Մեզնից ոչ մեկը սխալվելու իրավունք չուներ. Բուենոս Այրես 2018-ի չեմպիոնը՝ պայքարի մասին  

2018 թ. պատանեկան օլիմպիական խաղերում՝ ծանրամարտում, պայքարը թեժ է եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոկտեմբերի 6-18-ը Բուենոս Այրեսում տեղի ունեցած խաղերում ոսկե մեդալը նվաճած Կարեն Մարգարյանը (77 կգ): Նա նշեց, որ հատկապես լարված ու հետաքրքիր է եղել պայքարը ուզբեկ Մուխամադկոդիր Տոշտեմիրովի հետ, որն ի վերջո երկամարտում գրանցեց 308 կգ ու ընդամենը 1 կգ-ով զիջեց Մարգարյանին:

«Առաջին անգամ էի մրցում բոլորի հետ էլ: Ուզբեկստանը ներկայացնող մարզիկն էր շատ հետաքրքիր: Առաջին անգամ էինք իրար հետ մրցահարթակ դուրս գալիս: Հավասար պայքար էր, մեզանից ոչ մեկը սխալվելու իրավունք չուներ. ճակատագրական կլիներ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պատրաստ էր ավելի բարձր կիլոգրամներ պատվիրել, եթե դրան գնար նաեւ հիմնական մրցակիցը:

Կարենի ելույթներից գոհ էր Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի մարզիչ Գեւորգ Դավթյանը: Նա նշեց, որ Եվրոպայի 2016 ու 2018 թթ. չեմպիոնը շատ լավ էր պատրաստվել օլիմպիական խաղերին, անցել էր նախապատրաստական լավ շրջան, լիովին պատրաստ էր: Մասնագետն ընդգծեց, որ իր սանի արդյունքն անակնկալ չէր:

«Կարենի հաղթանակը սպասված էր: Շատ լավ պատրաստվել էինք, ուսումնամարզական հավաքներն այս տարի շատ էին: Մեր հիմնական մրցակիցն Ուզբեկստանի ներկայացուցիչն էր: Ասեմ, որ Կարենն ավելի բարձր կիլոգրամների էր պատրաստ, բայց, քանի որ օլիմպիական խաղեր էին, լարվածությունը մի քիչ շատ էր, դրա համար 1 կգ-ով ընդամենն առաջ անցանք»,- ասաց նա:

Դավթյանը Մարգարյանի մեջ մեծ պոտենցիալ է տեսնում: Նշում է, որ եթե 17-ամյա ծանրորդը շարունակի աշխատել նույն ոգով, հաջողություններն այսքանով չեն սահմանափակվի: Ըստ մարզչի՝ հետագայում նա լիովին ունակ է կլինի մեդալների համար պայքարել նաեւ մեծահասակների հավաքականում:

«Ինձ թվում է՝ Կարենը, եթե իր այս նույն տեմպով շարունակի՝ քրտնաջան մարզումներով ու ռեժիմի մեջ, կհասնի մեծահասակների օլիմպիական խաղերի մեդալի»,- ասում է նա:

Ինքը՝ Կարենը, խոստումներ տալ չի սիրում: Ապագայի վերաբերյալ կանխատեսումների հարցում ու նպատակների մասին խոսելիս էլ զուսպ է: Միայն նշում է, որ շարունակելու է աշխատել նոր հաջողությունների հասնելու համար:

«Այս մեդալն ինձ տվեց փորձ հետագայի համար, եւ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հասնեմ հետագա արդյունքների»,- ասաց նա:

Այս տարի Կարեն Մարգարյանն արդեն մրցումներ չունի: Որոշ ժամանակ հանգստանալու է, հետո վերսկսելու է մարզումները: Հաջորդ տարի ուժերը փորձելու է երիտասարդների պայքարում:

Տպել
1388 դիտում

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

«Ջոքերը» համաշխարհային վարձույթում գրեթե 1 միլիարդ դոլար է հավաքել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները գողություն են կատարել Երեւան ժամանած ՌԴ քաղաքացուց

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկները կնվազի 2-4 աստիճանով

Գյումրիում պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել

Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա. Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը եւ մահացել