Վրաերթ Գյումրիում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր կեսօրին Գյումրու Ջիվանու փողոցում Գյումրի-Կապս երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել 61-ամյա Գագիկ Ժամակոչյանին: Տուժածը բազմաթիվ վնասվածքներով, ժամը 13:00-ին տրավմատիկ եւ հեմոռագիկ շոկով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ: Այս պահին տղամարդու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:  

Ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի՝ նախնական ախտորոշմամբ, հիվանդի մոտ առկա է պոլիտրավմա, ճակատոսկրի ներմղված կոտրվածք, ունի կոնքի ոսկրերի բազմաբեկոր, ոչ կայուն կոտրվածք՝ ողի վնասումով, զույգ ազդրերի կոտրվածք, ներքին օրգանների վնասում՝ արտաքին եւ ներքին արյունահոսությամբ, նաեւ աջից՝ ճաճանչոսկրի կոտրվածք: «Կյանքի ցուցումով տուժածը վերցվել է վիրահատական սրահ, նախնական եզրակացությամբ՝ վնասվածքները կարող են անհամատեղելի լինել կյանքի հետ: Այս պահին տուժածը վիրասրահում է, աշխատում են մի խումբ բազմապրոֆիլ մասնագետներ»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Ի դեպ, Ջիվանու փողոցը, որտեղ տեղի է ունեցել վրաերթը, չափազանց նեղ փողոց է, տուժածի ձեռքին եղել է տոպրակ եւ ապակե մի շիշ:

Դեպքով նյութեր են նախապատրաստվում:

Տպել
1640 դիտում

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ

Սյունիքի մարզում Իրանի քաղաքացին իր մեքենայով ընկել է ձորը. նա հոսպիտալացվել է

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին