կազմակերպող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

Մովսիսյանի մատնանշած խախտումների ամենաարտառոց դեպքերը տեղի են ունեցել բոլորովին վերջերս, երբ գործող քաղաքապետի կողմնակիցների կողմից առեւանգվել եւ ծեծի են ենթարկվել Հովսեփյանի կողմնակիցները: Շտաբի պետը չցանկացավ տալ վերը նշված բռնությունների արդյունքում տուժած իրենց կողմնակիցների անունները՝ ասելով, որ նրանք չեն ցանկանում, որպեսզի այդ տվյալները հրապարակվեն: Նրանցից միայն մեկն է համաձայնել Գ.Հովսեփյանի շտաբի պետի անունով դիմում գրել, որն էլ  Ֆելիքս Մովսիսյանը ներկայացրել է Վանաձորի դատախազություն, որտեղից այն ուղարկվել է ոստիկանություն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից վերը նշված միջադեպի առնչությամբ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին, ասացին, որ Վանաձորի ոստիկանությունում առայժմ այն ուսումնասիրվում է, եւ նյութեր են նախապատրաստվում, բացի այդ, ոստիկանությունից ասացին նաեւ, որ ծեծով ավարտված այդ վեճը ծագել է կենցաղային հողի վրա:

Գործող քաղաքապետի կողմնակիցների կողմից թույլ տրվող խախտումների մյուս խումբը հանրածանոթ երեւույթ է: Բանն այն է, որ ինչպես ամենուր, Վանաձորի քաղաքապետի քարոզարշավում եւս ներգրավված է համայնքի, պետական մարմինների եւ բյուջետային հիմնարկների ողջ համակարգը: Ավելին, ըստ Ֆելիքս Մովսիսյանի, եթե Վանաձորի որեւէ պետական մարմնի կամ բյուջետային հիմնարկի ղեկավար ներգրավված չի եղել գործող քաղաքապետի քարոզարշավին, ապա այդ «անհնազանդները» հրավիրվել են Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի մոտ, որտեղ նրանց հորդորել են «աշխատել» նրա օգտին: Հակառակ դեպքում մարզպետը խոստացել է, որ ընտրությունների հաջորդ օրն իսկ, այսինքն՝ հոկտեմբերի 17-ին, նրանք կազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: Եղել են դեպքեր, երբ Գագիկ Հովսեփյանի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակներում ելույթ ունեցողներին են ստիպել հակառակ, այսինքն՝ Սամվել Դարբինյանին պաշտպանող հայտարարությամբ հանդես գալ:

Ըստ Ֆ.Մովսիսյանի, հոկտեմբերի 1-ին Վանաձորում կազմակերպված «Քաղաքի օրը» գործնականում վերածվել է գործող քաղաքապետի քարոզարշավի: Ի դեպ, այդ միջոցառմանը մասնակցել է նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը գործնականում հանդիսանում է նաեւ  Դարբինյանի կուսակցական ղեկավարը: Միջոցառման ժամանակ քաղաքապետարանի անունից մի շարք վանաձորցիների հանձնվել են նաեւ մրցանակներ եւ պարգեւներ, որոնք հանձնել է Ս.Դարբինյանը: Այսինքն, ԸՕ տեսանկյունից ստացվում է, որ նա, պաշտոնական դիրքն օգտագործելով, բաժանել է ընտրակաշառք: Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ երբ մենք այցելեցինք Ս.Դարբինյանի նախընտրական շտաբ, անձամբ ականատես եղանք, թե ինչպես էին վանաձորցիները ինչ-որ գրություններով մոտենում սենյակներից մեկում նստած պարոնին, որտեղ վերջինս թուղթը ինչ-որ բան մակագրելուց հետո դիմողին բացատրում էր, թե այդ գրությունը ո՞ր դեղատուն ներկայացնեն:

Իսկ Ֆելիքս Մովսիսյանի խոսքերով Ս.Դարբինյանի կողմնակիցների, իսկ ավելի կոնկրետ նրա եղբոր եւ որդու կողմից, պարբերաբար փորձ է արվում տապալել մրցակից թեկնածուի նախընտրական հանդիպումները եւ քարոզարշավը: Նման ամենաթարմ միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 5-ին՝ Գագիկ Հովսեփյանի՝ Վանաձորի թիվ 3 դպրոցի մանկավարժների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը սկսվելուց հետո մի քանի տասնյակ մարդկանց ուղեկցությամբ թիվ 3 դպրոց է այցելել Ս.Դարբինյանի եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը (Մովսիսյանը վերջինիս ճիշտ անունը չգիտեր, նա մեզ ասաց միայն, որ քաղաքապետի եղբորը վանաձորցիները ճանաչում են «Սելո» մականունով): Ըստ այդմ, «Սելոն» Գ.Հովսեփյանին դահլիճից դուրս է հրավիրել՝ ասելով, որ նրա հետ «ռազբոր ունի»: Հանդիպումը ընդհատվել է այնքան ժամանակ, մինչեւ որ Ս.Դարբինյանի եղբայրը եւ նրա հետ եկածները լքել են թիվ 3 դպրոցի դահլիճը: Ինչեւէ, Հովսեփյանի շտաբի պետի խոսքերով, Վանաձորում իրավիճակն առավել քան լարված է, եւ գնալով այն ավելի է աճում:

Գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի շտաբը ներկայացնող Տիգրան Պապանյանը, որը քաղաքապետի փեսան է եւ հանդիսանում է Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետը, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք փորձում են իրենց թեկնածուի քարոզարշավի ժամանակ պահպանել «օրենքի տառը»: «Ուշադրություն չենք դարձնում մեր շտաբի եւ թեկնածուի հասցեին տարածվող լուրերին՝ չցանկանալով լարել իրավիճակը: Եթե մենք այդ ամենին պատասխանենք, ապա դա կարող է մի ամբողջ կռվի վերածվել»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Գագիկ Հովսեփյանի կողմնակիցներին առեւանգելու եւ պահելու, ծեծելու առնչությամբ մեր հարցին քաղաքապետի շտաբի պետը պատասխանեց, որ եթե կան նման դեպքեր, ապա թող տուժածները դիմեն իրավապահներին:

Իսկ այն պնդումը, թե նրանք վախենում են, այդ իսկ պատճառով չեն ցանկանում այդ մասին խոսել՝  Պապանյանը որակեց անհիմն պատճառաբանություն. «Իրենք կարող են իրենց մեջ նման միջադեպեր սարքել, հետո փորձեն գցել մեզ վրա»,- ասաց Վանաձորի քաղաքապետի փեսան: Պետական մարմինների ղեկավարներին հրահանգավորելու առնչությամբ եւս Պապանյանն ասաց, որ այն մարդիկ, ում պարտադրել են Վանաձորի գործող քաղաքապետի օգտին քարոզչություն ծավալել, թող իրենք այդ մասին հայտարարեն, իսկ առանց նման հայտարարություների այդ մասին լուրերն անհիմն են եւ Ս.Դարբինյանին վարկաբեկելու համար են շրջանառության մեջ դրվում: Ի դեպ,  Պապանյանը ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին եւս մեղադրեց անհիմն հայտարարություններ անելու մեջ եւ ասաց, որ նա դեռեւս պետք է պատասխան տա իր ասածների համար (Վ.Դալլաքյանը ԱԺ հայտարարությունների ժամանակ անդրադարձել էր Վանաձորում տիրող մթնոլորտին եւ Գ.Հովսեփյանի կողմնակիցներին առեւանգելու եւ ծեծելու դեպքերին):

Հովսեփյանի քարոզարշավի հոլովակներում ելույթ ունեցած անձանց հետագայում Ս Դարբինյանի օգտին խոսել պարտադրելու առնչությամբ Տ.Պապանյանն ասաց, որ այդ մարդկանց ոչ ոք չի պարտադրել: Պարզապես նյութերը, որոնք օգտագործել է Գ.Հովսեփյանի շտաբը, նկարահանված են եղել դեռեւս ամիսներ առաջ՝ ընտրությունների հետ կապ չունեցող միջոցառումների ժամանակ: Իսկ երբ դրանք քարոզարշավի ընթացքում օգտագործվել են, դրանցում ելույթ ունեցողներից շատերը զայրացել են եւ գնացել են Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերություն եւ եթերից պարզաբանումներ են ներկայացրել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե իրենք Գ.Հովսեփյանին են սատարում:

Մրցակցի հանդիպմանը գործող քաղաքապետի եղբոր՝ Սեյրան Դարբինյանի ներկա գտնվելու առնչությամբ Պապանյանն ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ արգելվում է, որպեսզի մեր մարդը նրանց հանդիպումներին ներկա գտնվի: Նա կարող է խանգարել է կամ մի ավելորդ բան է ասել: Նա միայն ցանկացել է ներկա լինել, լսել, թե ինչ է խոսում իր եղբոր մասին»: Իսկ Գ.Հովսեփյանին դուրս հրավիրելու մասին պնդումները Տ.Պապանյանը հերքեց՝ ասելով, որ նման բան չի եղել, եւ այն բանից հետո, երբ Հովսեփյանը դադարեցրել է հանդիպումը, Սեյրան Դարբինյանը դուրս է եկել դահլիճից, որպեսզի միջոցառումը շարունակվի: Ի դեպ, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը եւս հերքեց պնդումներն այն մասին, որ Վանաձորի պետական մարմինների ղեկավարներն հրավիրվում են իր մոտ, որտեղ ինքը նրանց հորդորում է սատարել Ս.Դարբինյանին: Հ.Քոչինյանը նույնպես պահանջեց, որ եթե նման բան տեղի է ունեցել, ապա թող «հրահանգավորվածներն» իրենք այդ մասին հայտարարեն: 

Վանաձորի քաղաքապետի հաջորդ թեկնածուն` կոմկուսի տարածքային կառուցի ղեկավար Անդրանիկ Ղուկասյանն, իր հերթին մեզ հետ զրույցում դժգոհեց միանգամից իր երկու հակառակորդներից էլ: Նրա համար անհասկանալի էր, թե ինչու են բոլորն իրեն անվանում երրորդ թեկնածու՝ նկատի ունենալով, որ իր վարկանիշը մնացած թեկնածուներից ցածր է: Ըստ  Ղուկասյանի, առանց քվեարկության արդյունքների նման պնդումներ անելն անհիմն է: ՀԿԿ թեկնածուի խոսքերով իր քարոզարշավի ընթացքում որեւէ խոչընդոտ չի եղել, եթե հաշվի չառնեն այն հանգամանքը, որ տեղի մասնավոր հեռուստաընկերությունները հրաժարվում են անվճար եթեր տրամադրել: Իսկ քանի որ Ա.Ղուկասյանը մյուս երկու թեկնածուների պես հարուստ չէ եւ նրանց չափ գումարներ չունի, ուստի նրա քարոզարշավն անցնում է միայն հանդիպումների տեսքով:

Հ.Գ. Ի դեպ, Տ.Պապանյանի խոսքերով, քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք ներգրավված են Ս.Դարբինյանի նախընտրական շտաբում, այդ թվում նաեւ ինքը, գտնվում են արձակուրդում: Նշենք նաեւ, որ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը ե՛ւ Սամվել Դարբինյանի, ե՛ւ Գագիկ Հովսեփյանի ընտանիքի կնքահայրն է՝ կնունքի քավորը: Ինչպես հասկացաք, այս ընտրություններում քավորը պաշտպանում է գործող քաղաքապետին:

Վահագն Հովակիմյան

Տպել
3635 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց