Վրաստանն անցնում է էլեկտրոմոբիլների շահագործման. նախատեսվում է փոխարինել ավտոպարկի 90 տոկոսը

24/10/2018 schedule18:17

Մոտակա 10 տարվա ընթացքում Վրաստանի ավտոպարկի 90 տոկոսը կփոխարինվի էլեկտրոմոբիլներով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունն առաջիկա 10 տարիներին երկրի ավտոպարկի 90 տոկոսն էլեկտրոմոբիլներով փոխարինելու ծրագիր է մշակել: «Համապատասխանաբար, Վրաստանը կլինի աշխարհում միակ պետությունը, որ նման կարճ ժամանակահատվածում կկարողանա իր ավտոպարկը փոխարինել էլեկտրոմոբիլներով: Սա շատ ամբիցիոզ ծրագիր է»,- նշել է վարչապետը:

Նա նշել է, որ կառավարությունը հստակ արտոնություններ է տրամադրել էլեկտրոմոբիլներին: «Դրանք ներկրման դեպքում փաստացի չեն հարկվելու: Քայլ առ քայլ Վրաստանի կառավարությունը մեծացնելու է էլեկտրոտրանսպորտի ու ավանդական ավտոմեքենաների մաքսազերծման ծախսերի տարբերությունը»,- ասել է Մամուկա Բախտաձեն:

Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը նաեւ զարգացնելու է ենթակառուցվածքները էլեկտրոմոբիլների համար, ինչպես նաեւ ֆիսկալ խթաններ է դնելու այդ մեքենաների ձեռք բերման շահավետությունը բարձրացնելու տեսանկյունից: «Մենք գործի ենք դնելու լիզինգային սխեմաներ, համաձայն որի՝ սպառողը ձեռք է բերում էլեկտրոմոբիլ՝ վառելիքի տնտեսման հաշվին, իսկ հինգ տարվա ընթացքում կգնի ավտոմեքենան առանց ավելորդ ծախսերի»,- ասել է նա:

Տպել
17169 դիտում

ԲՀԿ-ն 2020 թվականի բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու․ նրանց համոզմամբ՝ այն չի սպասարկում տնտեսական հեղափոխությունը

Սիրիայի նախագահը ցավակցություն է հայտնել հայ քահանայի սպանության կապակցությամբ

Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է

Վանաձորն արդեն բազմաֆունկցիոնալ 2 նոր տեխնիկա ունի․ դրանցով կիրականացվեն ձնամաքրման, փողոցների լվացման աշխատանքներ

Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի գործով դատավճիռ կայացնելու

Վերջին 6 ամսում 1 անձի ներում է շնորհվել. ներում ստացած անձը դատապարտված է եղել ՌԴ-ում

Խոսվում է խորհրդարանական վերահսկողության մասին, բայց ԼՀԿ-ն դեմ է քվեարկում, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ՝ առանց հիմնավորման․ Վարդանյան

Չարենցավանի բնակչուհուն առեւանգել էին, տարել անհայտ ուղղությամբ. երիտասարդն ու ընկերը ձերբակալվել են

Ֆելիքս Ցոլակյանը շրջայց է կատարել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում և Ավանի ՀՓՋ-ում (տեսանյութ)

ՀՀ-ում կրիմինալ չկա, օրենքով գողերի պես էլ խելոք մարդիկ աշխարհի տակ չկան․ Վարդան Ղուկասյան

Փաստաբանների պալատը կոչ է անում չներգրավվել կոռուպցիոն գործարքներում. հայտարարություն՝ ձերբակալված փաստաբանների մասին

ՀՅԴ երիտասարդական միությունը հանրահավաք է հրավիրել՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով․ հավաքն իրազեկված չէ

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Ավերակներ եւ անմարդկային պայմաններ. ահազանգ Ավան հոգեբուժական կենտրոնի պայմանների մասին (լուսանկարներ)

Ինքնասպանություն Երեւանում. տղամարդը նետվել է Կիևյան կամրջից

Սինգապուրի «SWITCH 2019» ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով. այցելել է Սինգապուրի վարչապետը

40-ամյա տղամարդը մահացել էր ներքին արնահոսության հետևանքով՝ վիճաբանության հաջորդ օրը (տեսանյութ)

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ չընդունեց ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տալու նախագիծը