Ցեղասպանությունները դատապարտող բանաձեւի առաջարկ ԵԽԽՎ-ում՝ առանց հայերի ստորագրության

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ս. թ. աշնանային նստաշրջանի ընթացքում շվեդ պատգամավոր Կերստին Լունդգրենի կողմից ներկայացվել է ԵԽԽՎ բանաձեւի առաջարկ՝ «Ցեղասպանության կոնվենցիային հետեւելու եւ պատմական ցեղասպանություններն արտացոլելու գործընթացները Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում զարգացնելու» մասին:

Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի» ընդունման 70-ամյակին, որը լրանում է ս. թ. դեկտեմբերի 9-ին, Եվրոպայի խորհրդի դեռեւս ոչ բոլոր երկրներն են վավերացնել այն: Ըստ առաջարկի հեղինակների՝ ժամանակն է, որպեսզի Խորհրդարանական վեհաժողովը ուշադրություն դարձնի Կոնվենցիայի կարգավիճակին եւ հետամուտ լինի անդամ պետություններում այն վավերացնելուն:

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից ընդամենը երեքն են, որ չեն ստորագրել Կոնվենցիան՝ Անդորան, Մալթան եւ Սան Մարինոն: Մնացած երկրները կա՛մ ստորագրել եւ վավերացրել են այն, կա՛մ ուղղակի միացել Կոնվենցիային: Իրավական տեսանկյունից վավերացումն ու միացումը պարտադիր են դարձնում Կոնվենցիայի դրույթները դրան միացած կամ այն վավերացրած երկրներում: Ուստի, այս տեսանկյունից բանաձեւի ընդունումը էական ոչինչ չի փոխի:

Լունդգրենի ներկայացրած առաջարկում նշվում է, որ ցեղասպանությունների կանխարգելումը կարող է «կանգնեցնել հակամարտությունների սրացումները, ողբերգությունները եւ համամարդկային աղետները»: Առաջարկի տեքստն, ըստ էության, նախկինում նմանօրինակ փաստաթղթերի տրամաբանական զարգացումն է: Շատ ընդհանրություններ կան 2015 թ. ապրիլին ԵԽԽՎ-ի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության տեքստի հետ:

«Ցեղասպանությունն անընդունելի հանցագործություն է հանդուրժողականության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար ազատությունների վրա հիմնված հասարակության համար: Նման հանցագործությունների վաղաժամ դատապարտումը վստահաբար կարող է կանգնեցնել հակամարտությունների սրացումները, ողբերգությունները եւ համամարդկային աղետները: Հայերի, ասորիների, քաղդեացիների եւ Պոնտոսի հույների նկատմամբ ցեղասպանության միանշանակ եւ ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստեց մարդկության դեմ ուղղված հետագա հանցագործություններին, ինչպիսիք էին Հոլոքոստը եւ այլ ցեղասպանությունները»,- ասված է առաջարկի տեքստում:

Հատկանշական է, որ առաջարկի տակ ստորագրած պատգամավորների թվում չկան Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներ: Չկա նաեւ հունական պետություններից որեւէ մեկի ներկայացուցչի ստորագրությունը: Առաջարկը ԵԽԽՎ նախագահի ուշադրությանն արժանացնելու համար անհրաժեշտ 20 ստորագրություններն ապահովել են Շվեդիայի, Անդորայի, Դանիայի, Էստոնիայի, Իսպանիայի, Լիտվայի, Մոնակոյի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Չեխիայի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները:

Առաջարկը ենթադրում է ոչ միայն ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված գործողություններ, այլ նաեւ նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների վերծանում՝ անգամ այն պարագայում, եթե պատասխանատուներն այլեւս չկան:

«Սա ՄԱԿ-ի կողմից հաստատված համաշխարհային իրադարձություն է` հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը եւ ընդգծելու մարդկության պատասխանատվությունը ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում: Ցեղասպանության զոհերի արժանապատվությունը ոգեկոչելու համար մենք պետք է համոզվենք, որ բոլոր անդամ պետությունները պարտավորվում են ապահովել անգամ պատմական ցեղասպանությունների ազդակիր համայնքների հնարավորությունը սեփական պատմությունը պատմելու եւ ճանաչվելու, անգամ եթե պատասխանատուները մահացել են, իսկ պատասխանատու երկիրն այլեւս գոյություն չունի», - ասված է առաջարկում:

Առաջարկը կդիտարկվի ԵԽԽՎ նախագահի կողմից, հավանաբար, մինչեւ հաջորդ նստաշրջանը, որը տեղի կունենա արդեն 2019 թ. ձմռանը: Հարցն ամենայն հավանականությամբ, կներառվի հաջորդ նստաշրջանի օրակարգում: Զեկույցից եւ քննարկումներից հետո կձեւավորվի բանաձեւի նախագծի վերջնական տեսքը: Առաջարկում ներառված դրույթներին համահունչ բովանդակությամբ նախագիծն ընդունվելու դեպքում կլինի ԵԽԽՎ-ի կողմից ընդունվածներից առաջինը, որը վերաբերվում է բոլոր ցեղասպանություններին՝ առանց ժամանակային կամ տարածքային հստակեցումների:

Տպել
3206 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը