Որքան է գործազուրկների թիվը եւ ինչ մասնագետների պահանջարկ կա Հայաստանում

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերջերս կատարած կանխատեսումների համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում գործազրկությունը 18.9 տոկոս մակարդակում կլինի, իսկ 2019 թվականին՝ մինչեւ 18.6 տոկոս: Իսկ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում գործազրկության մակարդակը 2018 թվականին կկազմի 18.1 տոկոս:

«Ես կարծում եմ, որ այս տարի մինչեւ 17 կամ դրանից ցածր կլինի գործազրկության թիվը»,- այս մասին մեր զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

- Պարոն Մակարյան, Հայաստանում որքա՞ն է գործազուրկների թիվը:

- 18 տոկոսից մի քիչ է իջել գործազրկությունը՝ պաշտոնական թվերով, հիմնականում՝ 18-ին մոտիկ:

- Հիմնականում ի՞նչ մասնագետների պահանջարկ կա:

- Փականագործներ, տեխնոլոգիական հոսքագծեր սպասարկող օպերատորներ, եռակցողներ, գազաէլեկտրաեռակցողներ, կարի բանվորներ, սննդի տեխնոլոգներ: Շինարարական բնագավառում` շինարարական կառուցվածքների մոնտաժողներ, երկաթի արմատուրաների գծով բանվորներ, ներկարարներ, պատշարներ: Սրանք միջին մասնագիտական կրթության առումով, իսկ եթե դիտարկենք բարձրագույնի տեսանկյունից, ապա ասեմ. լավ մարկետոլոգների կարիք կա, որը քիչ է, լիարժեք իմացությամբ գործավարների կարիք կա, ոչ թե միայն լեզուների իմացությամբ, այլ նաեւ տպել, գրել, թարգմանել, հաղորդակցվել, զանգահարել, կազմակերպել կարողանալ: Բիզնես խորհրդատուների կարիք կա, որոնք կարող են բիզնես խորհրդատվական ծառայություններում ընդգրկված լինել, տնտեսագետ-վերլուծաբաններ`ոչ թե սովորական տնտեսագետ-վերլուծաբան, բարձրորակ սոցիոլոգներ` տարբեր հարցումներ կատարելու համար եւ ինժեներներ: Ընդ որում, ինժեներները լայն իմաստով` ինժեներներ, որոնք սարքավորումների նախագծման աշխատանքներին կարող են մասնակցել, ինժեներներ, որոնք կարող են լոգիստիկ կենտրոնների հետ կապված աշխատանքներ կատարել: ՏՏ ոլորտի մեծ թվով մասնագետների պահանջարկ կա եւ ինժեներ-դիզայներներ:

- Իսկ ի՞նչ մասնագետներ կան, որոնք չափից դուրս շատ են, բայց այդքան աշխատատեղ չկա:

- Չափից դուրս են մանկավարժները, չափից դուրս են պատմաբանները, տնտեսագետները, որոնք գործնական գիտելիքների չեն տիրապետում, թարգմանիչները, լեզվի մասնագետները, որոնք իրականում այդքան էլ լեզվի մասնագետ չեն: Որոշակի առումով նաեւ հոգեբաններ: Եւ բոլոր ցածրորակ մասնագետներն ավելորդ են` անկախ մասնագիտությունից, շուկայի պահանջներին չեն բավարարում:

- Մինչեւ տարեվերջ գործազրկության մակարդակը կնվազի՞:

- Կնվազի, մենք մոտավորապես 4 տարի նույն թիվը ունեինք՝ մոտ 18 տոկոս, հիմա անցյալ տարի մի քիչ պակասեց, 17.8 դարձավ: Ես կարծում եմ, որ այս տարի մինչեւ 17 կամ դրանից ցածր կլինի գործազրկության թիվը: Այն իջնող տենդենցի վրա է գտնվում եւ ինտենսիվ կարող է իջնել, որովհետեւ նոր ներդրումներ են լինում, որոշակի բիզնեսները աշխատատեղեր են ավելացնում, դրա շնորհիվ երեւի 1 տոկոս կիջնի գործազրկության մակարդակը:

- Իսկ աշխատողների քանի՞ տոկոսն է պետական համակարգում աշխատում եւ քանի՞ տոկոսը մասնավորում:

- Մասնավոր-պետական սեկտորում 430 հազար է, մոտավորապես 190 հազարը պետականին է բաժին ընկնում: Գյուղացիներին չենք հաշվում, գյուղատնտեսական ֆերմաներին չենք հաշվում: Ֆերմերային տնտեսություններում էլ մոտավորապես 200 հազար մարդ է աշխատում, բայց դրանք չենք հաշվում, որովհետեւ ինքնազբաղվածներ են նրանք:

- Նրանց միջին աշխատավարձի չափը, որքա՞ն է կազմում:

- 350-ից 400 դոլարին համարժեք, այդքան է Հայաստանի միջին աշխատավարձը:

Տպել
3178 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել