Ո՞րն է ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարի՝ ոլորտի զարգացման տեսլականը. հարցազրույց Գեղամ Գեւորգյանի հետ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ եւ ՀՀ նախագահի հրամանագրով Գեղամ Գեւորգյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար: Մինչ այդ Գեւորգյանը զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնը: «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում նորանշանակ նախարարը ներկայացրել է,  թե որն է ոլորտի զարգացման իր տեսլականը:

- Պարոն նախարար, որպես նորանշանակ գյուղատնտեսության նախարար, ներկայացրեք խնդրեմ, թե ո՞րն է գյուղոլորտի զարգացման ձեր տեսլականը:

- Իմ տեսլականը որոշակի հիմնական դրույթներով ձեզ կներկայացնեմ: Այս պահին մենք մշակում ենք ռազմավարական փաստաթուղթ, այսինքն, գյուղատնտեսության քաղաքականության մատրիքսի հիման վրա, թե ինչպես ենք տեսնում գյուղատնտեսությունը 10 տարի հետո, ինչ ուղենիշներ ենք մեր համար սահմանում եւ ինչպես պետք է մեր ուղենիշներին հասնենք, որպեսզի լինի նաեւ հետեւողական աշխատանք եւ հասարակության կողմից վերահսկում: Միանշանակ պետք է լինի գիտելիքի վրա հիմնված, բարձր արդյունավետությամբ օժտված, ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսություն:

Մենք պետք է բարձրացնենք մեր գյուղատնտեսության հողերի մշակովի լինելու չափը: Քանի որ ունենալով սահմանափակ ռեսուրսներ հողերի տեսքով չենք կարող մեզ շռայլություններ թույլ տանք այսքան մեծ ծավալի գյուղատնտեսական հողեր մշակելով: Բուսաբուծության կամ հողերի մշակման առումով պետք է մեկ միավոր հողակտորից «առավել» արդյունք ստանանք: Ծախսերի կրճատման, բերքատվության բարձրացման, ագրոտեխնիկական միջոցառումների ավելի արդյունավետ իրականացնելու միջոցով: Եւ նույնը անասնապահության ոլորտում, այսինքն մեկ միավորանոց անասունից առավել արդյունք պետք է ստանանք, որպեսզի կարողանանք ավելացված արժեք ստեղծել:

Պետությունը պետք է կարողանա ճիշտ տեղեկատվություն հաղորդել: Մենք հիմա աշխատում ենք գոտիականության մշակման առումով: Ելնելով կլիմայից, մեր ունեցած բնական ռեսուրսներից` որտեղ եւ ինչ է առավել արդյունավետ մշակել: Իհարկե, սա պարտադրանք չէ, բայց սա խորհրդակցում է, թե պետությունը մասնագիտական վերլուծության հիման վրա ինչ ինֆորմացիա կփոխանցի մեր գյուղացիական տնտեսություններին: Հավելենք դրան շուկաների ուսումնասիրությունը: Այսինքն, ըստ սեզոնի, մեր արտահանման ներուժը որտեղ կարող ենք օգտագործել: Այս տեղեկատվության հիման վրա, կարծում եմ, գյուղացիական տնտեսությունը կկարողանա ճիշտ կողմնորոշվել: Որովհետեւ մեր ուսումնասիրություններում, շփումներում գյուղացիական տնտեսությունների հետ հենց նաեւ այդ հարցն են բարձրացնում:

Հաջորդ հարցը ոռոգելի տարածքների ընդլայնումն է եւ ջրի խնդրի լուծումը: Իհարկե, մենք հասկանում ենք, որ դա շատ կարճ եւ շատ արագ չի լինի, բայց պետք է մեխանիզմներ գտնենք համ ոռոգելի տարածքների ավելացման, համ արդի ոռոգման համակարգի ներդրման առումով: Որովհետեւ ջրի խնդիրը տարեցտարի ամբողջ աշխարհում գնալով ավելի է սրվում:

Մյուս խնդիրը դա նախ ռիսկերի նվազեցումն է գյուղատնտեսության մեջ, երկրորդը ռիսկերից ապահովագրումն է: Այսինքն, մի համակարգը վերաբերելու է նորագույն գյուղատնտեսությունը պաշտպանող բնական ռիսկերից կամ աղետներից, երկրորդը արդեն ապահովագրական համակարգի ներդրումն է, որը, կարծում եմ, 2019-ը թվականից մենք առաջին պիլոտային պրոդուկտը կկարողանանք ունենալ շուկայում եւ փորձել հետագայում զարգացնելու միտումով:

- Տարիներ շարունակ կառավարությունը սուբսիդավորում է գյուղացիների սերմացուն, վառելիքը, պարարտանյութերը, բայց կարծես թե դա արդյունք չի տալիս: Ձեր մոտեցումները այս հարցի վերաբերյալ ինչպիսի՞ն են: Պետք է նույն ուղղությամբ աջակցությունը մեծացնե՞լ, թե գտնել նոր աջակցության սկզբունքներ:

- Եթե չեմ սխալվում արդեն 2017 թվականից սկսած սուբսիդավորման ենթական ապրանքների ցանկը բավականին նվազել է: Մեր մոտեցումը մի փոքր այլ է, մենք փորձելու ենք սուբսիդավորել ավելացված արժեքի ստեղծման վրա հիմնված գործողությունները: Կապիտալի` ինվեստիցիայի վրա ենք ավելի շատ ուշադրություն դարձնելու: Դրանցից է օրինակ լիզինգը` գյուղատնտեսական տեխնիկայի, որը հնարավորություն է տալիս էժան ռեսուրս ներգրավելով՝ ձեռք բերել նոր տեխնիկա, որը էականորեն կնպաստի արդյունավետության բարձրացմանը, օրինակ կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումները: Փորձելու ենք առավել արդյունավետության շեմը գտնել եւ հենց այդտեղ օժանդակել գյուղացիական տնտեսությունը: Որովհետեւ հակառակ պարագայում, եթե ինչ-որ տնտեսություն անարդյունավետ է աշխատում, ինչքան ուզում եք սուբսիդավորեքն, մինեւույն է՝ արդյունավետությունը դրանից չի բարձրանում: Եւ ստացվում է, որ մարդը, ներգրավելով հավելյալ միջոցներ, միեւնույն ժամանակ չի կարողանում իր համար ավելացված արժեք ստեղծել եւ այդ կերպ բարելավել իր կյանքը:

- Սննդի անվտանգության հետ կապված ձեր մոտեցումներն ինչպիսի՞ն են: Գիտենք, որ առանց սննդի անվտանգության անհնար է գյուղատնտեսությունը պատկերացնել:

- Գիտեք, ընդհանուր կառավարման համակարգում փոփոխություններ են եղել եւ շարունակվում է այդ փոփոխությունների վերջնարդյունքը, որպեսզի կարողանանք արձանագրել: Մասնավորապես սննդի անվտանգության տեսչություն է ստեղծվում: Քաղաքականության մշակումը այս պահին դեռեւս գտնվում է գյուղատնտեսության նախարարության ոլորտում, իսկ տեսչական ֆունկցիան ժամանակի ընթացքում առանձնանալու է: Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է: Օրենսդրությամբ սահմանված են սննդի անվտանգության չափորոշիչները եւ մենք ուղղակի պետք է հետեւենք դրանց, նույն սննդային հավելումների օգտագործմանը, թունաքիմիկատների օգտագործմանը, պարարտանյութերի օգտագործմանը: Այստեղ երկու տարբերակ կա` մեխանիզմներ սահմանել, որպեսզի օրենսդրության շրջանակներում այդ ամեն ինչը կատարվի եւ երկրորդ՝ տեղեկատվություն տալ գյուղացիական տնտեսություններին, որպեսզի ճիշտ կիրառվեն այդ միջոցառումները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10673 դիտում

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է