Արթիկի համայնքապետը ՀՀ Ազգային արխիվից փաստաթղթեր է պահանջել

Արթիկում օրեր առաջ հայտնաբերված որմնանկարը դեռ մատնված է անուշադրության: Չնայած որմնանկարի  գտնվելու մասին տեղեկացվել էր Մշակույթի նախարարությանը, մինչ օրս, սակայն, որեւէ արձագանք չկա: Ոչ մեկը չի եկել, չի հետաքրքրվել: Հիշեցնենք, որ որմնանկարը հայտնաբերվել էր հոկտեմբերի 16-ին շինարարական աշխատանքների ժամանակ:

Տարածքի սեփականատերը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին բոլոր աշխատանքները դադարեցրել են, սակայն այդպես երկար շարունակվել չի կարող: Այն պատը, որի վրա արված է որմնանկարը, մինչ դրա գտնելը նախատեսված էր, որ պետք է քանդվի, որպեսզի տարածքը մեծանա: Հիմա Հակոբյանները կանգնած են փաստի առաջ, չգիտեն՝ պատը քանդեն, թե չքանդեն:

«Ոչ եկել են, ոչ տեսել են, մենակ լրագրողներն են եկել, մեկ էլ մեր նկարիչներից: Նայել, ըսել են ձեռ չտաք, բայց ինչքա՞ն մնա ըսպես: Մենք էլ կհասկնանք, որ արժեքավոր բան է, որ մարդիկ ժամանակին փակել, պահել են: Հմի չիդենք ինչ էնենք: Գոնե գային, հասկանային ինչ է, այ մարդ »,-ասաց տարածքի սեփականատեր Վարսենիկ Հակոբյանը:

Արթիկի համայնքապետ Մխիթար Վարագյանը որոշ քայլեր ձեռնարկել է: Դիմել է ՀՀ Ազգային արխիվ եւ խնդրել տրամադել փաստաթղթեր, որոնցով պարզ կդառնա, թե Արթիկի նախկին երիտասարդական սրճարանի շենքը ով է կառուցել, երբ եւ ինչ նպատակի է այն ծառայել: «Այս հարցերը եթե արագ հստակեցվեն, հնարավոր է նաեւ հստակություն մտնի որմնանանկարի հարցում»,-ասաց Մխիթար Վարագյանը:

«Մենք պարզել ենք, որ շենքը 1965-66թթ է կառուցվել եւ եղել է քաղ.առ.-ի ենթկայության տակ: Հավանաբար հենց իրենք էլ պատվիրել են որմնանկարը: Հիմա եթե մեր ուզած փաստաթղթերն արխիվը տա, կմտածենք, թե էլ ինչ անենք, ում դիմենք: Հիմա տարածքի տիրոջն ասել ենք, զգուշացրել ենք, որ հանկարծ պատը չքանդի»,- ՀԺ-ին ասաց Արթիկի համայնքապետը:

Մշակույթի նախարարություն որմնանկարի լուսանկարներն ուղարկվել են հենց հոկտեմբերի 16-ին, գտնվելուց ընդամենը 1-2 ժամ հետո: Նկարներն ու տեղեկատվությունն ուղարկել է Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը, որը եղել է տարածքում եւ տեսել որմնանկարը: Չնայած ամեն օր չէ, որ պատերը քանդվում եւ որմնանկարներ են հայտնաբերվում, նախարարությանը, սակայն, Արթիկի որմնանկարը չի հետաքրքրել, այլապես անցած 3 օրերի ընթացքում եկած, ուսումնասիրած կլինեին:  

Տպել
1834 դիտում

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին